Տրանսպորտի ուղեվարձը նորից 100 դրամ դարձնելու նախաձեռնություն. ստորագրել է 17 հազար երևանցի (տեսանյութ) Գյումրեցիները 100 տարի առաջ զգացել են այն, ինչ արցախցիները զգացին 2023թ-ին Գյումրու ընտրությունները համահայկական նշանակություն են ունենալու. ռուսաստանցի քաղաքագետ
16
Նիկո՛լ, եթե ռիսկ ունես, գլուխդ բնից հանի՛, արի՛, գյումրեցիներին ներկայացի. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Մայր Հայաստան»-ի նախընտրական հավաքը Գյումրիում (ուղիղ) «Մայր Հայաստան»-ի հոլովակը՝ նվիրված Գյումրիին․ Գյումրին Սեր է Կարեն Սիմոնյան. «Մեր թիմը հետևողական է լինելու, որ խնդիրները գտնեն իրենց արդար լուծումները» «Ցայգ» ՀԸ ռեպորտաժը՝ արցախցիների հետ «Մայր Հայաստան»-ի՝ Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանի հանդիպումից Կարեն Սիմոնյանի ընտրարշավը մեկնարկեց Գյումրիում բնակվող արցախցիների հետ հանդիպմամբ Միացի՛ր, որ փոխենք. Կարեն Սիմոնյան (տեսանյութ) Հայաստանը սողացող կապիտուլյացիայի է ենթարկվում. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Ուզում են արագ տեմպերով Հայաստանը Սիրիա դարձնել. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Տրանսպորտի թանկացման դեմ «Մայր Հայաստանի» նախագծի քննարկումը Երևանի ավագանու հանձնաժողովի նիստում. ընդհատված նիստի շարունակությունը Պատերազմ Արցախում
10.000 մարդ ապրում է տնակում, իսկ ասում են՝ փակել ենք աղետի գոտու էջը. Գյումրիի ավագանու թեկնածու (տեսանյութ) Նիկո՛լ, եթե ռիսկ ունես, գլուխդ բնից հանի՛, արի՛, գյումրեցիներին ներկայացի. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Կարեն Ջալավյանը նաև ներկա է Գյումրիում «Մայր Հայաստան»-ի նախընտրական մեծ հավաքին (տեսանյութ) «Մայր Հայաստան»-ի նախընտրական հավաքը Գյումրիում (ուղիղ) Տրանսպորտի ուղեվարձը նորից 100 դրամ դարձնելու նախաձեռնություն. ստորագրել է 17 հազար երևանցի (տեսանյութ) Գյումրիի էմանսիպացիան, կրոնական համայնքները․ քննարկում (տեսանյութ) «Մայր Հայաստան»-ի հոլովակը՝ նվիրված Գյումրիին․ Գյումրին Սեր է Ժողովուրդ, կռիվը ոչ միայն Գյումրիի, այլև Հայաստանի համար է. Գյումրիի մոտ նոր Ջարդի ձորեր չեն լինելու. Ռուբեն Մխիթարյան Թրամփը կարգադրել է լուծարել «Ամերիկայի ձայնը», «Ազատություն» ռադիոկայանը և ևս 7 գործակալություն․ NYTimes Կարեն Սիմոնյան. «Մեր թիմը հետևողական է լինելու, որ խնդիրները գտնեն իրենց արդար լուծումները» Գյումրեցիները 100 տարի առաջ զգացել են այն, ինչ արցախցիները զգացին 2023թ-ին Կրակոցներ՝ Սարի թաղում․ կա 1 զոհ, 1 վիրավոր Միջազգային դատական հայցերից փոխադարձաբար հրաժարվելով՝ Ադրբեջանը մեկ հիմնական նպատակ է հետապնդում․ Վարդան Օսկանյան (տեսանյութ) Ալիևի տեղապահը ժողովրդին շանտաժի է ենթարկում. Աննա Գրիգորյան «Ցայգ» ՀԸ ռեպորտաժը՝ արցախցիների հետ «Մայր Հայաստան»-ի՝ Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանի հանդիպումից Շատ մտահոգ եմ քաղաքիս ու երկրիս ներկա իրավիճակով, օր առաջ պետք է ուղղել այն սխալը, որը կատարել ենք 2018-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը չի ընդունելու որևէ փաստաթուղթ, որը ստորագրվել է Հայաստանի պետական շահերի հաշվին․ հայտարարություն Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների ցավը մենք՝ գյումրեցիներս, շատ լավ ենք հասկանում․ Դերենիկ Մալխասյան (լուսանկար) Կարեն Սիմոնյանի ընտրարշավը մեկնարկեց Գյումրիում բնակվող արցախցիների հետ հանդիպմամբ Մեկ փորձից գուշակեք, թե ո՞վ է 750 միլիոն դոլար «ներարկել» «խաղաղասեր» Փաշինյանի իշխանությանը Միացի՛ր, որ փոխենք. Կարեն Սիմոնյան (տեսանյութ) Մասնակցության մասին որոշումս էլ, դաշինքի ընտրությունն էլ պայմանավորված են մեկ գործոնով՝ քաղաքս տեսնել բարելավված ու զարգացած Գյումրու ընտրությունները համահայկական նշանակություն են ունենալու. ռուսաստանցի քաղաքագետ Արդյունավետ համագործակցություն, որը ստեղծեց բաց հարթակ գյումրեցի կանանց զարգացման, տեղեկացվածության և փորձի փոխանակման համար (տեսանյութ) Հայաստանը սողացող կապիտուլյացիայի է ենթարկվում. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Ծննդատուն է տեղափոխվել 40 օրական տղայի մարմին Հետո կարող է պետք չլինել, հետո կարող է շատ ուշ լինել. «Փաստ» Կործանելով՝ «փրկում» են ու հոխորտում. «Փաստ» «Արցախի բնակիչ Վերա Աղասյանի մարմինը տեղափոխելու հարցը դեռ որոշված չէ»․ ԱԱԾ Պետբյուջեից 25.5 մլն դրամ կտրամադրվի 30 երիտասարդի այցի համար․ «Ժողովուրդ»

Այս գործը պետք է պարտադիր դիտարկել ՀՀ ԱԺ նախագահի հրապարակային, քաղաքացուն վիրավորող բառերով հայտարարության հետ կապի մեջ. Արմեն Թաթոյան

Հայաստանի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը գրել է
«Երեկ ԱԺ կառավարող խմբակցության պատգամավորի և քաղաքացի Սամվել Վարդանյանի միջև տեղի ունեցած միջադեպից հետո Ոստիկանության վերահսկողության ներքո գտնվող ձերբակալված քաղաքացուն դաժան ծեծի ենթարկելու և արժանապատվությունը նվաստացնող արարքների [փաստաբանների հայտարարությունների] առնչությամբ հետևյալը.
1. Փաստաբաններ Ռուբեն Մելիքյանի և Վարազդատ Հարությունյանի այսօրվա հաղորդումները պետք է արժանանան քննության անհապաղ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ Քրեական վարույթը պարտադիր է։ Եթե անգամ կարգապահական քննություն սկսվի, դա որևէ կերպ չի նշանակում, թե քրեական վարույթ կարող է չնախաձեռնվել։ Քրեական նույն վարույթով պետք է ստուգվեն նաև քաղաքացուն տեսակցած ԱԺ պատգամավորների հաղորդումները։
2. Փաստաբանների հաղորդումներն այն աստիճան մանրամասն են, որ ապահովում են առերևույթ հավաստիություն և իրավունքի ուժով ստեղծում դրանց բացառապես քրեական վարույթով պատասխանելու պետության պարտականություն։ Միջազգային կանոնը հստակ է. եթե պետությունը չի կարողանում քրեական վարույթով փաստարկված հերքել այդ տվյալները, ուրեմն արարքը համարվում է ապացուցված։
3. Փաստաբանների հաղորդումները լիարժեք համապատասխանում են Սամվել Վարդանյանի նկատմամբ խոշտանգման արարքին, որն իրականացվել է անձին ուժեղ ֆիզիկական ցավ կամ հոգեկան տառապանք պատճառող արարքներով ինչ-որ դիմակավորված մարդկանց կողմից։ Այն ենթադրաբար տեղի է ունեցել Ոստիկանության ծառայողների կա՛մ իմացությամբ, կա՛մ համաձայնությամբ։
4. Պետք է քննության առարկա դառնան թե՛ քաղաքացուն ուղեկցող Ոստիկանների արարքները, թե՛ այն դիմակավորված անձանց արարքները, որոնք, ինչպես փաստաբանների հաղորդումներն են վկայում, խոշտանգման են ենթարկել Սամվել Վարդանյանին։ Այդ արարքների բացահայտումն ու նրանց քրեական պատասխանատվության ենթարկելը պարտադիր է նաև նման չափազանց վտանգավոր դրսևորումները հետագայում կանխելու ու իրավունքի գերակայություն այս հարցերում երաշխավորելու համար առհասարակ։
5. Այս գործը պետք է պարտադիր դիտարկել ՀՀ Ազգային ժողովի նախագահի, այսինքն՝ քաղաքական [կառավարող] իշխանության բարձրաստիճան պաշտոնատար անձի հրապարակային այն հայտարարության հետ կապի մեջ, որում առկա է քաղաքացուն վիրավորական բառերով նրա անդրադարձը և ենթադրաբար՝ իրավապահ մարմիններին ուղղված նրա անթույլատրելի ուղղորդման ձևակերպումը։ Դա ապացուցվում է քննչական մարմնի երեկվա արձագանքի ձևով և հատկապես խոշտանգման վերաբերյալ փաստաբանների այսօրվա հաղորդումներով։
6. Այսինքն՝ քրեական վարույթով պարտադիր պարզելու ենթակա հանգամանքներից է քաղաքացու նկատմամբ քրեական հետապնում նախաձեռնելու, նրան խոշտանգման ենթարկելու և ՀՀ ԱԺ նախագահի հայտարարության միջև կապը։
Մասնավորապես, պետք է պարզել արդյոք քաղաքական իշխանության տվյալ կամ այլ պաշտոնյա կապ ունի Սամվել Վարդանյանի խոշտանգումը կազմակերպելու հետ՝ դիմակավորված անձանց ներգրավման ու ուղեկցող ոստիկանների հովանավորությունը ստանալու ձևով։
Հաշվի առնելով փաստաբանների հաղորդմամբ ներկայացված խոշտանգման դեպքի բացառիկ բնույթը (ոստիկանների պատասխանատու վերահսկողության ներքո գտնվող քաղաքացու խոշտանգումը դիմակավորված անձանց կողմից)՝ մենք այս հաղորդումը մանրամասներով կուղարկենք միջազգային կառույցներին՝ նպատակ ունենալով ոչ միայն հրավիրել նրանց ուշադրությունը դեպքին, այլ նաև ապահովել նրանց վերահսկողությունը քրեական վարույթի նկատմամբ»։
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan