Բագրատ սրբազանի աղոթքից և Լենա տատիկի օրհնությունից հետո քայլերթը մեկնարկեց դեպի Երևան (տեսանյութ) Նիկոլը Տավուշում անում է այն, ինչ արեց Ալիևն Արցախում (տեսանյութ) ժողովուրդը դեմ է Հայոց ցեղասպանությունը մոռանալու գնով Թուրքիայի հետ մերձեցման քաղաքականությանը
4
Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հանուն ճշմարտության և արդարության Տավուշից շարժվում ենք Երևան. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Եթե ՀՀ իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, ապա սփյուռքը ավելի կտրուկ քայլերի կդիմի Հեղեղված Երևան... քպ-ա-բար մսխված միլիոններ Գտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. Արթուր Խաչատրյան Լուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները «Դուք էդտեղ եք շրջափակված, մենք՝ էստեղ»․ Ոստիկանները Բագրատ սրբազանին չեն թողնում մտնել շրջապատված Կիրանց․ (տեսանյութ) «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները հանդիպել են Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանին Տավուշը կորցնելուց հետո կորցնելու ենք Լոռին․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Կիրանցում կատարվողը հիշեցնում է Արցախում տեղի ունեցածը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
«Հեռու չէ այն օրը, երբ հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում». Տիգրան Աբրահամյան Դիվանագետների համահայկական խորհուրդը կոչ է անում միանալ Տավուշից մեկնարկած պայքարին Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հանուն ճշմարտության և արդարության Խաղը կավարտվի, երբ մարդիկ վեր կենան. Տեր Տիգրան քահանա Բադիրյան (տեսանյութ) Բագրատ սրբազանի աղոթքից և Լենա տատիկի օրհնությունից հետո քայլերթը մեկնարկեց դեպի Երևան (տեսանյութ) Նիկոլը Տավուշում անում է այն, ինչ արեց Ալիևն Արցախում (տեսանյութ) Տավուշից շարժվում ենք Երևան. Բագրատ Սրբազան (տեսանյութ) «Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը»․ Գ․ Համբարյան ժողովուրդը դեմ է Հայոց ցեղասպանությունը մոռանալու գնով Թուրքիայի հետ մերձեցման քաղաքականությանը Եթե ՀՀ իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, ապա սփյուռքը ավելի կտրուկ քայլերի կդիմի Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ» Բոլոր խնդիրները քաղաքական հանգուցալուծում են պահանջում, ինքս անմասն չեմ մնալու այդ գործընթացներից. մասնակցությանս ձևաչափը կորոշակիացվի. Արման Թաթոյան Իշխանությունը գլխիկոր կատարում է Ալիևի պահանջները. Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Չնայած որ, Տավուշում քանի օր է գերլարված վիճակ է՝ միեւնույնն է, այս կարեւորագույն հարցերը ՔՊ նիստի օրակարգում չեն քննարկվել Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ Հայաստանում տեղի ունեցողի պատճառը Փաշինյանի դավաճանական քաղաքականությունն է. Սեմյոն Բաղդասարով (տեսանյութ) Մսխել են ջրահեռացման համար ձեր վճարած գույքահարկն ու եկամտահարկը (տեսանյութ) Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել Գործավարից մինչեւ նախարար գրեթե բոլոր ՔՊ-ականները «գերդաստաններով» պետական համակարգում են Փաշինյանի ու նրա Ավինյանի աննախադեպ նվաճումը. Երևանը՝ անձրևաջրերի տակ Խայտառակություն՝ ՔՊ-ի կատարմամբ․ սրանց մոտ մենակ հանձնելն ա ստացվում (տեսանյութ) Թշնամին Տավուշում կրակ չի բացել․ ՊՆ Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները Հեղեղված Երևան... քպ-ա-բար մսխված միլիոններ Կարմիրբերետավորներն էլ մի նենց ուրախացել են, գրկում, համբուրում են, իբր երկիր են ազատագրել. Գառնիկ Դանիելյան Նիկոլ Փաշինյանը միլիմետրի ճշտությամբ ոչ մի բան չգիտի Մենակ Ադրբեջանին չէ, որ հող է հանձնում․ 4 հարևաններից 3-ին տալու է. «Կարճ ասած» (տեսանյութ) Հայաստանի «անվտանգության երաշխավորը» պետք է լինի ոչ թե բանակը, այլ Ադրբեջանը Գտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. Արթուր Խաչատրյան Լուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները

ԱՄՆ-ի քաղաքականությունը Հարավային Կովկասում նոր վարչակազմի օրոք

Նախընտրական քարոզարշավի շրջանում նախագահ Դոնալդ Թրամփը չի անդրադարձել Հարավկովկասյան տարածաշրջանի խնդիրներին: Փոխարենը, խոստացել էր վերանայել տարածաշրջանային խոշոր տերությունների` Ռուսաստանն ու Իրանի հետ հարաբերությունները: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Ռուս-ամերիկյան հարաբերությունները կարևոր նշանակություն ունեն Հարավային Կովկասի համար: Փորձագիտական շրջանակները առայժմ ձեռնպահ են մնում հստակ գնահատական տալ դրանց հետագա ընթացքի վերաբերյալ:

«Այս պահին դժվար է ինչ որ բան ասել, քանի որ վարչակազմում կան տարբեր կարծիքներ Ռուսաստանի հետ հետագա հարաբերությունների առումով»,- ասում է փորձագետ Զեֆ Մանկոֆը:

Վրաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ուիլյամ Քորտնիի կարծիքով, Ռուսաստանն ու ԱՄՆ-ը գործակցում են տարբեր ասպարեզներում, ուստի հակադրվող քաղաքականությունը պետք է վերանայվի, սակայն ոչ ի հաշիվ Ռուսաստանի զավթողական քաղաքականության հանդուրժման:

«Պարզ չէ, թե ինչպիսի հարաբերություն կկառուցի նախագահ Թրամփը Վլադիմիր Պուտինի հետ և որոնք են լինելու ԱՄՆ առաջնորդի առաջնահերթություններն այս հարաբերություններում»,- ասում է նախկին դեսպանը

Իր հերթին Ջեֆ Մանկոֆը հիշեցնում է, որ նախկին` Բուշի և Օբամայի վարչակազմերը փորձել են բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ, սակայն տարաձայնությունների պատճառով դրանք ձախողվել են: Նոր վարչակազմի առումով փորձագետը նույնպես լավատես չէ:

«Անկախ առաջնորդների ցանկությունից ու նոր քաղաքականություն հռչակելուց, ի վերջո ռուս-ամերիկյան հարաբերություններում հավանաբար համագործակցության փոխարեն կգերիշխի մրցակցությունը»,- ասում է փորձագետ Զեֆ Մանկոֆը:

Հարավային Կովկասի նկատմամբ նոր վարչակազմը դեռևս հետաքրքրություն չի ցուցաբերել: Մանկոֆի կարծիքով հնարավոր է երկու տարբերակ:

«Եթե վարչակազմը որոշի հակադրվող քաղաքականություն որդեգրել Իրանի նկատմամբ, ապա կխորացնի ներգրավվածությունը նաև տարածաշրջանային հարցերում, ներառյալ Լեռնային Ղարաբաղում: Մյուս կողմից, հաշվի առնելով վարչակազմի հետաքրքրությունը Ռուսաստանի նկատմամբ, չի բացառվում, որ ԱՄՆ-ը որոշի մի փոքր հետ քաշվել, քանի որ այս տարածաշրջանը Ռուսաստանի ռազմավարական շահերի գոտում է»,- ասում է Մանկոֆը:

Եթե ռուս-ամերիկյան հարաբերություններում նկատվում է գործակցությանն ուղղված միտում, ապա իրան-ամերիկյան հարաբերություններն ակնհայտ հետընթաց են ապրում ՝ հաշվի առնելով Թեհրանի միջուկային համաձայնագրի վերաբերյալ նախագահ Թրամփի նախընտրական և հետընտրական քննադատությունը և իրանյան բալիստիկ հրթիռի վերջին փորձարկումները:

«Նախագահ Թրամփի կոշտ դիրքորոշումը Իրանի հարցում ճիշտ է: Սակայն մեծ սխալ կլինի չեղյալ հայտարարել Իրանի միջուկային համաձայնագիրը, քանի որ այն ունի մեծ աջակցություն եվրոպացիների, Չինաստանի և Ռուսաստանի, անգամ մեծաթիվ ամերիկացիների շրջանակում: Ուստի այն վերացնելու փոխարեն ցանկալի է ուժեղացնել դրա կատարման վերահսկողությունը»,- ասում է դեսպան Քորտնին:

«Իհարկե շատ հարցեր կապված են Իրանի ներքաղաքական իրավիճակից, սակայն մյուս կողմից եկել է ամերիկյան նոր վարչակազմ, որը Իրանի վերաբերյալ կոշտ դիրքորոշման կողմնակից է, և իր բալիստիկ հրթիռի արձակմամբ Թեհրանը հավանաբար ամերիկյան վարչակազմին ցանկանում է ցույց տալ, որ կոշտ մոտեցումը կստեղծի խնդիրներ»,- ասում է Մանկոֆը:

Ակնհայտ է, որ Հարավային Կովկասը շարունակում է մնալ խոշոր տերությունների շահերի բախման տարածաշրջան, ուր ամերիկյան վարչակազմի շահերը կապված են տարածաշրջանային խոշոր երկրների հետ հարաբերություններից:

Աղբյուր՝ «Ամերիկայի ձայն»

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan