Հայտնաբերվել է Ադրբեջանում կորած զինծառայողի դին
![Հայտնաբերվել է Ադրբեջանում կորած զինծառայողի դին](/timthumb.php?src=/disc/11-06-24/98cdc1a75316c6d9101d9760339b3877.jpg&w=450)
Հայտնաբերվել է Ադրբեջանում կորած զինծառայող Ջեյհուն Հուսեյնովի դին։ Տեղեկությունը հայտնում է Ադրբեջանի մամուլի ծառայությունը։
«Զինծառայողի մարմինը գտել են Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շարուրի շրջանի Գյուննութ գյուղի մոտակայքում»,–ասված է հաղորդագրությունում։ Նշվում է, որ զինծառայողն անհայտ հանգամանքներում կորել էր հունիսի 9-ին։
Հիշեցնենք` հունիսի 10-ի առավոտյան ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին, որ Ադրբեջանի ԶՈւ–ի զինծառայողներից մեկը հատել է Հայաստանի սահմանը։ Ավելի ուշ ԱԱԾ–ն հայտարարեց, որ ադրբեջանցի զինծառայողի կողմից սահմանը հնարավոր հատելու դեպքի վերաբերյալ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում փաստական տվյալներ չկան։