Փաշինյանի եւ ոսկեպարցիների հանդիպումն ավարտվել է. այն տեւել է մոտ մեկ ժամ (ֆոտո)
![Փաշինյանի եւ ոսկեպարցիների հանդիպումն ավարտվել է. այն տեւել է մոտ մեկ ժամ (ֆոտո)](/timthumb.php?src=/disc/17-04-24/5e5cbec0d7e87b8c53c70ace303932cd.jpg&w=450)
Քիչ առաջ ավարտվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ոսկեպարցիների հանդիպումը: Այն տեւել է մոտ մեկ ժամ:
Նշենք, որ հանդիպումից առաջ գյուղում խիստ անվտանգության միջոցառումներ են իրականացվել:
Հայկական պետականության համար կոորդինացնող շտաբը հայտարարություն էր տարածել՝ հայտնելով, որ Ոսկեպարում վարչապետի հետ հանդիպմանը սահմանափակվել է մասնակիցների մուտքը դահլիճ։
«Մասնավորապես քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին, որն արդեն մեկ ամիս է բնակվում է Ոսկեպարում, թույլ չեն տալիս մտնել հանդիպման սրահ։ Ի պատասխան, ոսկեպարցիներն ասում են, որ այդ դեպքում իրենք կբոյկոտեն հանդիպումը։ Իրավիճակը շարունակում է լարված մնալ։
Սուրեն Պետրոսյանն ահազանգում է: Ոսկեպարում վարչապետի հետ հանդիպումը փակ է, մարդկանց արգելել են լուսանկարել կամ տեսագրել», - նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին ևս այցելել էր Տավուշի մարզի Ոսկեպար գյուղ և հանդիպել բնակիչների հետ: Այն ժամանակ նա խոստացել էր հաջորդ հանդիպումն անցկացնել 10 օր անց, սակայն միայն այսօր է հանդիպել սահմանամերձ գյուղի բնակիչների հետ։
Աղբյուր՝ news.am
![](/disc/17-04-24/70b16d511b2bf1fb32a8139a83aa8811.jpg)