Աննա Վարդապետյանը ներկայացնում է Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագիրը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Գյումրին ընտրում է. «Մայր Հայաստան»-ի ծրագրերը (տեսանյութ) ՔՊ-ն շատ էժան և կեղտոտ քարոզչություն է սկսել իրականացնել «Մայր Հայաստան»-ի դեմ. Դերենիկ Մալխասյան
26
Գյումրի, միացի'ր, որ փոխենք (տեսանյութ) Այն ջրաղացին ենք ջուր լցնելու, որն իրական Գյումրու զարգացում է բերելու. Կարեն Սիմոնյան Գնում ենք մեծամասնություն վերցնելու` ակնկալելով բոլոր ընդդիմադիրների աջակցությունը. Սիմոնյան Գյումրեցիների ոգևորությունը ֆանտաստիկ է. քարոզարշավի 11-րդ օրը (լուսանկար) ՔՊ-ն ցուգցվանգի մեջ է․ գյումրեցիները նոր ուժ են ընտրելու. Կարեն Սիմոնյան (տեսանյութ) Միացի՜ր, որ հեռացնենք «Քաղաքացիական պայմանագրին», միացի՜ր, փոխենք «Մայր Հայաստանը» և Կարեն Սիմոնյանը շարունակում են հանդիպումները Գյումրիում «Մայր Հայաստանի» քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանը հանդիպում է գյումրեցիների հետ (ուղիղ) «Մայր Հայաստանն» իրազեկման երթ է իրականացնում Գյումրիում (ուղիղ) ՔՊ-ն Գյումրիում «պայթելու է»․ Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Քանի դեռ Հայաստանում ներկայիս կապիտnւլյանտական խմբավnրnւմն է իշխում, հարձակման ու պատերազմի վտանգը շատ մեծ է. Գեղամյան «Հովիկ Աղազարյանը քրեական հետապնդման կենթարկվե՞ր, եթե շարունակեր հավատարիմ լինել Նիկոլ Փաշինյանին»․ Վահե Սարգսյան Աննա Վարդապետյանը ներկայացնում է Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագիրը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Գյումրին ընտրում է. «Մայր Հայաստան»-ի ծրագրերը (տեսանյութ) Արցախցիների կազմակերպած հանրահավաքը սկսել է անհանգստացնել իշխանություններին Իրավապահները մտել են Էջմիածնի քաղաքապետի տուն ու խուզարկություն սկսել Գյումրի, միացի'ր, որ փոխենք (տեսանյութ) «Հայաստանյան իշխանության քաղաքական վարքագիծն Ադրբեջանին նոր արկածախնդրության է մղում»,-Տիգրան Աբրահամյան Փաշինյանը սկսել է պատգամավորներին՝ ծննդյան օրերին Չարենցի «Երկիր Նաիրի» վեպը նվիրել Աշխարհաքաղաքական տեսանկյունից՝ սա փոքր ու ժամանակավոր պատուհան է, այդ թվում՝ երկրի ներսում ազգային իշխանությունը վերականգնելու համար «Ֆեյք տարածող» Չախոյանը հեղինակազրկել է իշխանությանը Սրբուհի Գալյանը հասել է վարչության պետերին Հինգ գիշեր է` սարսափի մեջ ենք. Սյունիքի Խոզնավար ու Խնածախ գյուղերի բնակիչները հաստատում են, որ կրшկnցներ կան Փաշինյանի հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Վարչական շրջանի պատասխանատուն խաբում է՝ ասելով, թե դպրոցականի համար ձեռնտու է գնել 7200 դրամանոց փաթեթը. Թադևոս Ավետիսյան Ներկայումս Ադրբեջանը վերախմբագրում է Հայաստանին իջեցվող պահանջների հերթական խմբաքանակը. Աբրահամյան Լուսավոր Սարիկը հագել է ՔՊ-ի կոստյում. Արմենուհի Կյուրեղյան Մոսկվան և ԱՄՆ-ն պայմանավորվել են քայլեր ձեռնարկել ՌԴ-ի և Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին հարվածները 30 օրով դադարեցնելու ուղղությամբ Արայիկ Հարությունյանը բոլոր քայլերը համաձայնեցնում էր Հայաստանի հետ․ Դավիթ Մելքումյան. Alphanews.am Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են կրակոցներ, որոնք չեն թիրախավորում ՀՀ տարածքը․ ՊՆ Հայաստանը պետք է առանց ժամանակ կորցնելու փոփոխի իր Սահմանադրությունը. Ադրբեջանի ԱԳՆ Պատասխան տալու ժամանակը․ «Կարճ ասած» էստեղ կոռուպցիոն ռիսկեր կան, Ավինյանի հետ կապ ունեցող՝ ծառ ներմուծող ընկերություններ կան․ Սուքիասյան (տեսանյութ) Այն ջրաղացին ենք ջուր լցնելու, որն իրական Գյումրու զարգացում է բերելու. Կարեն Սիմոնյան Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են կրшկոցներ, որոնք չեն թիրախավորում ՀՀ տարածքը. ՊՆ Կադաստրի կոմիտեի և ՊՆ պաշտոնյաները մեղադրվում են ապօրինի վարձատրություն և կաշառք ստանալու մեջ Սարիկը հայտարարել է, որ Գյումրի այցելելու իրավունք պետք է ունենան միայն ՔՊ անդամատոմս ունեցողները. Գառնիկ Դանիելյան Մեր քաղաքը սոցիալական արդարության խորհրդանիշ ենք դարձնելու․ Ռուբեն Մխիթարյան Երևան-Սևան մայրուղում վրաերթի է ենթարկվել մի տղամարդ, ում որդին երեկ է նույն վայրում մահացու վրաերթի ենթարկվել Գնում ենք մեծամասնություն վերցնելու` ակնկալելով բոլոր ընդդիմադիրների աջակցությունը. Սիմոնյան

Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երբ օրերս դեռ նոր-նոր հրապարակվել էր «Ֆրիդոմ հաուս» ամերիկյան իրավապաշտպան կազմակերպության բացասական զեկույցը Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ու ժողովրդավարական հետընթացի վերաբերյալ, դեռ չէին արձանագրվել մարդու իրավունքների կոպտագույն, աղաղակող ոտնահարումների վերջին դեպքերը:
Առաջինն, ինչ նորմալ մարդու մտքով անցնում է, այն է, որ ԱՄՆ-ի, այս դեպքում կարելի է ասել՝ Արևմուտքի նման գնահատականից «վատացած», Փաշինյանն ու նրա ՔՊ-ն որոշել են է՛լ ավելի խայտառակ խախտումներ անել: Փաշինյանն ու ՔՊ-ն երևի մտածում են այս տարբերակով. «Ախ, էդպե՜ս, ժողովրդավարության հետընթա՜ց, դե, հետընթացը հիմի դուք տեսեք...»:

Բայց փորձենք, այնուամենայնիվ, հնարավորինս հանգամանորեն ու ըստ «դարակների» դիտարկել այս խնդիրը: Նախ՝ ի՞նչ է ասել «Ֆրիդոմ հաուսը»: Մասնավորապես ասել, ավելի ճիշտ՝ «անցումային երկրների մասին» իր զեկույցում արձանագրել է. «Հայաստանում 2023-ին ժողովրդավարական կառավարման վարկանիշը նվազել է՝ 2,50-ից հասնելով 2,25-ի՝ կառավարության կողմից ուժի կոնսոլիդացիայի, կենտրոնական իշխանությունների կողմից ընդդիմադիր քաղաքապետերին պաշտոնանկ անելու՝ արդեն մի քանի տարի շարունակվող միտումների, և իշխող կուսակցության ֆինանսական միջոցների թափանցիկության պակասի պատճառով»:

Հարկավ, կան այլ մանրամասնություններ, որոնք արդեն մի քանի օր է, ինչ հանրությանը ներկայացվել են, այդ թվում՝ մեր թերթի կողմից, հնչել են մեկնաբանություններ, գնահատականներ: Սակայն այդ շարքում ամենից հատկանշականը Փաշինյանի իշխանության կարկառուն ներկայացուցիչներից մեկի հայտարարությունն է, թե՝ «Ֆրիդոմ հաուսը» չպիտի որոշի՝ մենք ժողովրդավարական ենք, թե չէ... Այստեղ կրկնակի նրբերանգ կա: Առաջինը՝ նման հայտարարությամբ, իսկ ավելի ճիշտ՝ մուննաթով հրապարակավ հանդես է գալիս ոչ թե նախկինում նույն Փաշինյանի սիրելի ֆրազներից մեկով ասած՝ «քրեաօլիգարխիկ ռեժիմի», այլ իրենց իշխանավարմամբ Հայաստանը «ժողովրդավարության բաստիոն» հռչակած «թավշյա» ՔՊ-ի ներկայացուցիչը: Մյուս նրբերանգն այն է, որ նման հայտարարություն անող կարկառունը հանրությանը հայտնի է դարձել նույնպես հրապարակավ հնչեցրած՝ «ականջ կտրելու», «լեզու պոկելու» (կամ ականջ պոկելու և լեզու կտրելու) սպառնալիքներով:

Չհաշված՝ նույն անձի՝ դեռ երկու տարի առաջվա գովերգումները առ «Ֆրիդոմ հաուս»: Դե, իհարկե, ախր, ո՞վ է, փաշինյանական տարբերակով ասած՝ «ո՜ւմ դռան շունն է» ԱՄՆ պետական ֆինանսավորմամբ գործող հանրահայտ «Ֆրիդոմ հաուսը», որ ելնի ու ժողովրդավարության աշխարհի չեմպիոն Նիկոլ Փաշինյանին ասի, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել: Միայն ու միայն Նիկոլ Փաշինյանն է իրավասու որոշել՝ Հայաստանն իր պաշտոնավարման օրոք ժողովրդավարակա՞ն է, թե՞ ոչ: Եթե Նիկոլ Փաշինյանն ասում է, որ ժողովրդավարական է, «Ֆրիդոմ հաուսը» կամ թեկուզ հենց ԱՄՆ Պետդեպը քանի՞ գլխանի են, որ հակաճառեն: Ասե՞լ է Փաշինյանը, որ Հայաստանն իր օրոք «ժողովրդավարության բաստիոն է», ուրեմն՝ վե՛րջ, բաստիոն է:

Բայց, դատելով ամենից, առաջին հերթին՝ նշված խայտառակ գնահատականներով զեկույցից, Արևմուտքում այլևս չեն կարող և չեն ուզում թաքցնել, որ «ժողովրդավարության բաստիոնում» վերջնականապես եկել է բուն ժողովրդավարության «բաստա՛ն» (վերջը):

Երկրորդը: «Ֆրիդոմ հաուսի» զեկույցին փաշինյանականների նյարդային արձագանքները ցույց են տալիս, որ քպականները հիստերիայի մեջ են ընկել այն իրողությունից, որ հենց արևմտյան հանրահայտ, նաև՝ «միջազգային հանրության» համար հեղինակավորի համարում ունեցող կազմակերպությունն է նման գնահատականներ տալիս: Այսինքն, ՔՊ-ի՝ իր առաջնորդ Փաշինյանի գլխավորությամբ, քաղաքական վայրագ ռեպրեսիաները, ոստիկանական բռնաճնշումները, քաղաքական ու «սովորական» կոռուպցիան, ամենաթողությունը, մարդու իրավունքների ու ազատությունների կոպտագույն ոտնահարումներն այն աստիճանի են հասել, որ նույնիսկ Փաշինյանին կրծքով ու ամեն ինչով պաշտպանող Արևմուտքը այլևս անկարող է լռել:

Երրորդը: Այստեղ հատուկ կցանկանայինք ընդգծել, որ դա դեռ այն դեպքում, երբ «Ֆրիդոմ հաուսը» բավականին մեղմ մոտեցում է ցուցաբերել Փաշինյանին ու նրա իշխանավարմանը: Մասնավորապես թեթևակի «աչք են փակել» բազմաթիվ աղաղակող իրողությունների, Հայաստանում բազմաթիվ քաղբանտարկյալների առկայության վրա: Դեռ որքան բան չեն նկատել կամ չնկատելու են տվել, որքան բանի մասին լռել է նույն «Ֆրիդոմ հաուսը»: Իսկ պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ոչնչացնող, այլ ոչ թե բացասական գնահատական կհնչեր ԱՄՆ-ից ու... աշխարհով մեկ, եթե այդ կազմակերպությունը լիարժեք անաչառությամբ զեկույց կազմեր: Այդ դեպքում Հայաստանի զեկուցային միավորը հաստատ կհասներ Փաշինյանի սիրած «զրո» նիշին, դեռ մի քանի մինուսային կետ էլ ցած կիջներ:

Չորրորդը: Այս ամենի մեջ, բնականաբար, կա նաև որոշակի քաղաքական բաղադրիչ: Համենայն դեպս, կան ու հնչել են նման ենթադրություններ, որ Փաշինյանին այդ կերպ փորձում են ճնշել, քանի որ նա այն էնտուզիազմով չի կատարում Արևմուտքի պահանջները, ինչ կցանկանային Վաշինգտոնում կամ Բրյուսելում: Որոշակի տրամաբանություն կա դրանում, բայց դրա մասին թող քաղաքագետները բանավիճեն: Մենք ավելի շուտ ու ավելի շատ ուշադրություն ենք հրավիրում «Ֆրիդոմ հաուսի» զեկույցի հրապարակմանն անմիջապես հաջորդած խայտառակագույն զարգացումների վրա: Դեռ այդ զեկույցին վերաբերող արձագանքները չէին մարել, երբ հայտնի դարձավ Նարեկ Մալ յանի նկատմամբ կայացված ակնհայտորեն քաղաքական բնույթի դատավճռի մասին: Հայտնի դարձավ ՀՀԿ փոխնախագահ, քաղաքական բանտարկյալ Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու վերաբերյալ ԱԺ ընդդիմադիր պատգամավորների ներկայացրած երաշխավորությունը մերժելու մասին: Բայց դրանք դեռ «ծաղիկներն» էին:

Փաշինյանի ռեժիմը ցանկապատի վրա «Ստոպ Նիկոլ» գրելու համար ոստիկանական բերման ենթարկեց Վահագն Չախալ յանին, ըստ որում, «գործողությունը» ղեկավարող ոստիկանը բերանից թռցրեց, որ «քաղաքական բան է», դրա համար են բերման ենթարկում: Դրանից քիչ անց թռուցիկներ փակցնելու համար ոստիկանությունը ձերբակալեց «Անտիֆեյքի» երկու աշխատակցի: Սակայն երևի դա էլ քիչ թվաց հակաժողովրդավարական իշխանությանը, և արձանագրվեց 44-օրյա պատերազմի մասնակից Սամվել Վարդանյանի հետ կապված խայտառակից էլ խայտառակ, անմարդկային, եթե չասվի՝ մարդատյաց միջադեպը. իշխանական պատգամավորին կոշտ բնորոշում տալու համար ձերբակալված մարդուն, որը այդ պահին գտնվում էր ոստիկանական հսկողության ու, իբրև թե, պաշտպանության ներքո, նրան տեղափոխող ոստիկանները ձեռնաշղթայված վիճակում գործնականում հանձնել են իրենց հանցակիցների գազանաբարո հարձակմանը, եթե չասենք հոշոտմանը:

Ամենից կարևորը. ոչ մի «Ֆրիդոմ հաուս» կամ իրավապաշտպան կազմակերպության զեկույց Հայաստանը չի ձերբազատելու ոստիկանական բռնատիրության ճիրաններից: Դա պետք է անենք ինքներս, որպես հասարակություն, որպես մարդկային ու ազգային նկարագիրը պահպանած մարդիկ...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan