ԱԱԾ հատուկ ջոկատայիններ են տարվել Ոսկեպարի եկեղեցուն հարակից տարածք
![ԱԱԾ հատուկ ջոկատայիններ են տարվել Ոսկեպարի եկեղեցուն հարակից տարածք](/timthumb.php?src=/disc/22-04-24/94f5cbaefdd5f03971f8c43efeb076e7.jpg&w=450)
Այս պահին Տավուշում լարված իրավիճակ է: Ոսկեպարի եկեղեցուն հարակից տարածք են տարվել ԱԱԾ հատուկ ջոկատայիններ, հաղորդում է Yerevan.today-ը:
Հիշեցնենք. Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ։ Գիշերը քաղաքացիները խարույկ են վառել Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհի՝ իրենց փակած հատվածում՝ շարունակելով փակ պահել այն։ Բնակիչները պայքարում են սահմանազատման գործընթացի և Տավուշի 4 գյուղերի հանձնման դիմաց: