Լեռնային Ղարաբաղը Հայաստանի «զրահաբաճկոնն» ու «սաղավարտն» էր. Սեյրան Օհանյան Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը Սա Տավուշի հարց չի, համահայկական է ու բոլորս պետք է պայքարենք. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
29
Մի՛ լռեք, հանդես եկե՛ք հայտարարություններով՝ դեմ արտահայտվելով Տավուշում մեկնարկած միակողմանի զիջումներին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ձեր հաղորդման մեջ Աշոտյանի գործով սուտ եք գրել… Տավուշում ինչի՞ են բողոքում. Մինասյանը՝ դատախազին Մեկնարկել են բողոքի, անհնազանդության ակցիաները (տեսանյութ) Ես չեմ դադարելու պայքարից, ինչ ուզում են անեն, ինձ չեն լռեցնի. Միհրան Մախսուդյանը՝ որդուն ձերբակալելու մասին Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը Ինքնաբուխ ընդվզող քաղաքացիները փակեցին Իջևան-Նոյեմբերյան մայրուղին Փաշինյանի «ոստիկանները» առևանգել են գնդապետ Մախսուդյանի որդուն, հարձակվել լրագրողի և օպերատորի վրա Տավուշում են նաև Արմավիրի և Արցախի թեմերի առաջնորդները Կիրանցցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալ Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր Պատերազմ Արցախում
Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ (տեսանյութ) Լեռնային Ղարաբաղը Հայաստանի «զրահաբաճկոնն» ու «սաղավարտն» էր. Սեյրան Օհանյան «Դավաճանը հողեր է հանձնում». պաստառներ՝ Կառավարության ներկայացուցիչների դիմաց Վրեժ՝ որդիներից․ Քաղաքականության ու անբարոյականության մեջտեղում. «Կարճ ասած» (տեսանյութ) Դատախազությունը ստում է. Աշոտյանի գործով չի հիմնավորվել, որ պետությանը պատճառվել է 908 մլն դրամ վնաս Այն ինչ տեղի ունեցավ ուրբաթ օրը, ոստիկանապետության ամենացցուն դրսևորումն էր. ԱԺ պատգամավոր Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը Կիրանց են այցելել դաշնակցական երիտասարդները Սա Տավուշի հարց չի, համահայկական է ու բոլորս պետք է պայքարենք. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Տավուշում լուծվում է Հայոց պետականության ճակատագիրը․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Ձեր անտարբերությունը Հայաստանը կհանգեցնի Արցախի ճակատագրին․ Սոնա Աղեկյանի կոչը երևանցիներին (տեսանյութ) Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիներ են հայտնվել, ոստիկանական զորքեր են բերվել Բերքաբեր. Գառնիկ Դանիելյան Ձեր անտարբերությունը Հայաստանը կհանգեցնի Արցախի ճակատագրին․ Սոնա Աղեկյանի կոչը երևանցիներին (տեսանյութ) Արտակարգ դեպք՝ Երևանի թիվ 140 դպրոցում Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է. Սիրուշո Վարդան Օսկանյան. Ի հեճուկս Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների՝ Արցախի հարցը լուծված չի, փակված չի Մի՛ լռեք, հանդես եկե՛ք հայտարարություններով՝ դեմ արտահայտվելով Տավուշում մեկնարկած միակողմանի զիջումներին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Կիրանցի դպրոցում դասադուլը շարունակվում է Ադրբեջանն այս իշխանությանը մի տարածք կտա ու կասի՝ձեր իշխանությունն այդ տարածքում պահեք. Ռուստամյան Ձեր հաղորդման մեջ Աշոտյանի գործով սուտ եք գրել… Տավուշում ինչի՞ են բողոքում. Մինասյանը՝ դատախազին Առանց միջնորդների Ադրբեջանին հողեր հանձնելու վնասները․ Ոսկան Սարգսյան Մեկնարկել են բողոքի, անհնազանդության ակցիաները (տեսանյութ) Հանուն Հայաստանի ու Տավուշի․ «Մայր Հայաստանի» ակցիան ԲՈՒՀ-երում (ուղիղ) Վարչապետի տիկնոջը դավաճան, հողատու անվանելու համար մեկ քաղաքացու տանում են կալանքի Վահագն Մախսուդյանի գործով իրավունքի և օրենքի նման ժխտողականություն վաղուց չէի տեսել. Փաստաբան Փաշինյանի հետ զրույցից հետո Բլինքենը զանգել է Ալիևին Անչափահասների են Կիրանց գյուղից հրավիրել ոստիկանության բաժին․ Բագրատ Սրբազան Դեմ ենք փաստացի իրականացվող միակողմանի զիջումներին․ Կոնսերվատորիայի Միասնական շարժում Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն Հայաստանը Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. Սպուտնիկ Armenia

Էլ ի՞նչ է ուզում անել ՔՊ-ն. «Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նշում է. «Ինչպես ասում են, էս էլ ու պըրծ։ Պարզվում է՝ Մեծ Բրիտանիան բանակցություններ է սկսել Հայաստանի հետ, որ իր անօրինական միգրանտներին իբր ժամանակավոր տեղավորի մեզ մոտ։ Հայաստանը միակը չէ բրիտանական այդ հետաքրքրությունների համար․ հլը նայեք որ երկրների հետ են հավասարեցրել․ ուրեմն մեկուկես տարի Մեծ Բրիտանիան փնտրել է ու գտել է ընդամենը մի հատ Ռուանդայի, որը համաձայնել է նման առաջարկի՝ փրկել Անգլիան ապօրինի միգրանտներից կամ ստիպված ապաստան ստացածներից, իսկ հիմա Ռուանդային միացել են Բոտսվանան, Կոտ դ'Իվուարը, Կոստա Ռիկան և ըստ բրիտանական Թայմսի՝ Հայաստանը։

Ինչի՞ մասին է խոսքը․ ինչ-որ մեկը, ասենք, ապօրինի գաղթել է Մեծ Բրիտանիա Սոմալիից, ինչպես որ այստեղից են, օրինակ, չերեզ Մեքսիկա ԱՄՆ գաղթում․ գնում-հանձնվում են, և ապաստան ստանալու գործընթացը տեղի է ունենում դատարանով, որը կարող է ձգվել տարիներով։ Ու Բրիտանիան դրանց մի մասին, ում չի ուզում իր երկրում սպասեն,  ուղարկում է այլ երկրներ․ ասում է՝ թող ձեր երկրում սպասեն, մինչև դատական գործընթացի ավարտը։ Ձրի չէ, փող էլ կտամ։ Բայց եթե դատարանը նրանց չընդունեց Մեծ Բրիտանիա, Հայաստանը պարտավորվում է հետ չուղարկել, քանի որ արտաքսելու դեպքում հայրենի երկրներում նրանց կարող է վտանգ սպառնալ: Այսինքն, այդ մարդիկ, որոնք անցանկալի են իրենց երկրներում, անցանկալի են Բրիտանիայում, ստիպված կմնան Հայաստանում։

Անկեղծ ասած, կարդալով էդ նյութը, մտածում էի՝ առնվազն ախմախ պետք է լինի էն երկիրը, որը կհամաձայնի սրան․ բա հենց դրա համար էլ տարիուկես փնտրել են այսպես ասած՝ կամավորների։ Օրինակ, Գամբիան մերժել է, Մարոկկոն մերժել է, Նամիբիան մերժել է, Թունիսը մերժել է։ Անգլիայի կառավարությունն ասել է՝ եթե նրանք մերժել են, եկեք Բրազիլիային չդիմենք, Կոլումբիային էլ չդիմենք, Պարագվայն ու Էկվադորն էլ չեն ընդունի։ Ու դիմել են Ռուանդային, Հայաստանին։

Ինչո՞ւ Մեծ Բրիտանիան չի դիմում իր գործընկերներին, ինչո՞ւ Ֆրանսիային չի դիմում, Նոր Զելանդիային չի դիմում, Ավստրալիային չի դիմում, Ադրբեջանին, ի վերջո, քույր-եղբոր հարաբերություններ են, ինչո՞ւ չի դիմում։ Իսկ կարող է՞ հենց նրա համար, որ այդ երկրները իր գործընկերներն ու դաշնակիցներն են։ Բանն այն է, որ Մեծ Բրիտանիա ապօրինի միգրանտների թիվը շատ է, հո բոլորին չի՞ ուղարկելու։ Նրանք, ովքեր ունեն բարձրագույն կրթություն, ովքեր լավ մասնագետներ են, կպահեն իրենց երկրում․ նրանք, ովքեր կասկածելի են, վտանգ են ներկայացնում, ինչ-որ ծանր, վարակովի հիվանդություններ ունեն և այլն, կուղարկեն այնպիսի երկրներ, որոնցում կառավարում են ՔՊ-ի մակարդակի իշխանություն՝ էս փողը առ, սրանք քեզ։

Դա ձրի չէ, 300 մլն ֆունտ ստեռլինգի կարգի փող են տալիս, ու կան երկրներ, որ մերժում են, կան իշխանություններ, որոնք ասում են՝ փողը տուր, ինչ ուզում ես արա մեզ հետ։

Ու Հայաստանը սպառնում են դարձնել Անգլիայի համար վտանգավոր միգրանտների պոչամբար։ Նիկոլը փող կաշխատի, պարգևավճարներ կբաժանի ու ձեռի հետ էլ կասի՝ տեսաք ժողովուրդ ջան, իմ օրոք ներգաղթ կա, բնակչության թիվը մեծացել է, ես խոստացել եմ հասցնել 6 միլիոնի, կհասցնեմ։ Էն որ ասում էր՝ Արցախի հարցը հիմա ես էլ սենց եմ լուծում, սա էլ կասի, սենց եմ լուծում։

Հայաստանի արատաքին գործերի նախարարությունը, այս լուրը հերքել է մի կես բերան․ բայց սա էն հայտարարություններից է, որ նետում են հրապարակ, մարդկանց այսպես ասած՝ բերանի գոլը ճշտելու համար․ տեսան դժգոհություն կա, հերքում են, թե՝ մենք տենց բան չենք անում, բայց արդեն սկսում են աշխատել մարդկանց գիտակցության վրա, այնքան, մինչև գաղափարը դառնա քննարկելի ու ընդունելի։ Սրանք 100 բան են հերքել, հետո պարզվել ա՝ թե՛ բանակցել են, թե՛ քննարկել են, թե՛ համաձայնել։

Սա այսօրվա լսած միակ վատ նորությունը չէր․ մյուսը շատ ավելի վտանգավոր է ու ընդամենը մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած իրական ու պատմական Հայաստանների մասին է։

ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն ասել է՝ վարչապետն ուզում է անուն առ անուն հավաքել ցեղասպանության ենթարկված 1,5 միլիոն հայերի անուն-ազգանունները, մահվան հանգամանքները, վայրը և այլն։ ՔՊ-ականն ասում է՝ մենք ասում ենք՝ 1,5 մլն հայ է կոտորվել Ցեղասպանության ժամանակ, բայց կարող է էդքան չէ, շատ է կամ քիչ, Նիկոլն ուզում է իրական հիմքեր ստեղծել։ Իրական հիմք ստեղծել ինչի՞ համար։ Այսինքն Ցեղասպանությունն էլ ենք կասկածի տակ դնելո՞ւ։ Ժողովուրդ, դա թուրքական պետությունն է, որ միշտ ուզեցել է մեզանից՝ եկեք, քննարկենք, փաստաթղթեր նայենք, գուցե սենց է, գուցե նենց է։ Մենք՝ հայկական անկախ պետությունը, տո սովետականն էլ, երբեք կասկածի տակ չենք դրել, ասել ենք՝ մենք էդտեղ քննարկելու բան չունենք, մենք ձեզ հնարավորություն ինչի՞ պիտի տանք, որ դրոշակ սարքեք, գնաք եվրոպաներում, ասեք, դե գիտեք, մենք հայերի հետ քննարկում ենք, եղել է արդյոք ցեղասպանություն, թե ոչ։ Հիմա սրանք, չգիտես ինչու, ինչ առիթով, ապրիլ 24-ի նախօրեին բացում են այս խոսալիքը, թե հլը ուզում ենք հասկանանք։ Արա, մենք հայերս, երբեք, լսու՞մ եք, երբեք քննարկելու բան չենք ունեցել, դա թուրքերն են ուզել միշտ քննարկման առարկա դարձնել, կասկածի տակ առնել։

Հիշու՞մ եք, Թուրքիան բազմիցս առաջարկել է եկեք պատմաբանների հանձնաժողով ստեղծենք, արխիվները բացենք ուսումնսիրենք, հայկական կողմը կտրականապես մերժել է՝ նշելով, որ Ցեղասպանությունը փաստ է, հաստատման-հերքման ենթակա չէ։ Ու հիմա, էլ սկի Թուրքիան չէ առաջարկում, ՔՊ-ականներն են առաջարկում՝ եկեք ուսումնասիրենք, բացեք արխիվները, տեսնենք՝ էդքան մարդ սպանվել է, թե չէ ու հատկապես՝ ինչ հանգամանքներում է մահացել։ Բա կարող է հանկարծ Անդրանիկ Քոչարյանն ապացուցի, որ մի 100 հազար հոգին ինֆարկտից են մահացել, մի հարյուր հազար հոգի էլ հիվանդությունից է մահացել, խեղճ թուրքերը չեն իմացել, որ իրենց անապատով քայլել չի կարելի տենց երկար, կարող է պարզվի՝ մի մասն էլ պատերազմի պատճառով է զոհվել ու որ ուզում եք իմանալ, մի դասախոսություն կկարդա Նիկոլը, սաղ հայերն են մեղավոր, բա գնացել թուրքական քաղաքներում թալանով են զբաղվել։ Ասե՞ք, որ նման է, սպասելի․․․

ՔՊ-ն Ցեղասպանության հարցը արդեն դարձրեց այլանդակ քննարկման առարկա, այն էլ՝ Ցեղասպանության տարելիցից 10 օր առաջ․ Անդրանիկ Քոչարյանը, փաստորեն, ասում է՝ ապրիլի 24-ին ի՞նչ գիտեք մենք 1,5 միլիոն անմեղ զոհի համար ենք գնում Ծիծեռնակաբերդ, կարող է ընդամենը 1000 զոհի համար ենք գնում, թուրքերն էլ ընդհանրապես կապ չունեն Ցեղասպանության հետ, դա եղել է մեր մեղքով կամ ռուսի մեղքով․ հիմա ընդունված է ասել, որ ամեն ինչում ռուսներն են մեղավոր։ Ասե՞ք, որ նման է, սպասելի․․․

Քննարկումը, որի տակ դնում են մեզ ՔՊ-ականները, հերթական անբարոյականությունն է։ Ու սա բերում-տեղավորում են իրական ու պատնմական հայաստանների մեջ, Նիկոլի ասած Իրական Հայաստանը հերքելու է պատմական հայրենիքում կատարված Ցեղասպանությունը․ եթե անունները չկարողանան հանել 1,5 մլն մարդու, օրինակ հանեն մի 1000 հոգու անուն, կստացվի, որ 1000 հոգի են սպանել, այն էլ ոչ թուրքերը, այլ օրինակ՝ ռուսները, եզդիները, քրդերը։ Մնացածդ էլ, որ ասում եք ցեղասպանության ժառանգներ ենք, պետք է ապացուցեք, որ ձեր պապու պապուն կամ պապու հորը հենց թուրքերն են սպանել, ապացուցեք որտեղ են սպանել։ Գիտե՞ք, սա նման է, էն որ մի ստահակ մանկապիղծի, կամ մարդասպան բռնաբարի են բռնում հանցագործության վրա, ամիսներով փաստաբան են ման գալիս, որ գոնե մեկը ձևի համար գա, որպես պաշտպան, դա էլ գալիս ջիգյարով սկսում է պաշտպանել, սկսում է անչափահաս երեխուն մեղադրել, թե կարող է սադրել է, գայթակղել է, այս մարդը չի ուզել, դրդվել է և այլ․․․ որքա՞ն զզվանք ու հակակրանք կառաջացնի, պարզ է չէ՞։ Հիմա Քոչարյան Անդոնն է, որը հանդես է գալիս որպես Թալեաթի, Էնվերի, Ջեմալի փաստաբանի դերում, ոճրագործությունից անցած 110 տարի։

Ինչպես ինքը՝ Քոչարյան Անդրանիկն է ասում, շատ կարևոր է սա Թուրքիայի հետ հարաբերություների համար։ Ու՞մ համար է կարևոր, մե՞ր, թե՝ թուրքերի։ Իրենց համար, թուրքերի համար կարևոր է, մեզ համար նվաստացուցիչ։ Ու՞մ շահն եք պահում, քպականներով, այ էն բերետներով, մյուս իրավապահներով, որոնք ձեզ ամեն օր փրկում են ժողովրդի ցասումից։

Անդրանիկ Քոչարյանն ասում է՝ մինչև անկախության հռչակումը դրանով պետք է զբաղվեին Հայ Առաքելական Եկեղեցին, հայկական քաղաքական կուսակցությունները, սփյուռքի կառույցները, որ խեղճ Նիկոլին չհասներ։ Ղարաբաղի նման՝ դե թող նախկինները ուրանային, որ խեղճ Նիկոլը չուրանար։ Ըստ ՔՊ-ականի, քանի որ նախկինները ու հատկապես սովետի թվին չեն հավաքել 1,5 մլն անուն, հիմա իրենք դա կանեն ստիպված։

Ընդամենը 3,5 տարի առաջ տեղի է ունեցել 44-օրյա պատերազմ, ունեցել ենք 5 հազար զոհ։ 3,5 տարի անց ՔՊ-ն չի կարողացել հրապարակել 5 հազար զոհի անուն, էն դեպքում, երբ բոլորի տվյալները վայենկոմատներում կան, գյուղապետարաններում ու քաղաքապետարաններում կան, ՊՆ-ում կան․ 5 հազար զոհի անուն չեն կարողանում հրապարակել, փնտրում են 110 տարի առաջ ցեղասպանված 1,5 մլն անուն։ Իսկ ինչո՞ւ զոհերի անունները չեն հրապարակում՝ որպեսզի, իմ կարծիքով, հանկարծ չպարզվի, որ զոհերը հրապարակված պաշտոնական թվից շատ են։ Իսկ 1,5 մլնինը ինչո՞ւ են ուզում փնտրել․ գուցե նրա համար, որ  կասկածի տակ դնե՞ն, մեկը ասի քիչ էին, հետո մի կարոփայլան գա ասի, չէ շատ են, դառնա հերոս, ու տենց ջրվի-գնա, դե Ծիծեռնակաբերդն էլ կծախեն, կասեն հերիք է ամեն ապրիլին ծաղիկ բուծողներին հարստացնեք, գնացեք ավելի լավ ա սիբեխ առեք, կերեք։ Խոտ ա, էլի։

Ստացվում է՝ եթե մինչ այս միայն թուրքերին էին հերքում ցեղասպանությունը, շուտով նրանց վստահաբար կարող են ասել, կմիանա «Քաղաքացիական պայմանագիրը»: Ասե՛ք, որ նման է, սպասելի․․․

Կարճ ասած՝ ժողովուրդ ջան, 2018 թվականից ի վեր մենք ասում էինք՝ սրանք եկել են Արցախ հանձնելու, Ռուսաստանի հետ թշնամանալու, եկեղեցու և ազգային հիմքերը քանդելու համար․ այդ ամենը եղել է արդեն, փաստ է, հիմա հերթում Ծեղասպանության ժխտումն է։ Այս ամենը, շեշտենք, թուրքական քաղաքականության հիմքերն են, հայերին վերաբերվող։ Իրականում, սա իրոք շատ լուրջ, խորը կազմված ծրագիր է երևում, որտեղ չկա մի ոլորտ, չկա մի ճյուղ, մեր ազգի ու երկրի հետ կապված որևէ մանրուք, որի վերաբերյալ սրանք մանրակրկիտ ծրագիր չունեն։

Ուզում են քանդել ամեն ինչ։ Ասում եք՝ դավաճան են, ասում եք՝ գործակալ են․ իսկ հա՞յ են»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan