ՀՀ ԱԳՆ-ն երկխոսության կոչ է անում
![ՀՀ ԱԳՆ-ն երկխոսության կոչ է անում](/timthumb.php?src=/disc/15-04-24/d3b3e468bb9879159a210c82764ae098.jpg&w=450)
Մերձավոր Արևելքում հետագա առճակատումից խուսափելու համար ՀՀ ԱԳՆ-ն երկխոսության կոչ է անում։ Այդ մասին X–ի միկրոբլոգում գրառում է արել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:
«Մերձավոր Արևելքում լարվածության աճը լուրջ մտահոգություն է առաջացնում։ Կոչ ենք անում առաջնահերթ ուշադրություն դարձնել երկխոսությանը։ Անհրաժեշտ է խուսափել հետագա առճակատումից»,– ասվում է գրառման մեջ։