Նոր դավադիր հարձակում մեր բանակի ու ազգային գաղափարի դեմ Մենք սովոր ենք այս իշխանության երկակի ստանդարտների կիրառմանը․ Լևոն Քոչարյան Գլխիվայր շուռ եկած կանգառ Երևանում. քամու հետևանքները
13
Նիկոլ Փաշինյանը Հիտլերի փաստաբանն է. Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Ֆրանսիան պարտվում է Թուրքիային նույնիսկ ուկրաինական դիվանագիտական ճակատում. Անդրկովկասում առավել ևս այդ պարտությունն ակներև է Նիկոլ Փաշինյանի և Արամ Սարգսյանի հաշվարկով ամուսնությունը. կլինի՞ հերթական բաժանումը Կկայանա՞ արդյոք Պուտինի հանդիպումը Զելենսկու հետ Ստամբուլում, թե՝ ոչ, և եթե՝ այո, ապա՝ կհաստատվի՞ խաղաղություն, թե՞ ոչ Պուշկինի անվան դպրոցի ծնողները ակցիան շարունակում են ԿԳՄՍ նախարարության մոտ. Ինչու է հիստերիկացել Նիկոլ Փաշինյանը «Ավելի լավ է լինես թուրքի շուն»․ Նիկոլ Փաշինյանի «կրթական» նորաձևության բուն ուղերձը Թրամփը հայտարարել է Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարի մասին Մայիսի 9֊ի զորահանդեսի քաղաքական կողմի և Նիկոլ Փաշինյանի հակահայկական քաղաքականության հետևանքների մասին Հաղթանակի օրվա առթիվ «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի խոսքը՝ Կարմիր հրապարակից (տեսանյութ) Պատերազմ Արցախում
7 մլն դոլար Մոսկվայի գրասենյակ ուղարկելու որոշումն ո՞վ է կայացրել․ Աննա Գրիգորյան Նորընտիր Հռոմի պապի առաջին արտագնա այցի ուղղությունը լինելու է Թուրքիան Հաջո՞րդը ում եք արդարացնելու, Ա՛րծրուն, Թալեաթի՞ն․ «Կարճ ասած» Անձնական համակրանքից ու թիմային շահերից այն կողմ 100 օրվա ընթացքում Թրամփի թիմի հետ ՀՀ իշխանությունների շփումներն առանձնապես արդյունքներ չեն տվել. հետազոտություն Երեկ փոշու պարունակությունը օդում 3,9 անգամ գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան Նոր դավադիր հարձակում մեր բանակի ու ազգային գաղափարի դեմ Նիկոլ Փաշինյանը Հիտլերի փաստաբանն է. Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Հովիվը հոսանքահարվել ու մահացել է. մի քանի խոշոր եղջերավորներ սատկել են Այ սենց ստերով են ինձ ՌԴ-ի գործակալ ներկայացնում. Արթուր Չախոյան ՄԻՊ-ի հանձնարարությամբ իրականացվել է այց, տեղի է ունեցել առանձնազրույց Լիլիթ Աղեկյանի հետ Երկակի ստանդարտներ եք իրագործում․ Աննա Գրիգորյանը օրինակներ բերեց «Մեռավ, մնաց վրեքներս, չխփեք». նոր մանրամասներ՝ Արմավիրի ոստիկանությունում բռնության դեպքից Վայոց ձորում դանակահարություն է տեղի ունեցել. պատճառը տուժածի աղջկա լուսանկարները «TikTok»-ում տեղադրելն է եղել Մենք սովոր ենք այս իշխանության երկակի ստանդարտների կիրառմանը․ Լևոն Քոչարյան Ֆրանսիան պարտվում է Թուրքիային նույնիսկ ուկրաինական դիվանագիտական ճակատում. Անդրկովկասում առավել ևս այդ պարտությունն ակներև է 2 անգամ զանգահարել են Տիգրանի հայրիկին և երեխայի լացի ձայն միացրել Թուրքիայում՝ Ամասիայում, 5 րոպեում 2 երկրաշարժ է գրանցվել Գլխիվայր շուռ եկած կանգառ Երևանում. քամու հետևանքները Նիկոլ Փաշինյանի և Արամ Սարգսյանի հաշվարկով ամուսնությունը. կլինի՞ հերթական բաժանումը Թուրքիայի պաշտպանության նախարարը կայցելի Ադրբեջան Կկայանա՞ արդյոք Պուտինի հանդիպումը Զելենսկու հետ Ստամբուլում, թե՝ ոչ, և եթե՝ այո, ապա՝ կհաստատվի՞ խաղաղություն, թե՞ ոչ Անհայտ կորած 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները վերսկսվել են Ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանի կնոջ մեքենան այրողը կալանավորվել է Երեկվա ուժեղ քամու հետևանքով 57 արտակարգ դեպք է գրանցվել Պուշկինի անվան դպրոցի ծնողները ակցիան շարունակում են ԿԳՄՍ նախարարության մոտ. Ինչու՞ է ձգձգվում Երևանի ու Բաքվի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը. Աբրահամյան Իվետա Մուկուչյանը պարզաբանել է իր հղիության մասին լուրերը Արտակարգ դեպք Քանաքեռում. այգում ծառի մի հատված պոկվել և ընկել է քաղաքացու գլխին Ինչ ասես սրանց. կառավարումը աննախադեպ տապալած, կործանարար իշխանություն (տեսանյութ)

Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Արդեն մի տեսակ սովորական է դարձել, որ Հայաստանի իշխանություն հանդես եկողները խոսում են մեր ազգի ու պետության թշնամիների արտահայտություններով ու ձևակերպումներով: Ըստ որում, օրումեջ ժամանակացույցով, մի օր՝ ադրբեջանական խոսույթով են աչքի ընկնում («տարածքները տվեք, որ պատերազմ չլինի»), մյուս օրը՝ թուրքական: Չնայած, մեծ հաշվով՝ տարբերություն առանձնապես չկա՝ ադրբեջանակա՞ն, թե՞ թուրքական խոսույթ:

Նախօրեին էլ կարկառուն քպականներից մեկը (ընդ որում, նրանց որևէ մեկի անունը կարևոր չէ, բոլորն էլ, կարելի է ասել, նույնն են) փաշինյանական «օվերտոնի պատուհան», իսկ այս դեպքում ավելի տեղին է ասել՝ «օվերտոնի շուշաբանդ» բացեց: Ասածն էլ այն է, թե... Չնայած, ավելի լավ է բառացի ու տառացի մեջբերենք քպականի խայտառակ ու աղմկահարույց հայտարարության ամենից կարևոր հատվածը. «Ես գիտեմ, որ վարչապետը նպատակ ունի նաև Ցեղասպանության հետ կապված իրական հիմքեր կառուցել՝ հասկանալու համար Ցեղասպանության ոչ թե, ը-ըը, այլ ավելի առարկայական դարձնել Ցեղասպանության ենթարկված մեր հայրենակիցների ամբողջ, ը-ըը, ցա՛նկը: Որովհետև մինչև հիմա մենք անվանական էդ ցանկն էլ չենք կարողացել հավաքել և պետք ա կենտրոնանանք էդ ցանկը փաստարկված հավաքագրելու համար...»: Ամենից առաջ՝ ի՞նչ է նշանակում «Ցեղասպանության հետ կապված իրական հիմքեր կառուցել...» ձևակերպումը, որպիսի նպատակ, ըստ կարկառունի, ունի Նիկոլ Փաշինյանը: «Շան գլուխը», նախևառաջ, այդ արտահայտության տակ է թաղված:

Այսինքն, ըստ Փաշինյանի ու նրա հավատավոր զինակցի (զինակիցների), Հայոց ցեղասպանության հետ կապված՝ մեկ դարից ավելի կուտակված ապացուցողական, փաստաթղթային, պատմական, գիտահետազոտական ահռելի հենքը հե՞չ, զոհերի անվանացա՞նկն է իբրև թե «իրական հիմքեր կառուցելու»: Ինչպիսի անհեթեթություն: Առհասարակ, Փաշինյանի երդվյալ ներկայացուցչի հայտարարությունը արժե դիտարկել մի քանի հարթության մեջ՝ քաղաքական, պատմական, տեխնիկական, մարդկային, բարոյական: Սկսենք քաղաքականից: Ով, որ իշխանության կարկառուն ներկայացուցիչը ինչի մասին է խոսում: Նա խոսում է Հայոց ցեղասպանության զոհերի անվանացանկ կազմելու մասին: Իսկ այդ թեման համարձակվում է բարձրաձայնել ներկայացուցիչը մի իշխանության, որը այդպես էլ չի հրապարակել իրենց իսկ հրահրած (լեգիտիմացրած) 44-օրյա պատերազմում իրենց իսկ կառավարության որոշումների ու քայլերի հետևանքով կոտորածի մատնված հազարավոր հայ տղաների, ՀՀ քաղաքացիների անվանացանկը: Մինչ օրս թաքցնում ու չեն հրապարակում այդ տվյալները: Ու մեկ էլ, հո՛պ, հանկարծ հիշել են Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների անուն-ազգանունների մասին: Ակնհայտից էլ ակնհայտ է, որ քպականի, իսկ իրականում՝ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը թուրքական նարատիվ է, Անկարայի, մեղմ ասած, ուղղակի «ցանկությունն» է, որի անթաքույց նպատակը «ՀՀ իշխանություն» համարվողի կողմից Հայոց ցեղասպանության անհերքելի փաստն ուրանալն է: Սա թշնամական խոսույթով հանդես գալու հերթական դրսևորումն է: Ի լրումն՝ ուղղակիորեն սրբապղծություն է, քանզի, կրկնենք, խոսքը սրբադասված նահատակների մասին է:

Պատմականը: Նախ՝ կան բազմաթիվ գիտական հետազոտություններ, պատմական անհերքելի փաստեր, իրողություններ, ու ոչ ոք մեղավոր չէ, որ քպականները կամ նրանց ղեկավար Նիկոլ Փաշինյանը անտեղյակ են այդ ամենից կամ այդպիսին են ձևանում: Փաստն այն է, որ, չնայած նախորդած ժամանակահատվածում, այդ թվում՝ 1895-96 թթ. զանգվածային ջարդերին, որոնց շուրջ 300 հազար հայ է զոհ գնացել, 1915 թվականի դրությամբ Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում, իր բնօրրանում և օսմանյան կայսրության տարածքում ընդհանուր ապրում էր շուրջ 3,5 միլիոն հայություն: Փաստն այն է, որ երիտթուրքերի իշխանության՝ թուրքական պետության իրականացրած սիստեմավորված տեղահանությունների ու կոտորածների, մի խոսքով՝ ցեղասպանության հետևանքով հայությունը համատարած հայրենազրկվել, իսկ զգալի մասը սպանվել կամ մատնվել է սովամահության՝ սիրիական անապատներում: Հիմա ինչպե՞ս, ի՞նչ արխիվների հիման վրա են քպականները փորձում անվանացանկ պարզել: Բնականաբար, մի շարք տվյալներ, անուններ, անվանացանկեր պահպանվել են տարբեր աղբյուրներում: Նման օրինակ եղավ 21-րդ դարի սկզբներին, երբ հրապարակվեցին «Նյու Յորք լայֆ ինշուրանսի» տվյալները՝ օսմանյան կայսրության տարածքում կյանքի ապահովագրում արած հայերի վերաբերյալ: Մյուս կողմից՝ թուրքական իշխանությունները ոչ թե պարզապես բնաջնջել են հայերին, այլև ոչնչացրել են եկեղեցիները, ծխական մատյանները (որոնցով կարելի կլիներ անվանական տվյալներ ճշտել), այլ փաստաթղթեր: Ըստ որում, թուրքական արխիվները ոչ մի պարագայում դիտարկելի չեն, քանի որ անցած 100 տարվա ընթացքում դրանք իրարահաջորդ թուրքական իշխանությունները հնարավորինս «մաքրել» են՝ ոչնչացնելով իրենց աններելի հանցանքի հետքերը: Առհասարակ, թշնամական սրբագրված արխիվները չեն կարող որևէ հիմք ծառայել: Ճիշտ է, անվանապես բոլոր զոհերի անունները հավաքելու և հրապարակելու փորձեր եղել են: Ըստ վկայությունների, օրինակ՝ 15 տարի առաջ մի քանի հարյուր օրինակով անգամ նման գիրք է հրապարակվել: Այնուհանդերձ, ցանկացած ողջամիտ մարդ հասկանում է, որ Հայոց ցեղասպանության զոհերի լիարժեք անվանացանկ կազմելը, այն էլ՝ ավելի քան 109 տարի անց, գրեթե անհավանական բան է: Մանավանդ, ախր, այդ ո՞ր պետության մասին ենք խոսում՝ Թուրքիայի՞:

Կամ՝ ենթադրենք՝ տվյալները հավաքեցին ու կարողացան ստույգ պարզել, օրինակ՝ 853446 զոհի անուն-ազգանուն: Դրանից ինչոր բա՞ն է փոխվելու: Ի դեպ, բոլոր ողջամիտ մարդիկ հասկանում են, որ 1,5 միլիոն զոհերի քանակը մոտավոր թիվ է, ըստ որում՝ նվազեցված մոտավոր: Իրականում, մենք չենք կասկածում, որ Ցեղասպանության ընթացքում շատ ավելի շատ հայեր են զոհվել ու ոչ միայն Արևմտյան Հայաստանում: Այսինքն, ստացվում է՝ եթե հնարավոր լինի «նույնականացնել», ասենք՝ 500 հազար կամ վերը նշված պայմանական 853446 անձի տվյալ, ուրեմն՝ այդքա՞ն զոհ է եղել Ցեղասպանության արդյունքում: Ամփոփելով՝ կրկնենք. իր քպականի միջոցով Նիկոլ Փաշինյանի հայտարարության հիմնական կամ ամենից վտանգավոր պահն այն է, որ զոհերի անվանացանկը ու նման անվանացանկ կազմելն է համարվում «Ցեղասպանության հետ կապված իրական հիմք»: Այն, ինչ կատարվել է, անժխտելի փաստ է, ըստ որում՝ այդ ժամանակվա դիվանագիտական ներկայացուցիչների վկայություններով հաստատված, մի քանի տասնյակ պետությունների, միջազգային կառույցների կողմից ճանաչված ու դատապարտված: Ու այդ ամենն, ըստ Նիկոլ Փաշինյանի, իբր թե՝ իրակա՞ն չէ: Բայց, այ, որ Նիկոլ Փաշինյանն ու իր քպականները անվանացանկ կազմեն, դա՞ է լինելու «իրական հիմք»... Ահա, թե նաև ինչու է Նիկոլ Փաշինյանն իրար հակադրում «պատմական» ու «իրական» Հայաստանները»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan