Ամենահեղինակավոր գրական մրցանակներից մեկը շնորհվել է Հրանտ Դինքի մասին գրքի հեղինակին (լուսանկար)
![Ամենահեղինակավոր գրական մրցանակներից մեկը շնորհվել է Հրանտ Դինքի մասին գրքի հեղինակին (լուսանկար)](/timthumb.php?src=/disc/08-11-18/26afe98a62223134d182c4ee1845f5cb.jpg&w=450)
Ֆրանսիայի ամենահեղինակավոր գրական մրցանակներից մեկը՝ «Ռընոդո»-ն, շնորհվել է 33-ամյա կին գրող և լրագրող Վալերի Մանտոյին «Ակոսը» վեպի համար: Սա նրա երկրորդ գիրքն է, ըստ ֆրանսիական մամուլի՝ «սիրո պատմություն, որ արագորեն վերածվում է Թուրքիայի քաղաքական պատմության՝ ոգեկոչելով թուրք ազգայնականի ձեռքով սպանված հայ լրագրող և գրող Հրանտ Դինքի կերպարը»: