Արգիշտի Մեխակյանը ոնց որ տոնածառի խաղալիք լինի․ Էջմիածնում որ կողմ թեքվում ես, իր նկարն է․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Փարձում են «ատամ քցել», էդ ատամները շուտով թափվելու են․ Դավիթ Կարապետյան (տեսանյութ) ԱԱԾ-ն գործ է կшրում․ «Մայր Հայաստանը» խանգшրում է ՔՊ-ին (տեսանյութ)
11
5 րոպեում ամեն ինչ կարող է փոխվել․ Փաշինյանին կարող են «տշել» կառավարության շենքից Իշխանությունների հետ համագործակցությունը մեզ համար կարմիր գիծ է, չենք անցնի այդ գիծը․ Գրիշա Հարությունյան Վաղարշապատը պետք է մերժի ուրացողների դաշինքին՝ «Քաղաքացիական պայմանագրին» և դրան կցված թուրքական 5-րդ շարասյանը. Անդրանիկ Թևանյան Նիկոլենք բազմաթիվ իրավախախտումներ են թույլ տվել․ Անդրանիկ Թևանյան Թալանչիներն էլ եք դուք, բյուջեն լափողն էլ եք դուք, հողեր ծախողն էլ եք դուք, շինթույլտվություններից ատկատներ անողն էլ եք դուք. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Մայր Հայաստանը» խառնել է ՔՊ-ի բոլոր քարտերը Վաղարշապատում Ամբերդ․ Միացի՜ր, որ փոխենք (տեսանյութ) Նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացառիկ հարցազրույցը՝ «5-րդ ալիքին» «Մայր Հայաստանը»՝ Գեղակերտում և Հայթաղում (տեսանյութ) Մերժել ՔՊ-ին ու նրան կցվածներին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
5 րոպեում ամեն ինչ կարող է փոխվել․ Փաշինյանին կարող են «տշել» կառավարության շենքից Արգիշտի Մեխակյանը ոնց որ տոնածառի խաղալիք լինի․ Էջմիածնում որ կողմ թեքվում ես, իր նկարն է․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Իշխանությունների հետ համագործակցությունը մեզ համար կարմիր գիծ է, չենք անցնի այդ գիծը․ Գրիշա Հարությունյան ՔՊ-ն՝ 5-րդ շարասյուն փնտրելիս ինքն իր վրա է դուրս գալիս․ «Կարճ ասած» Չպատերազմ և Չխաղաղություն Պ -ն 7,5 տարի է իշխանության է, սակայն Վաղարշապատի Ծաղկալանջ գյուղի մանկապարտեզը այդպես էլ չի կարողացել վերանորոգել ու շահագործել Փարձում են «ատամ քցել», էդ ատամները շուտով թափվելու են․ Դավիթ Կարապետյան (տեսանյութ) Վաղարշապատը պետք է մերժի ուրացողների դաշինքին՝ «Քաղաքացիական պայմանագրին» և դրան կցված թուրքական 5-րդ շարասյանը. Անդրանիկ Թևանյան «Հայաստան» դաշինքի պատգամավորներն այցելել են Գեղարքունիքի մարզի մի շարք գյուղեր ՀԾԿՀ–ն ՀԷՑ–ի լիցենզիայից զրկելու հարցը կքննարկի նոյեմբերի 13–ին Աշոտ Մինասյանին երկու տարվա ազատազրկման դատապարտելու որոշման դեմ վճռաբեկ բողոքներ են ներկայացվել Ինչո՞ւ է Վճռաբեկը վարույթ ընդունում դատախազության բողոքը և մերժում Սամվել Կարապետյանի փաստաբանների բողոքը Աբովյանում մի քանի րոպեի տարբերությամբ 2 դանակահարություն է եղել․ զոհ կա․ մանրամասներ Ծաղկալանջ, միացի՛ր, որ փոխենք (տեսանյութ) Նիկոլենք բազմաթիվ իրավախախտումներ են թույլ տվել․ Անդրանիկ Թևանյան ԱԱԾ-ն գործ է կшրում․ «Մայր Հայաստանը» խանգшրում է ՔՊ-ին (տեսանյութ) Գեղակերտ․Միացի՜ր, որ փոխենք (տեսանյութ) Հայթաղ․ Միացի՜ր, որ փոխենք (տեսանյութ) Թալանչիներն էլ եք դուք, բյուջեն լափողն էլ եք դուք, հողեր ծախողն էլ եք դուք, շինթույլտվություններից ատկատներ անողն էլ եք դուք. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկո՛լ, ոստիկանական սվինների վրա նստելը շատ ցավոտ է լինելու. Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Արգիշտի Մեխակյա՛ն, Ավինյանին կասե՞ս ԱՆԻՖ-ից գողացված գումարը վերադարձնեն. Սամվել Հակոբյան (տեսանյութ) Արցախում տեղի ունեցած պայթյունի զոհերի ընտանիքները որևէ կարգավիճակ չունեն. ՀՀ կառավարությունը չի արձագանքում նրանց դիմումներին Սամվել Կարապետյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՔՊ-ի «Սիվիկ» լրատվականի՝ զրպարտության հերքման պահանջով «Մայր Հայաստանը» խառնել է ՔՊ-ի բոլոր քարտերը Վաղարշապատում 400 աշխատող ունեցող գործարանը փակվում է. մարդիկ տարակուսում են` ինչու է պետությունը խոսում նոր աշխատատեղերից` փակելով հները Իշխանական ամրոցը փուլ կգա, երբ նրանց ականջներին կհասնի արդար ցասման ձայնը… Արա Պողոսյան Բաքվի շքերթին Ալիևի կողքին էր Մարտունի քաղաքի խաղաղ բնակչին գլխատող «հերոս» Իբադ Հուսեյնովը. ռազմական փորձագետ Գեղակերտի դպրոցի տնօրենի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Նախընտրական ֆուտբոլ Գեղակերտում Ամբերդ․ Միացի՜ր, որ փոխենք (տեսանյութ)

Պետականակերտ գործիչը երբեք բերան չի բացի ընդդեմ ազգային բացարձակ արժեքի՝ Հայոց Եկեղեցու. Ասողիկ աբեղա Կարապետյան

«Հայոց Եկեղեցու շնորհաբաշխ դռները բաց են բոլորի առջև՝ յուրային և օտար. ևս առավել յուրայիններից, անխտիր, բոլորի առջև բաց է Հայոց Սուրբ Եկեղեցին: Եվ նրանք, ովքեր սուրբ սիրտ և ուղիղ հոգի ունեն՝ նրանք միշտ անվարան, անդադար կգնան և կլինեն իրենց հարազատ սուրբ տաճարներում:

Ոչինչ և ոչ ոք չի՛ կարող պիտակավորել որևէ անձի, ով հոգու մղումով կցանկա գնալ եկեղեցի՝ տաճար հաղորդակցվելու աստվածային սրբագործ միջավայրին:

Հայոց Եկեղեցու աստվածագործ սուրբ գմբեթի ներքո կանգնում են ամենքը՝ արդարներն ու մեղավորները, արք և կանայք, ծերերն ու մանուկները, իշխանությունն ու ընդդիմությունը: Այո, այդպես է, քանի որ հայ իրականության մեջ միմիայն Հայոց Եկեղեցին է սիրո սուրբ մերանը, որով շաղախվում ու խմորվում է ողջ հայոց ազգը:

Հայաստանի Ազգային ժողովի բարձրագույն ամբիոնի առջև կանգնող որևէ երեսփոխան, որևէ պաշտոնյա պարտավոր է իր կեցվածքով, իր գաղափարով ու իր խոսքով արժանի լինել այդ բարձրագույն բեմի պատվին և արժեհամակարգին:

Հարգարժան տիարք և տիկնայք, Հայոց Եկեղեցու հետ պետք չէ խոսել սպառնալիքով կամ ծաղրանքով. այդպես վարվելով՝ Դուք միայն Ձեզ եք վարկաբեկում ու վիրավորում: Առավել շիտակ և պատվական կլինի, եթե Դուք խորհեք, խոսեք և գործեք պետական պաշտոնյային վայել՝ կանգնելով վեր ամեն անձնականից, խմբակայինից ու կուսակցականից: Պետականակերտ գործիչը երբեք, ոչ մի դեպքում քայլ չի անի, բերան չի բացի և ձեռք չի շարժի ընդդեմ ազգային բացարձակ արժեքի՝ Հայոց Եկեղեցու:

Անկախ և ինքնիշխան Հայաստանի Սահմանադրությունն ու օրենքն են (թեև անկատար) սահմանել ազգային Եկեղեցու իրավական կարգավիճակը: Հարգեք և պահպանեցեք այն ամենն ինչ ազգակերտ է ու հայրենաշեն:

Մի՛ խեղաթյուրեք, հարգարժան խորհրդարանցիներ, իրականությունը. Հայոց Եկեղեցին միշտ էլ և պարտաճանաչ կերպով հարկ է տվել՝ ջրի, գազի, էլեկտրաէներգիայի և այլ տեսակի հարկերը:

Ապահարկ են միմիայն այն սրբազան առարկաները, որոնք ունեն ծիսաարարողակարգային նշանակություն, այլ կերպ՝ հավատքի պարագաներ են և Աստծո բաժին:

Գիտակցեք, որ Եկեղեցին հազարավոր աշխարհական աշխատակիցների աշխատավարձ ու նպաստ է տալիս՝ պետությունից մեկ լումա չակնկալելով: Եվ այս ամենը շնորհիվ այն բարեպաշտ ու հայրենասեր հայորդիների, ովքեր գիտակցում են իրենց Մայր Եկեղեցու սրբությունն ու առաքելությունը և լիակատար վստահելով՝ իրենց արդար վաստակից մաս և բաժին են հատկացնում ազգակերտ ու հայրենապահ Սուրբ Եկեղեցուն:

Վերջապես, ջանացեք և կայացեք որպես հավատավոր զավակներ և պետական մտածողություն ունեցող գործիչներ՝ վեր կանգնելով ամեն տեսակի անձնական, խմբակային ու կուսակցական շահերից:

Ասողիկ աբեղա Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan