Նույնիսկ Իրանի նախագահի և այլ պաշտոնյաների զոհվելու հանգամանքը չի կարող սասանել այդ երկրի դիրքերը․ Ոսկանյան

Դիտել նաև
Փաշինյանը կրկնում է Ցեղшuպանnւթյան ժխտման ամենավտանգավոր թեզերից մեկը, որը մեկ դարից ավելի տարածում է Թուրքական պետությունը
Հայ-իրանական սահմանը էլ ավելի մեծ նշանակություն է ստանում. Վարդան Ոսկանյան
«Իսրայելի դեմ մարտնչելու «պատվո դրոշը» վերցնելու հերթն Էրդողանինն է»․ Վարդան Ոսկանյան
Սիրիայում ամեն ինչ դեռ նոր է սկսվում. Վարդան Ոսկանյան
«Արևմտյան Ադրբեջան» ՀՀ-ի տարածքում երբևէ գոյություն չի ունեցել, ուստի չեն կարող լինել «արևմտյան ադրբեջանցիներ». Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ամեն ինչից բացի, Իրանը պետականության հազարամյակների տևական ավանդույթ և փորձառություն ունեցող հինավուրց երկիր է, որի բյուրոկրատիան աշխարհում ամենակայացածներից է։ Նաև հենց այդ բյուրոկրատիան է, որն այս երկրի պետական համակարգն ունակ է լավագույնս դուրս բերելու ամենաբարդ փորձություններից և մարտահրավերներից, ինչպես դա հաջողությամբ արել է դարեր շարունակ։ Հետևաբար, թեև Իրանը Մերձավոր Արևելքում է, սակայն բյուրոկրատիայի կայացածությամբ այս երկիրն ամենևին էլ համեմատելի չէ միջին վիճակագրական որևէ այլ մերձավորարևելյան պետության հետ։
Ուստի, նույնիսկ նախագահի և այլ պաշտոնյաների զոհվելու հանգամանքը, նաև նշված գործոնը հաշվի առնելով, չի կարող սասանել այս երկրի դիրքերը որպես տարածաշրջանային գերտերություն»։