«Մայր Հայաստանը» ցավակցում է Իրանի նախագահի և նրան ուղեկցող պատվիրակության ու անձնակազմի զոհվելու կապակցությամբ Բագրատ սրբազանը աջակիցների հետ Կիրանցում է. իրավիճակը լարված է (ուղիղ) Կիրանց գյուղի մեջ գաղտնի սահմանային հենսյուներ են դրվել (լուսանկարներ)
20
Մենք ո՛չ իրավական, ո՛չ մարդկային խոսելու բան չունենք. Բագրատ սրբազանը՝ ոստիկանապետին Երևանի Կապույտ մզկիթում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն Բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել. Գառնիկ Դանիելյան Փաշինյանի ոստիկանների կողմից հարձակման է ենթարկվել ազատամարտիկ Մելքոն Թամրազյանը (տեսանյութ) ԱԺ պատգամավորները մեկնում են Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին Ոչ մի վայրկյան չընկրկեք, ժողովուրդ ջան, անելու ենք. Բագրատ սրբազանը՝ Կիրանցի բնակիչներին (տեսանյութ) Մահափորձ Սլովակիայի վարչապետի դեմ, երեկ ավիավթարից վախճանվեց Իրանի նախագահ Ռաիսին. ո՞վ է հաջորդը 2 տուն, 3 վագոն-տնակ մնում են Ադրբեջանի վերահսկողության տակ. 6 տուն էլ կա, որ հնարավոր չէ ապրել. Կիրանցի գյուղապետ Բագրատ սրբազանին նվիրեցին հայկական գամփռի ձագ Կիրանցը՝ ոստիկանական պաշարման մեջ (լուսանկարներ) Պատերազմ Արցախում
Մենք ո՛չ իրավական, ո՛չ մարդկային խոսելու բան չունենք. Բագրատ սրբազանը՝ ոստիկանապետին Երևանի Կապույտ մզկիթում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն Սա վտանգավոր ժամանակ է նաև մեզ համար. Ստեփան Դանիելյան Ձեզ ո՞վ է իրավունք վերապահել քաղաքական որոշումներով Կիրանցում իրականացնել գաղտնի «սահմանազատում». Արման Թաթոյան Բա ասում էիք՝ ով մեր տարածքից մի միլիմետր տա՝ դավաճան է. «Կարճ ասած» (տեսանյութ) Բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել. Գառնիկ Դանիելյան Փաշինյանի ոստիկանների կողմից հարձակման է ենթարկվել ազատամարտիկ Մելքոն Թամրազյանը (տեսանյութ) Մեր գյուղում առանց մեռել սուգ է. Կիրանցի բնակչուհի ԱԺ պատգամավորները մեկնում են Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին ԵՊՀ ռեկտորն ունի մեկ նպատակ՝ քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցողներին աշխատանքից ազատել «Մայր Հայաստանը» ցավակցում է Իրանի նախագահի և նրան ուղեկցող պատվիրակության ու անձնակազմի զոհվելու կապակցությամբ Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ- ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակով Այսօր ամփոփիչ հավաք չի լինելու՝ Կիրանցի «պաշարման» ու այնտեղ ծավալված դեպքերի հետ կապված՝ Ոչ մի վայրկյան չընկրկեք, ժողովուրդ ջան, անելու ենք. Բագրատ սրբազանը՝ Կիրանցի բնակիչներին (տեսանյութ) Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին Կիրանցի ճանապարհից բերման է ենթարկվել 14 քաղաքացի Ոստիկանական օպերացիան սննդի խնդիր է առաջացրել Կիրանցում (տեսանյութ) Մահափորձ Սլովակիայի վարչապետի դեմ, երեկ ավիավթարից վախճանվեց Իրանի նախագահ Ռաիսին. ո՞վ է հաջորդը «Հայաստան» խմբակցությունը ցավակցել է Իրանում ողբերգական իրադարձության կապակցությամբ «Ցավակցում եմ բարեկամ Իրանի ժողովրդին»․ Վազգեն Մանուկյան Ուժայինները շրջափակել են ոչ միայն Կիրանցը, այլև հարևան գյուղերը. Կարեն Վրթանեսյան Բագրատ սրբազանը աջակիցների հետ Կիրանցում է. իրավիճակը լարված է (ուղիղ) Հայտնի է՝ երբ և որտեղ տեղի կունենա Ռաիսիի հուղարկավորությունը 2 տուն, 3 վագոն-տնակ մնում են Ադրբեջանի վերահսկողության տակ. 6 տուն էլ կա, որ հնարավոր չէ ապրել. Կիրանցի գյուղապետ Բագրատ սրբազանին նվիրեցին հայկական գամփռի ձագ Մխիթարյան․ Նոր աստղ, նոր փառահեղ էջ «Ինտերի» պատմության մեջ Կիրանց գյուղի մեջ գաղտնի սահմանային հենսյուներ են դրվել (լուսանկարներ) Իրանում համազգային սուգ է հայտարարվել Սա միայն Իրանի ցավը չէ, սա լավ հարևանի ողբերգություն է, սպառնալիքներն էլ միայն Իրանինը չեն. Տիգրան Աբրահամյան Կիրանցը՝ ոստիկանական պաշարման մեջ (լուսանկարներ)

Փաշինյանական իշխանությունները կարծես նպատակադրվել են խոշտանգել քպ-ական դեպուտատին «հակահայ ***ածք» անվանած 44-օրյա պատերազմի մասնակցին

Փաշինյանին սպասարկող իրավապահների կողմից երեկ կամայականորեն ձերբակալված Սամվել Վարդանյանի կյանքին ու առողջությանը վտանգ է սպառնում: Հիշեցնենք, Սամվել Վարդանյանը 44-օրյա պատերազմի մասնակից է, երեկ հանրային տրանսպորտում նկատելով քպ-ական դեպուտատ Հակոբ Ասլանյանին, նրա հասցեին կոշտ արտահայտություն է արել: Փաշինյանական ոստիկանությունը երեկ երեկոյան անհիմն կերպով ազատությունից զրկել է ՀՀ քաղաքացուն: Ավելին, պարզվում է, որ այսպես կոչված ոստիկանները ինչ-որ «դիմակավորված անձանց» թույլ են տվել խմբակային դաժան ծեծի ենթարկել իրենց հսկողության տակ գտնվող ձերբակալված անձին:
Քիչ առաջ «հրատապ ու արտակարգ լայվ» վերտառությամբ ֆեյսբուքյան ուղիղ միացման ժամանակ իրավապաշտպան, ձերբակալված Սամվել Վարդանյանի իրավունքները պաշտպանող Ռուբեն Մելիքյանն ուղղակի խայտառակ, եթե չասվի՝ սահմռկեցուցիչ տեղեկություններ հաղորդեց իր պաշտպանյալի նկատմամբ ստորագույն խոշտանգումների ու բռնության դիմելու վերաբերյալ: 
Բանն այն է, որ երբ ընդդիմադիր պատգամավորներն այցելել են ՁՊՎ ու տեսակցել Սամվել Վարդանյանին, նրա մարմնին նկատել են բռնության հետքեր: 
Ռուբեն Մելիքյանը նշում է. «Քիչ առաջ տեղեկություն ստացանք ձերբակալվածների պահման վայրից (ՁՊՎ): Երբ այսօր երկու ընդդիմադիր պատգամավորներ այցելել են երեկ հայտնի միջադեպով ձերբակալված Սամվել Վարդանյանին: Նա տեղեկացրել էր, որ երեկ ՁՊՎ գնալու ճանապարհին մեքենան վարողները կանգնեցրել են, դուրս են եկել իբրեւ բնական կարիքները հոգալու, եւ մի քանի դիմակավորված անձ անմիջապես իրեն դուրս են հանել մեքենայից ու դաժան ծեծի ենթարկել: Այդ թվում սպառնալիքներ եւ այլն, այս պահին չեմ շարունակում: Պահանջում եմ մեքենայի շարժը տեսախցիկներով ֆիքսել, տեսագրությունները պետք է դառնան քրեական գործի մաս:
Սամվելի վրա կան որոշ մարմնական վնասվածքների հետքեր, նաեւ հագուստի մասով հետքեր: Սա իշխանությունների կողմից արդեն բանդաներ ձեւավորած լինելու մասին է՝ հայկական արժեքներ պաշտպանող մարդկանց նկատմամբ»,- ասաց իրավապաշտպանը:

Այս տեղեկությունները թույլ են տալիս առնվազն նկատել, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա գլխավորած իշխանությունը  նպատակադրվել են խոշտանգել Սամվել Վարդանյանին:
Ըստ որում, հաշվի առնելով անձամբ Փաշինյանի մանրախնդիր ու ոխակալ բնավորությունը, չի կարելի բացառել, որ նա նաև անձնական վրեժ է ուզում լուծած լինել, քանի որ ավելի վաղ Սամվել Վարդանյանը նրա հասցեին բացականչել էր՝ «դավաճա՛ն»: 
Եթե մինչև երեկո տվյալ ոստիկանները, որոնք վարել են մեքենան, նրանց գործակից «դիմակավորվածները», իրենց ոստիկանապետի ու ՆԳ նախարարի գլխավորությամբ համակարգից անհապաղ ու ցմահ չհեռացվեն, անմիջապես խոշտանգման ու նաև սպանության հանցափորձի, նաև, ինչպես իրավապաշտպանը նշեց, բանդա կազմելու և միտումնավոր մարմնական վնասվածքներ պատճառելու մեղադրանքներով չկալանավորվեն, ապա արդեն ոչ մի կասկած չի մնա, որ տեղի ունեցածը կատարվել է անձամբ Փաշինյան Նիկոլի հրահանգով: 
Այսպես սրանք մեկ-մեկ պատրաստ են հոշոտել բոլորիս: Հետևություններ անելու համար երբեք ուշ չէ, որքան էլ ուշ թվա: 

Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան լայվ միացման հղումը՝ 
https://www.facebook.com/watch/live/?ref=watch_permalink&v=954127806210204
Արխիվային լուսանկարը՝ «Առավոտ»-ի էջից

Վրեժ Ահարոնյան
Zham.am





 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan