Վրաստանի նախագահը հայկական Լոռին և Տաշիրը «պատմական Վրաստան» է համարում Վեհափառի օծման և գահակալության 25-րդ տարեդարձն է Ո՞ւր է անհետացել 25 մլն դոլարը․ թալանում են քաղաքացիներին (տեսանյութ)
4
Մոլդովայում Արևմուտքը իր հերթական «պյուռոսյան» հաղթանակը տարավ և ցույց տվեց իր լիակատար երկերեսանությունը ՔՊ-ն երևանցիների անունից նորից սուտ ու կեղծիք է տարածում Մեդվեդևը Թրամփի համար կանխատեսում է Քենեդու ճակատագիրը Եվրակեղծիքներ Մոլդովայում․ չարի վերջը․ Անդրանիկ Թևանյան Ընտրակեղծիքը շարունակվում է․ ինչու է Նիկոլ Փաշինյանը թաքցնում արտահերթ ընտրությունների ժամկետը Հայրենիքն առևտրի առարկա դարձրած մեծահարուստները պատրաստ են Ալիևի օլիգարխներ էլ դառնալ (տեսանյութ) «Բալասանյան դաշինքը» պատեհապաշտների հավաքածու էր (տեսանյութ) 100 դրամանոցների դեֆիցիտ, վալիդատորների անսարքություն, իսկ «Երևանավտոբուս»-ում օրական 30 մլն դրամ գնում է ինչ-որ մարդկանց գրպանը. Ելքն արտարհերթ ընտրությունն է. Մանուկ Սուքիասյան ՌԴ-ն կարող է, վճռականություն ունենալու դեպքում, քայլեր գործադրել մեր գերիների ազատ արձակման համար. Լեռնիկ Հովհաննիսյան Հայաստանը պետք է պահանջի, որ Բաքվում գտնվող բոլոր ռազմագերիները հայտնվեն ազատության մեջ․ պատգամավոր Պատերազմ Արցախում
Վրաստանի նախագահը հայկական Լոռին և Տաշիրը «պատմական Վրաստան» է համարում Չարենցավանում տեղի ունեցած ծեծկռտուքին մասնակցել է 26-ից ավելի անձ, կան ձերբակալվածներ և տուժածներ ԿԽՄԿ-ն հոկտեմբերին տեսակցել է Ադրբեջանի բանտերում ապօրինի պահվող հայ գերիներին «Գոյ» թատրոնի աշխատակիցների ասուլիսը (տեսանյութ) Սրբուհի Գալյանն ազատվել է գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից Վրաստանի արևմտամետ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին տարածքային պահանջներ ունի Հայաստանից Վեհափառի օծման և գահակալության 25-րդ տարեդարձն է Ծանր է բեռը եպիսկոպոսի, դժվարին է ու պատասխանատու նրա առաքելությունը Երևանում համայնքային ոստիկանության բաժինների պետեր են նշանակվել Մոլդովայում Արևմուտքը իր հերթական «պյուռոսյան» հաղթանակը տարավ և ցույց տվեց իր լիակատար երկերեսանությունը ՔՊ-ն երևանցիների անունից նորից սուտ ու կեղծիք է տարածում Ադրբեջանը Ռուսաստանի հետ ստրատեգիական պայմանագրեր է կնքել. Ստեփան Դանիելյան Ո՞ւր է անհետացել 25 մլն դոլարը․ թալանում են քաղաքացիներին (տեսանյութ) Մեդվեդևը Թրամփի համար կանխատեսում է Քենեդու ճակատագիրը Սա ծաղր է. Մոլդովայի իշխանությունները բարդ պայմաններ են ստեղծել ՌԴ-ում քվեարկելու համար (տեսանյութ) Տիգրան Ավինյանի և Սուրեն Գրիգորյանի սուտը (տեսանյութ) «Հայ ժողովրդի ճակատագիրը հանձնված է արտաքին ուժերի տնօրինմանը»․ Տիգրան Աբրահամյան Սիսիանում ձյուն է տեղում ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Եվրակեղծիքներ Մոլդովայում․ չարի վերջը․ Անդրանիկ Թևանյան Սանդուն հայտարարել է Մոլդովայի նախագահական ընտրություններում իր հաղթանակի մասին Պահանջում են, որ Մելիքբեկյանը հեռանա Հենց 100 դրամանոց ունենալու հակասահմանադրական պարտադրանքի մասին Քաղաքացուն տուգանքի մատերիալ դարձնելու հերթական քայլը (տեսանյութ) Ընտրակեղծիքը շարունակվում է․ ինչու է Նիկոլ Փաշինյանը թաքցնում արտահերթ ընտրությունների ժամկետը Կոյուղատար համակարգի խնդիրը լուծում չի ստանում (տեսանյութ) Ապրիլմեկյան սուտը փոխարինվեց նոյեմբերմեկյան ստով Հայրենիքն առևտրի առարկա դարձրած մեծահարուստները պատրաստ են Ալիևի օլիգարխներ էլ դառնալ (տեսանյութ) Ազգային պատկերասրահը հոսանքազրկվել է միջազգային փառատոնի բացման ժամանակ «Կարմիր գծերը» և ուրացման շարունակական ընթացքը. «Փաստ»

Ի՞նչ է կատարվել Ոսկեպարում և ինչ է իրականում նշանակում վերջին այցը. «Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նշում է. «Երեկ Նիկոլ Փաշինյանն էլի այցելել էր Տավուշ՝ էլի հանձնումներից խոսելու, էլի համոզելու նույն բանը։ Նախ հանդիպման ձևի մասին։ Գնացել էր Ոսկեպարցիների հետ խոսելու․ Դահլիճում հազիվ 100 հոգի էին, որոնց մի մասը Նիկոլի հետ գնացածներն էին՝ տեղակալը, նախարարներ, մարզպետ, թիկնազոր։ Տպավորություն ստացա, որ առաջին շարքը ինքն էր տարել նստեցնելու, որպես վահան հաջորդ շարքերի դեմ։ Ոսկեպարցիները մինչև վերջ դրսում կանգնած սպասեցին վարչապետի՝ ոսկեպարցիների հետ հանդիպմանը մասնակցելու։ Թիկնազորը ներս չէր թողնում, ասում էր պրոտոկոլ է․ դրա ի՞նչն է պրոտոկոլը, կամ դրա պրոտոկոլը ո՞րն է, եկել ես գյուղացիների հետ հանդիպելու, հանդիպի գյուղացիների հետ, հակառակ դեպքում էլ ինչի՞ ես եկել, կամ դե արի հանձնվող շրջանի 80-ամյա պապիկին բացատրի, թե ինչ է պրոտոկոլը։ Ինչևէ։ Իսկ ո՞րն էր ասելիքը․ դե բնականբար՝ հանձնումները, ուրիշ առաջարկելու բան չունի էս մարդը արդեն 4 տարի է։

20 օր առաջ գնացել-ասում էր՝ պետք է հանձնենք, թե չէ մինչև շաբաթվա վերջ պատերազմ կլինի։ Ժողովուրդը կանգնեց ոտքի, ասաց չենք հանձնելու՝ կռվելու ենք ու տեսավ որ պատերազմ չեղավ։ Հիմա գնացել էր էլի ասում էր պետք է հանձնենք, բայց արդեն պատերազմով չէր վախեցնում, այլ հանձնենք, որ պետություն ունենանք, հանձնենք, որ անկախ պետություն լինենք։ Այդ քիչ քանակի գյուղացի ժողովուրդը նստած լսում էր վարչապետի արդարացումները, թե ինչու պետք է հանձնել այն, ինչը մերն է, ինչը կարևոր է, որպես արդարցում էլ, թե նոր նոր դառնալու ենք պետություն։ Մարդիկ նստած իրար են նայում, ուզում են հասկանալ սա իրականություն է, թե չէ, էս մարդը իրո՞ք էն Նիկոլն ա, թե ինչ-որ փոխած մեկը, գուցե էս խառը իրավիճակներից իրեն լավ չի զգում, ինչ ասես խոսում է։ Չէ՞ որ մարդ մտածում է, երբ անկախ պետության, 30 տարի ՄԱԿ-ի դիմաց դրոշ ծածանող երկրի ղեկավարն ասում է մենք անկախ չենք, նա ուրեմն ի՞նչ գործ ունի անկախ երկրի ղեկավարի աթոռին։ Բա որ Հայաստանն անկախ պետություն չէ, դու որպես ո՞վ ես ներկայանում գյուղացիներին: Բա որ Հայաստանն անկախ չէ, պատերազմից առաջ 200 մլն դրամ ինչի՞ էիր տալիս անկախության տոն նշելու, ու՞մ ես հարցնում այն, ինչ անում ես առհասարակ։ Այո, հիմա մեր երկիրը խիստ կախյալ վիճակում է բազմաթիվ պետություններից ու հիմնականում՝ մեր թշնամի երկրներից, ու այո՛ դուք եք այդպես դարձրել։ Դուք եք, որ մեր երկրից բան չեք թողել․ մինչ ձեզ, նորմալ էր։ Ասում ես հանձնենք, որ 100 անգամ ավելի ուժեղ լինենք։ Մարդիկ նայում եմ իրար։ Գյուղացի միամիտ մարդիկ են, ուզում են հասկանալ՝ էդ ինչ թազա մոդայի հասկացություններ են։ Իրար են նայում տարակուսած, ուզում են հարցնել՝ հարց չկա, բայց մի հատ էլ կասե՞ք, էդ ո՞ր մեկն է հանձնումներով ուժեղ դարձել, որ մենք պտի դառնանք։ Սաղ կյանքներս իմացել ենք, որ այն ինչ մերն ա, պահող ենք, արյունով էլ լինի, պիտի պահենք, որը մերն ա եղել, մի օր պիտի վերադաձնենք, որովհետև մերն ա, հանձնումները ուժի մասին չեն կարող լինել, հանձնումները անկախություն չեն նշանակում, այլ ճիշտ հակառակը, թուլություն ա նշանակում, նշանակում է, որ մի օր էլ մյուս մասն ես հանձնելու, ինչպես եղավ Արցախում ու էլի դուք էիք այդ ամենի գլխին, որ այդպես եղավ։ Մարդիկ մտածում են, դու նույն Ադրբեջանին Հայաստանից 200 քառակուսի կիլոմետր հանձնել ես, էդ կողմի վրա 100 անգամ ավելի ուժեղ ե՞ս։ Հո գժանոց չի՞։ Ի՞նչ ես ժողովրդին հիմարի տեղ դնում։

Շատ լավ լուսաբանվել է ու բոլորը գիտեն, թե Կիրանց, Ոսկեպար գյուղերի մոտ հանձնումները մեր երկիրը որքան կթուլացնեն, այդ գյուղերը կհայտնվեն ձեր հաստատած Ադրբեջանի տարածքի մեջ, որպես անկլավ։ Մարդիկ ասում են դա՞ եք ուզում։ Համոզում է՝ չէ է, այ ժողովուրդ ջան, ուզում եմ, որ մի օր զարթնեք ու ուրախությամբ տեսնեք, որ 50 մետր այն կողմ Ադրբեջան է։ Բայց չեմ երաշխավորում, որ կուրախանաք։ Բա ինչի՞ ես թշնամուն էդքան մոտ բերում, եթե երաշխիք չունես։ Համեմատում է թուրքերի հետ, ասում է՝ Մարգարա գյուղում տներից 50 մետր այն կողմ թուրքական զորքն է. մեր նպատակն այդպիսի իրավիճակ ստանալն է Տավուշում։ Նկատի ունի՝ թուրքական սահմանին խաղաղ է։ Իսկ ինչի՞ է խաղաղ, ձեր շնորհքն է՞։ Ձեզ հարց տվել ե՞ք, թե ինչու ոնց եղավ, ուր Թուրքիան սահմանակից պետությունների հետ խաղաղ չէ, Հունաստանի հետ խաղաղ չէ, Սիրիայի հետ խաղաղ չէ, Իրաքի հետ խաղաղ չէ, Հայաստանի հետ խաղաղ է։ Պատճառը Նիկոլն ա՞, թե՞ կարող ա էն սահմանապահը ու ռազմաբազան, որը մտադիր եք հանել։ Ու դրանից հետո խաղաղ կլինի՞։ Եթե դու ուզում ես Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանը դարձնել Հոլանդիայի ու Բելգիայի սահմանի պես, որ սրճարանով է անցնում կամ Ֆրանսիայի ու Իտալիայի սահմանի պես, որ պուլպուլակի կեսը Իտալիայում է, կեսը Ֆրանսիայում, չի ստացվի։ Դու էլ գիտես, որ չի ստացվի։

Թուրքին մեր սահմաններից 50 մետր հեռու կանգնեցնելը համարում է իր կյանքի գործը։ Մարդկանց կյանքի գործը հայրենիքն ազատագրելն էր, որ վարի տվիր։

Հարգելի տավուշցիներ և ընդհանրապես ցանկացած ոք․ երբ Նիկոլ Փաշինյանը որև խոստում է ձեզ տալիս, անմիջապես հիշեցրեք իր նախընտրական ծրագիրը, որից ոչ մի կետ իրականություն չի դարձել։ Այ որ դառնար իրականություն, կարող է հայ-ադրբեջանական սահմանը իրոք դառնար մարդավարի։ Ասում է «Չկա նախընտրական խոստում, որի հետևից մինչև վերջ չենք գնացել անկեղծորեն»: Իսկ կասե՞ս՝ ո՞րն է ստացվել քեզ մոտ։ Առաջ ասում էր՝ ինչ խոստացել եմ կատարել եմ, հիմա էլ ասում է նախընտրական ծրագրում ինչ գրել եմ, գնացել եմ հետևից, դե հիմա ոչ մեկը չստացվեց։ Ծեծում-ջարդում են մարդկանց, սա ասում է՝ դե մենք ասել ենք բռնություն չի լինելու, ժողովդրավարություն է լինելու, այդպես է։ Սաղ բարեկամներին լցրել են պաշտոնի, ասում է՝ մենք ասել ենք, որ ԽԾԲ համակարգը վերջ կտանք, ամեն մի միլիմետր չենք շեղվել։ Մենք խոստացել ենք ինքնորոշման մասին, այո, ուզեցել ենք, չի ստացվել։ Դե բա չի ստացվել, գնա։ Չի ստացվել ու չի ստացվելու, մնում ես, որ ի՞նչ անես։

Դե ասում է նախկինների վախտ, որ սահմանին հանգիստ ապրել եք, էդ հողերը տնօրինել եք, դա օրենքի գերակայություն չի եղել․ հիմա պետք է օրենք հաստատենք տարածաշրջանում ու երկրում։ Նախ երկրում որքանով ես օրենքի գերակայություն հաստատել, հենց էսօր տեսնում ենք․ որ պետք է կալանավորին ա կետից բ կետ տեղափոխեք, փաստաբանները հայտարարում են ովքե՞ր կարող են գալ մեր մեքենաներով ուղեկցենք, որ ճանապարհին չխոշտանգեն․ սա քո հայտարարած օրենքի գերակայությունն է։ Ինչքան ստեղ հաստատեցիր, էնքան էլ սահմանին կհաստատես։ Ասում եք՝ Տավուշից հողեր եթե չտանք, պատերազմ կլինի․ բա որ Ադրբեջանը չտա՞ ինչ կլինի։ Բա որ Ադրբեջանը դուրս չգա մեր տարածքներից, ի՞նչ կլինի։ Թե՞ օրենքի գերակայությունը մինչև էդտեղ չի հասնելու։

Այսօր ամենուր կա Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը ու դրա պահանջը 2020-ից ի վեր չի փոխվել, անգամ ընտրություններից հետո է մնացել ու վստահաբար էլ ավելի շատ է խորացել․ պատասխանը ունի․ հարցնում են՝ քո նկատմամբ մեծ անվստահություն կա, էդ վստահության ցածր տոկոսով չես կարող էս հարցը լուծել, արտահերթ ընտրություն նշանակիր, պատասխանում է՝ կարող է ընտրություն անենք, մի շաբաթից ինչ-որ մի տեղ պատերազմ սկսի, ոնց որ ռուս-ուկրաինականը և մեր իրավիճակի վրա ազդի։ Լուրջ ե՞ք ասում։ Հայաստանում ստեղծված էս վիճակը, պատերազմը, Արցախի հանձնումը, հետո Սյունիքից, հիմա՝ Տավուշից հանձնումները ո՞ր երկրում իրավիճակի արտացոլումն է։ Մերը չի՞, քո ձախողումները չե՞ն։ Քո ու Ալիևի արածը չէ՞։ Որ պատերազմ սադրեցիր ու քո իսկ խելքից կամ պայմանավորված՝ կրվար, ո՞ր մի երկրի իրադարձությունների պատճառով էր։

Նիկոլ Փաշինյանին ինչո՞ւ հաջողվեց էս օյինը խաղալ մեր երկրի գլխին ու մնալ։ Ինքը էդ հարցի պատասխանը տվել է․ որովհետև ասում է՝ ես ձեր ծոցից եմ դուրս եկել, ես տիրապետում եմ մեր ժողովրդի զգացմունքներին։ Ես գիտեմ մեր ժողովուրդը ինչին ա հավատում, ինչին ա վստահում, ինչճից ա խաբվում։ Լավ տիրապետում է ու անում դա։ Երբ որ ինքը ասում է ես պետք է զոհաբերվեմ, նշանակում է նա ասում է, որ ձեզ պետք է զոհաբերեմ ինձ համար։ Ասում է՝ գալիս է պահ, որ դու քեզ էլ պետք է զոհաբարես, քո անունդ էլ, երեխեքիդ հոգեկան վիճակն էլ, ընտանիքիդ հանդարտությունն էլ, ծնողներիդ բարի հիշատակն էլ զոհաբերես, պապիդ բարի հիշատակն էլ զոհաբերես։ Հհատկապես էս վերջին ասածները՝ հիշատակի մասով, իրոք զոհաբերել ես։ Բայց մնացածը ի՞նչ է զոհաբերել։ Ո՞նց կարող ես 30 ավտո թիկնազորով գնաս 100 գյուղացու հետ հանդիպման ու ասես՝ ես իմ կյանքը գրավ եմ դրել։ Դա գրավի քայլ չէ։ Տղուդ մեկը թարս է բարև տալիս, կալանավորում եք, չեք էլ ասում զոհվածի մայր ա, հերոսի մայր ա, դուք ի՞նչ եք զոհաբերել որ խոսում ես։ Ինչ զոհաբերել ես, դրանք քոնը չէին հաստատ, ուրիշի էրեխեքին էիր զոհաբերում, որ քեզ չասեն դավաճան։ Համ ասում էիր ինչ էլ լինի մեզ պարտված չենք համարի, համ էլ ասում էիր մեր Սարդարապատն ա, եկեք կռվենք հանուն հայրենիքի։ Բա դա ո՞նց հասկանա ոսկեպարցին, կիրանցին, երևանցին։

էս էն գնդակահարության պատի տակ կանգնելու լացակումած ճառի շարունակություն էր։ 2020 թվականից ի վեր Արցախ ես զոհաբերել, Սյունիքից, Վայոց Ձորից, այլ մարզերից 200 քառակուսի կիլոմետրից ավելի զոհաբերել ես, 5 հազար հեր ու տղու զոհաբերել ես, 10 հազարի առողջությունը զոհաբերել ես, դու քո անձնականից ի՞նչ ես զոհաբերել, ի՞նչ նեղություն եք տալիս ձեզ դու, շրջապատդ, ընտանիքդ:

Կարճ ասած՝ եթե անգամ դիտարկենք, որ Նիկոլ Փաշինյանը իրոք լավ բան է ուզում անել, չգիտեմ, խաղաղություն բերել, նա գործակալ չէ, նա էս հանձնումները, կործանումը իր կամքով չի անում, ծրագրավորված չէ, իրոք ուզում է լավ բան անել, ուրեմն այդ դեպքում պետք է նայել, թե որքանով է իրատեսական։ Ես չեմ, դուք եք, ասե՛ք․ մի իշխանություն, որը 6 տարի իշխում է ու դրա 4 տարին գոյատևում է հանձնումներով, կարո՞ղ է ապագա խոստանալ։ Նա միայն կարող է հանուն իր անձնական ապագայի զոհաբերել ձեզ, մեզ, բոլորիս»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan