Հայաստանի համար ի՞նչ «ուկրաինական ուղու» մասին է խոսում Պեսկովը Տիգրան Ավինյանի կկուն կանչե՞ց Մեր պարտության գործոնները (տեսանյութ)
27
Սյունիք մեկնելու ճանապարհին պատահաբար նկատեցի՝ այդ հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը․ Ասլանյան Լավրովը հանդիպել է Ֆիդանին Իրանի և Հայաստանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը Իրանի դեսպանը հերքել է Աղոթքի մեջ մնացեք մեր սիրելի Հրանտ Թոխատյանի առողջության համար Կիրանցում մոլեգնում է Փաշինյանի երազած ապագան, զուգահեռդասարանցին էլ մոլորեցնում է «միամիտ խալխին» Նիկոլ Փաշինյանը կրկին Տավուշի մարզ կայցելի. «Ժողովուրդ» 515.430 արձանագրություն կես տարում. քաղաքացին «տուգանքի մատերյալ է», իսկ ՔՊ-ականները անձեռնմխելի. «Ժողովուրդ» Դավթաշենի այգու վիճակը արտացոլում է ՔՊԿ իշխանության 6 տարիների պատկերը... (տեսանյութ, լուսանկարներ) Սրբազանը վստահեցրեց՝ պայքարը շարունակվելու է «Էս ինչքան շատացաք, այ ժողովուրդ»․ Բագրատ Սրբազանը Երևանի Ավան համայնքում հանդիպում է բնակիչներին Պատերազմ Արցախում
Վարչապետն ու ՔՊ-ականները Գյումրիում եւ Հրազդանում միջոցառումների կմասնակցեն Կիրանցի բնակիչներին ԱԱԾ աշխատակիցները վախեցնում են, թույլ չեն տալիս շփվել լրագրողների հետ․ Անի Գևորգյան Սյունիք մեկնելու ճանապարհին պատահաբար նկատեցի՝ այդ հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը․ Ասլանյան Վրաստանի վարչապետը հայտնել է Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացելու՝ արտաքին ուժերի փորձերի մասին Փոքր Վեդիում երեխային ծեծի ենթարկած մանկապարտեզի աշխատակիցը ձերբակալվեց 2019-ից Երևանում աղբահանությունը կազմակերպելու համար ստեղծվում է ՀՈԱԿ, որի միայն պահպանման համար նախատեսվել է 5,6-ից 7,5 մլրդ դրամ Փաշինյանն անում է այն, ինչի մասին գրել է դեռ 2001-ին․ «Կարճ ասած» Հայաստանի համար ի՞նչ «ուկրաինական ուղու» մասին է խոսում Պեսկովը Այս 3+3-ը մեր համար իրոք հնարավորություն է հակազդելու ադրբեջանական, թուրքական ուժեղ ազդեցությունը՝ տեսնելով ռուս-իրանական հարաբերությունների ստրատեգիական բնույթը․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Լուծարվում է Հայաստանի ամենամեծ գրադարանը Արարատ Միրզոյանին երկրորդ անգամ տրամադրվել է արձակուրդ Արգելվում է միայն կարանտին վնասակար օրգանիզմներով վարակված բեռների արտահանումը․ ՍԱՏՄ ԱՄՆ-ի և ԵՄ-ի նպատակն է խզել Հայաստանի և Ռուսաստանի կապերը. Ալեքսեյ Գրոմիկո (տեսանյութ) Լավրովը հանդիպել է Ֆիդանին Հայաստանի բուհ-երում կրթության ստանալու նկատմամբ հետաքրքրությունն անկում է ապրում Իրանի և Հայաստանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը Իրանի դեսպանը հերքել է Աղոթքի մեջ մնացեք մեր սիրելի Հրանտ Թոխատյանի առողջության համար Տիգրան Ավինյանի կկուն կանչե՞ց Իրանական կողմն էլ է հերքում Հայաստանի՝ զենք ձեռք բերելու մասին լուրերը «Ռուսաստանը փորձում է փրկօղակ նետել Հայաստանին. կկարողանա՞նք օգտվել՝ կունենանք շանս». Նաիրա Կարապետյան Բերքաբերի վարելահողերը շարունակում են մնալ Ադրբեջանի հսկողության տակ. Ադրբեջանն այդ տարածքներից դուրս կգա, երբ նրա վրա ճնշում լինի. Ռուբեն Գալչյան Հայաստանի պաշտպանական դոկտրինը՝ «Դաչես ու ես» Կառավարությունը վաղաժամկետ դադարեցրել է սահմանամերձ գյուղերում պետական աջակցությամբ տների կառուցման ծրագիրը. լրագրող ՀՀ-ն հանձնառու է պայմանավորվածությունների կատարմանը և նույնն ակնկալում է Թուրքիայից. ԱԳՆ Ակադեմիական քաղաքը կլինի քաղաք՝ առանց ուսանողների Կիրանցում մոլեգնում է Փաշինյանի երազած ապագան, զուգահեռդասարանցին էլ մոլորեցնում է «միամիտ խալխին» Նիկոլ Փաշինյանը կրկին Տավուշի մարզ կայցելի. «Ժողովուրդ» Բուհերում թափուր տեղեր են մնացել, իսկ նախարարությունը արհեստական Ակադեմիական քաղաքի ծրագիրն է առաջ տանում. «Ժողովուրդ» 515.430 արձանագրություն կես տարում. քաղաքացին «տուգանքի մատերյալ է», իսկ ՔՊ-ականները անձեռնմխելի. «Ժողովուրդ» Պիտի «Հայկական ժամանակին» հիասթափեցնեմ․ դղյակներ ու ապարանքներ չունեմ. Արթուր Խաչատրյան

Էրդողանը դիմեց Փաշինյանին և դրական արձագանք ստացավ․ ի՞նչ է սպասվում մեզ

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նշում է. «Նախորդ տարի՝ 2023 թվականին, Հայաստանի կառավարությունը ափալ-թափալ հայտարարեց, որ կապիտալ վերանորոգել է հայ-թուրքական սահմանային անցակետը՝ Մարգարայի հատվածում և պատրաստ են թուրքերի հետ հարաբերություններին։ 2022թ. հուլիսին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները Վիեննայում պայմանավորվել էին երրորդ երկրների քաղաքացիների համար բացել սահմանը: 2 տարին լրանում է այս պայմանավորվածության, բայց ոչ մի երրորդ երկրի քաղաքացի դեռ չի անցել էդ սահմանով։

Բայց հենց առաջին բանակցությունից հետո այսպես ասած՝ մերոնք եվրոռեմոնտ արեցին անցակետը։ Հայկական ասացվածք կա՝ «Առուն թռիր, նոր ասա հոպ»։ Օրինակ, հետաքրքիր է՝ իսկ Թուրքիան է՞լ է նորոգել, թե՞ միտք էլ չունի։ Իսկ ի՞նչ արեց Թուրքիան այս ամենին ի պատասխան․ ասաց՝ քանի դեռ Ադրբեջանի հետ բոլոր հարցերը չեք կարգավորել, Ադրբեջանի սրտով, մոռացեք որևէ սահմանի մասին։ Ինչպե՞ս պատասխանեց Հայաստանը․ անցավ Ադրբեջանի հետ հարաբերությունների՝ իբր կարգավորմանը հենց Ադրբեջանի սրտով․ ինչպես Նիկոլը կասեր՝ Ադրբեջանի ժողովրդի համար ընդունելի տարբերակով։

Դեռ այդ գործընթացը չի ավարտվել, գուցե տևի տարիներ, ու հայ-թուրքական սահմանի ռեմոնտը հնանա, թարմացման կարիք ունենա մի քանի անգամ, մինչև բացելը։ Որովհետև Թուրքիայի պահանջը հո միայն դա չէր․ մյուսը Սփյուռքի հետ հարաբերությունները մինիմումի հասցնելն էր․ եթե օրինակներ չբերեմ, ապա բոլորդ էլ դա տեսնում եք՝ Սփյուռքի գործիչների՝ Հայաստան մուտքի արգելում, վերջին դեպքը՝ երկու օր առաջ, Սփյուռքի ուղարկած գումարների վատնում, Հայաստան համահայկական հիմնադրամի վարկաբեկում, Սփյուռքի հանձնակատարի միջոցով Սփյուռքի ներկայացուցիչների պառակտում, մեծ անվստահություն ու հարգանքի բացակայություն Հայաստանի իշխանության նկատմամբ և այլն։ Արդյունքը՝ թուրքական կարելի է ասել հանձնարարության փայլուն ու օպերատիվ կատարում։  

Թուրքիայի մյուս պահանջը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու  դատապարտման արշավից հրաժարումն է։ Այ սա ևս շատ փայլուն կատարում է ՔՊ-ն։ Դժվար հիշեք, թե Նիկոլի օրոք քանի երկիր է ճանաչել Ցեղասպանությունը։ Նիկոլն ասում է՝ դա Սփյուռքի գործն է։ Փաշինյանի այսօրվա ուղերձը կոչ էր մոռանալու Արևմտյան Հայաստանի մասին, պահանջատիրության մասին, ոչ մի պատմական հայրենիք, ինչ եղել է՝ եղել է, մոռացեք, բավարարվեք նրանով, ինչ ունենք։ Ոչ մի դատապարտում Թուրքական իշխանությանը, ոչ մի ճանաչման կոչ, ոչ մի դիմում միջազգային հանրությանը։ Նիկոլի ելույթը արձագանքն էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ երկու օր առաջ Փաշինյանին դիմած խոսքին, թե՝ լրիվ ուրիշ կարգեր են հիմա տարածաշրջանում, արի էդ «անհիմն հիշողություններից» հրաժարվի, ցեղասպանություն-բան, մի հատ հասկացի ինչ վիճակում ես, մի հատ ճանապարհային քարտեզ գծենք ու դրանով գնանք։ Ու ասում է՝ Նիկոլն էլ է դա հասկանում ու հասկանում է, որ Սփյուռքը իրեն խավարի մեջ է գցում․ ես ասում եմ Նիկոլ ջան, Թուրքիայի հետ է քո պայծառ ապագան։

Էրդողանն ասում է՝ Նիկոլը ինձ հետ համամիտ է, «նա հասկանում է», որ Ցեղասպանությունը անհիմն հիշողություն է, ընդամենը Սփյուռքն է ներքաշել հայ ազգը «այս խավարի» մեջ։ Իսկ Էրդողանը փայլուն գիտի, վստահաբար, որ Նիկոլը դա հասկանում է, էս վերջին երկու տարում քա՞նի անգամ հանդիպեցին, քննարկեցին, հաց կերան ու ժպտացին մի սեղանի շուրջ ու պայմանավորվեցին։

Համացանցում արդարացի դժգոհություն է բարձրացել այն մասին, որ երկրի վարչապետը ապրիլքսանչորսյան ուղերձում Հայոց ցեղասպանություն բառը գրեթե չի օգտագործել, այլ՝ մեծ Եղեռն է ասել։ Ջո Բայդենն ու Էմմանուել Մակրոնն ավելի լավ ուղերձ էին հղել, քան Նիկոլը։ Տեղին եք քննադատում, որ Նիկոլը հրաժարվել է Ցեղասպանություն բառից և դրա փոխարեն օգտագործում է Մեծ Եղեռնը։ Բայց եթե ասենք 109 անգամ ասեր Ցեղասպանություն, դա արդյո՞ք կփոխեր այն իրողությունը, որ Նիկոլն ու Էրդողանը մտածում են, որ դա անհիմն պնդումներ են ու որ կարևորը դա մոռանալն է։

Մի հատ ողբերգական ամսաթիվ եմ ուզում հիշեցնել՝ 5 օգոստոսի 2019 թվական, ելույթ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում․ գիտե՞ք քանի անգամ է օգտագործել Արցախ բառը։ 60-ը հաշվեցի ու էլ չկարդացի։ «Արցախի հպարտ քաղաքացիներ, արցախյան փառավոր հերոսամարտ, խոնարհվում եմ արցախի առաջ, միայն ու միայն Արցախի զարգացում, Արցախի ինքնորոշման միջաղզգային ճանաչում, թավշյա հեղափոխության արդյունքում Արցախը դառնալու է լրիվ ինքնորոշված ու անկախ»։ Ղարաբաղ բառը քա՞նի անգամ է օգտագործում՝ ոչ մի։ Դրանից հետո՝ 2020 թվականի պատերազմից ընդամենը 4 ամիս առաջ, Շուշիում ելույթ էր ունենում, քա՞նի ագամ է օգտագործել Արցախ բառը՝ 70։ Չհանձնե՞ց։ Ժողովուդ ջան, բառը օգտագործելով չի որոշվում հայրենասիրության մակարդակը։ Նա Արցախը հանձնել է մեկ ելույթում 70 անգամ հայրենասիրական զեղում անելով։

Շատերի մեջ անհանգստություն կա, որ էսպես շարունակվելով, արդեն հաջորդ տարի, եթե Փաշինյանը մնա, պաշտոնապես արգելելու են ջահերով երթը․ էսօր ՔՊ-ականները քննադատում են Թուրքիայի, Ադրբեջանի դրոշը վառելը։ Երեկ մերժում էին Արարատ լեռը, վաղը հանելու են գերբից, այսօր մերժում են, որ թուրքերը 1,5 մլն հայի են ցեղասպանել, ասում են՝ անուն-ազգանունները բերեք, որ հավատանք, մյուս քայլը կարող է լինել Ցեղասպանության հիշատակի տարելիցը փոխելը։ Չեմ զարմանա, որ վաղը ՔՊ-ականները տոների ու հիշատակի մասին օրենքում փոփոխություն անեն, ասեն ժողովուրդ, ի՞նչ պարտադիր է, որ սաղդ մի օր բարձրանաք Ծիծեռնակաբերդ, ինչի որ հունիսի 1-ին գնաք, ուրեմն չեք հարգո՞ւմ հիշատակը, որիդ երբ հարմար ա, էդ օրը գնացեք։ Հետո կասեն՝ ի՞նչ պարտադիր է Ծիծեռնակաբերդ գնաք, մտեք մի որևէ եկեղեցի մոմ վառեք,  կամ որ ձեր մտքում հարգեք, չի լինի՞։ Աբսուրդ բաներ եմ կարծես ասում, այց սրանց օրոք ո՞ր մի աբսուրդը իրականություն չի դարձել։ Հա, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը կարող է չքանդեն, բայց կարող է կողքը մի հատ առևտրի կենտրոն բացեն, հայ-թուրքական, հսկայական տարածք կա ու հուշարձանն էլ փոխի նշանակությունը ու դառնա հայ-թուրքական բարեկամության հուշարձան։ Չէ՞ որ Նիկոլն ասում է մոռացեք պատմական Հայաստանի մասին, անցյալի մասին, եկեք իրական Հայաստան․ այն Հայաստան, որտեղ ամեն օր նոր քարտեզ է տպվում՝ ավելի փոքր տարածքով։

Այսօր Նիկոլ Փաշինյանը գնացել էր Ծիծեռնակաբերդ, ժողովուրդը գոռում էր Նիկոլ դավաճան․ մի հոգի չէր, երկու հոգի չէր, ժողովրդի ձայն էիր լսում, միահամուռ։ Օրվա մեջ Նիկոլի կինն էր գնացել, էլի լիքը թիկնապահներով, բազմաթիվ ոստիկաններով․ բազմությունը գոռում էր Նիկոլ դավաճան, Նիկոլ հողատու։ Ասել եմ ու կրկնում եմ՝ ՔՊ-ականների՝ մարդամեջ դուրս գալը սադրանք է, որովհետև գիտեն իրենց ոնց է վերաբերում ժողովուրդը։ Ու չեն կարող լավ վերաբերել, որովհետև Ցեղասպանությունը ուրանում եք ու գնում Ծիծեռնակաբերդ, Արցախն ուրանում եք ու գնում Եռաբլուր։

Կարճ ասած՝ մենք ամեն օր զգում ենք մեր երկրի փոքրանալը։ Ես առաջ չէի մտածում, թե ինչքան փոքր է Հայաստանը․ որովհետև կարողանում էր մեզանից հազար անգամ մեծ պետության հետ շփվել հավասարի պես, մեր թշնամի երկրները մեզ հետ շփման դիստանցիա պահել գիտեին, սիրաշահում էին, միջնորդ էին ման գալիս, հիմա բացեիբաց ելույթ են ունենում, առաջադրանք տալիս սաղ լինում ա։ Թուրքիայի նախկին արտգործնախարարը 2022 թվականին ասում էր՝ «Հայաստանը քաղաքական և տնտեսական խնդիրներ ունի։ Թուրքիայի համար լավ ժամանակ է իր ուզածը Հայաստանից վերցնելու համար»։ Ո՞վ է Հայաստանի քաղաքական ու տնտեսական ամենամեծ խնդիրը․ Նիկոլը․ քանի հայ ժողովրդի համար այդ մեծագույն խնդիրը կա, իրենք օգտվում են ամենաբարենպաստ պահից։

Մենք պահանջում էինք աշխարհից դատապարտել Ցեղասպանությունը, պահանջում էինք Թուրքիայից ընդունել Ցեղասպանության փաստը․ մենք հիմա ոչինչ չենք կարող պահանջել ո՛չ աշխարհից, ո՛չ Թուրքիայից, ոչ էլ անգամ Ադրբեջանից, որովհետև մենք էսօր մի իրավիճակում ենք, որ մեր դժբախտությունների պատճառը մեր էսօրվա իշխանությունն է, ում մեր թշնամիները համարում են բարենպաստ։ Իրենց համար, իհարկե»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan