141 մարդ շարունակում է մնալ Սանահին կայարանում
![141 մարդ շարունակում է մնալ Սանահին կայարանում](/timthumb.php?src=/disc/28-05-24/7d1c54664b7f068c86dc4bad4ec5ced2.jpg&w=450)
ՆԳՆ ՓԾ-ից հայտնում են․ «Մայիսի 28-ի ժամը 17:00-ի դրությամբ Լոռու և Տավուշի մարզերում իրականացվում են բնակավայրերի ուսումնասիրման, որոնողական, վնասների գնահատման, նկուղներից ջրահեռացման, ինչպես նաև տարհանման և սննդի բաշխման աշխատանքներ։ Լոռու մարզում ՓԾ մարզային փրկարարական վարչության աշխատանքներին ներգրավվել են ընդհանուր 6 մարտական հաշվարկ և 1 օպերատիվ խումբ՝ ընդհանուր 44 փրկարար, ՀՆՓԱԻԿ-ից՝ 1 մարտական հաշվարկ՝ 5 փրկարար։
Սանահին կայարանից ընդհանուր տարհանվել է 137 բնակիչ (որից 5-ը` մայիսի 28-ին), 141 բնակիչ շարունակում են մնալ Սանահին կայարանում։ Ջրահեռացվել է ընդհանուր 130 տոննա ջուր։
Աշխատանքներ են իրականացվում Ալավերդի, Տաշիր քաղաքներում և Հաղպատ գյուղում։ Փրկարարական աշխատանքների արդյունքում ՆԳՆ ՓԾ ստորաբաժանումների և ներգրավված այլ ուժերի միջոցով Լոռու և Տավուշի մարզերի տարբեր բնակավայրերից փրկվել և տարհանվել է 443 մարդ»: