«Երկրապահի» մեքենան մխրճվել է Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը փակած հարակից գյուղերի բնակիչների մեջ (տեսանյութ)
![«Երկրապահի» մեքենան մխրճվել է Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը փակած հարակից գյուղերի բնակիչների մեջ (տեսանյութ)](/timthumb.php?src=/disc/21-04-24/959b723210b570c2f390eeb1896d36e2.jpg&w=450)
Դիտել նաև
Բաքվում երեք ոստիկան և մեկ քաղաքացիական անձ է սպանվել
Կամ հիմա, կամ... Ոստիկանը պիտի հիշի, որ ինքն էլ է հայ ու կանգնի հայ ժողովրդի կողքին. Մարգարիտ Եսայան (տեսանյութ)
Իշխանությունը «բերետավորների» միջոցով ձգտում է բախումներ հրահրել. «Փաստ»
«Ոչ մի ոստիկան չի մտնելու այս զուգարան»
Ստեղծվել է քննչական խումբ, արագացված կերպով աշխատում են, արդեն 29 անձ ձերբակալված է․ փաստաբան
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը փակած և այդպիսով իրենց կենսատարածքը թշնամուն հանձնելու փաշինյանական ռեժիմի որոշման դեմ բողոքող քաղաքացիների դեմ քպ-ական իշխանությունները, բացի ոստիկանական բռնաճնշումներից, նաև այլ սադրանքներ են իրականացնում: Մասնավորապես, ստացված տեղեկությունների համաձայն, «Երկրապահի» մեքենան մխրճվել է ճանապարհը փակած բնակիչների բազմության մեջ:
Հատկանշական է, որ տարածքում իբրև թե «ծառայություն իրականացնող» ոստիկանների «զորքը» չի կանխել միջադեպը, իսկ տեսանյութում երևում է, որ անգամ չեն շտապում մեկուսացնել սադրիչներին: Դժվար չի ենթադրել, թե այդ սադրանքն ում «մտքի» փայլատակումն է,
Դա երևում է Yerevan.today-ի հրապարակած տեսանյութում: Տեսանյութը՝ հղումով
https://www.facebook.com/watch/?v=2087611394941283
![](/disc/21-04-24/eea80ec2322bf7aa5612dedf097a378b.jpg)