«Ռեժիմի անձնակազմը վախենում է հանրությունից». Ստեփան Դանիելյան

Դիտել նաև
Գերասիմ Վարդանյանի տունն են խուզարկում հիմա
Կատարվածի գլխավոր պատասխանատուն Նիկոլ Փաշինյանի վարչախումբն է. ՀԱԿ-ը հունիսի 12-ի դեպքերի մասին
Մենք ղեկավարվում ենք խելագար ռեժիմի կողմից. Արթուր Խաչիկյան (տեսանյութ)
ՔՊ գրասենյակը տեղափոխվել է Կառավարություն. Նիկոլ Փաշինյանի վախերը
Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ»
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել փաշինյանական իշխանության կողմից, բացահայտ քաղաքական շարժառիթներով Սամվել Վարդանյանի նկատմամբ թրքաբարո խոշտանգումների դիմելու փաստին: Քաղաքագետը գրել է. «Սամվել Վարդանյանի հանդեպ կտտանքները մեկ բան են ցույց տալիս, ռեժիմի անձնակազմը վախենում են հանրությունից: Եթե նման դեպք է տեղի ունենում այն ժամանակ, երբ պետական մեքենան իրենց անվտանգությունն է ապահովում, ապա ինչեր են կարող կատարվել, երբ կորցնեն իշխանությունն, իսկ ամենամեծ վախն անհայտությունն է ծնում:
Այս ծեծը վախի դրսևորում է, ինչն ավելի է բարդեցնում վիճակը: Երբ հաշվեհարդար են տեսնում ձերբակալվածի հետ, ով արդեն ոստիկանների վերահսկողության տակ է, անհայտ դիմակավորված անձանց կողմից, ապա վաղն, իշխանության փոփոխությունից հետո, իրենց հետ նույնպես կարող է հաշվեհարդար տեսնի տարերային, կամ կազմակերպված ամբոխը:
Դա վատ նախադեպ է, հատկապես ՔՊ-ականների համար: Առաջինն իրենց է ձեռնտու բոլոր հարցերը լուծել օրենքի շրջանակում, գուցե դա նախադեպ դառնա արդեն իրենց համար՝ ապագայում»: