Ոստիկանության հայտարարությունը Սամվել Վարդանյանին խոշտանգելու փաստով ծառայողական քննություն սկսելու մասին հերթական ապօրինության դրսևորում է. փաստաբան Վարոսյան

Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ մեկնաբանել է հայ մարդկանց խոշտանգման հանձնող «ոստիկանության» հայտարարությունը, թե Սամվել Վարդանյանի «միջադեպի» հետ կապված, այսպես կոչված՝ «ծառայողական քննություն» է իրականացվելու:
Հայտնի փաստաբանը նշել է. գրում է. «Ոստիկանության հայտարարությունը Սամվել Վարդանյանին խոշտանգելու փաստով ծառայողական քննություն սկսելու մասին հերթական ապօրինության դրսևորում է։
Խոշտանգման վերաբերյալ քննություն, այն էլ ծառայողական ոստիկանությունն իրավունք չունի կատարելու, դա ՄԻԵԿ 3-րդ հոդվածի խախտում է։
Դեռ երեկ պետք է նախաձեռնված լիներ քրեական վարույթ, արդեն պետք է հարցաքննված լինեին զույգով միզող ոստիկանները, առգրավված ու զննված լինեին նրանց հեռախոսները, զննվեր ավտոմեքենան, առգրավվեին նրանց միզուղու մոտակայքի բոլոր տեսախցիկների ձայնագրությունները ու էլի բազմաթիվ քննչական գործողություններ...
Ծառայողական քննություն: Չեմ զարմանա, որ քննությունն էլ այդ նույն` զույգով միզող ոստիկաններն իրականացնեն»: