«Մայր Հայաստանն» ՝ ընդդեմ Տիգրան Ավինյանի ապօրինի երդմնակալության. դատն այսօր, 14:30-ին, Վարչական դատարանում

Դիտել նաև
Երևանի քաղաքապետարանում ձերբակալությունները կապված են կաշառքի գործի հետ
Թաղապետարանում ասել են` ավտոբուս նստեք, հարցազրույց տվեք, որ համաձայն եք տրանսպորտի թանկացմանը
Ավինյանը 650 հազար դոլարով առանձնատուն է գնել, ապա կողքի հողը միացրել (տեսանյութ)
Տեղի կունենա «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ճեպազրույցը
Ավինյան-Դավոյան հակամարտությունը խորանում է
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը գրել է. ««Մայր Հայաստանն» ՝ ընդդեմ Տիգրան Ավինյանի ապօրինի երդմնակալության (լիազորությունների ապօրինի ստանձնման)
Հարգելի՛ երևանցիներ,
«Մայր Հայաստանի» որոշմամբ դատական հայցեր եմ ներկայացրել Տիգրան Ավինյանի դեմ։ Վիճարկում ենք Տիգրան Ավինյանի՝ Երևանի քաղաքապետի լիազորությունները ստանձնելու օրինականության հարցը։ Մեր համոզմամբ՝ այն տեղի է ունեցել օրենքի խախտմամբ, քանզի, այսպես կոչված, երդման արարողության ժամանակ Երևանի ավագանու քվորումն ապահովված չի եղել։ Մեր պահանջն է՝ ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ Երևանի քաղաքային համայնքի Երևան քաղաքի ավագանու 13.10.2023թ-ի Երևանի քաղաքապետի երդման արարողության հատուկ նիստը:
Մեր ներկայացրած հայցերից մեկով դատական նիստը տեղի կունենա այսօր, ժամը 14:30-ին, ՀՀ վարչական դատարանում (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23):
Լրագրողներին հրավիրում ենք լուսաբանման»։