Կոպիրկինը Երևանում է արդեն
![Կոպիրկինը Երևանում է արդեն](/timthumb.php?src=/disc/10-06-24/d1201de52f86c7d7aa527a0e32869d11.jpg&w=450)
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ով ավելի վաղ հրավիրվել էր Մոսկվա խորհրդակցությունների, վերադարձել է Երեւան:
Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը
«Սերգեյ Պավլովիչը մասնակցել է կոնսուլտացիաների և, որքան ես գիտեմ, նա արդեն Երևանում է», - ասել է Միխայիլ Գալուզինը։
ՌԴ ԱԳՆ-ն մայիսի վերջին հայտարարեց Երևանում ՌԴ դեսպանի Մոսկվա խորհրդակցությունների կանչի մասին։