Կարեն Սիմոնյանը կհանդիպի Մուշ 2 և Բուլվարային թաղամասերի բնակիչների հետ 15 000 նոր աշխատատեղ, միլիոնավոր ներդրումներ․ Անդրանիկ Թևանյանը Գյումրիում ազատ տնտեսական գոտու մասին․ Հ2-ի ռեպորտաժը Կարևոր է Գյումրիում ազատ տնտեսական գոտու ստեղծման «Մայր Հայաստանի» նախագիծը․ Անդրեյ Պետրոսյան (տեսանյութ)
22
Կարեն Սիմոնյանը Գյումրու ընտրությունների քարոզարշավային առաջատարն է ու այլընտրանքային թեկնածուն Երբ Գյումրիում ՔՊ-ն պարտվի, դա ուղիղ համեմատական է ամբողջ Հայաստանին. Կարեն Սիմոնյան Սատարում և հաղթանակ ենք մաղթում «Մայր Հայաստանին» և Կարեն Սիմոնյանին․ «Եդինայա Ռոսիյա» խմբակցության պատգամավոր․ Tsayg TV-ի ռեպորտաժը (տեսանյութ) Կոալիցիա կկազմեմ ցանկացած քաղաքական ուժի հետ, բացի ՔՊ-ից և «Եվրադաշինքից». Կարեն Սիմոնյան (տեսանյութ) Մայր Հայաստանի մինիմալ խնդիրը Գյումրիում ՔՊ-ի իշխանազրկումն է. Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Հայ-ռուսական տնտեսական կոնֆերանսի մասնակիցները սատարել են «Մայր Հայաստանի»՝ Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանին (տեսանյութ) ՔՊ-ին իշխանազրկելը Գյումրու զարգացման գրավականն է. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Երիտասարդները՝ հանուն Գյումրու զարգացման․ «Մայր Հայաստանը» շարունակում է ակցիաները (տեսանյութ) ՌԴ Պետական Դումայի պատգամավոր («Եդինայա Ռոսիյա»). Մենք սատարում ենք «Մայր Հայաստան» դաշինքի ծրագրերին և հաղթանակ մաղթում Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանին (տեսանյութ) Գյումրին բոլոր հնարավորություններն ունի դառնալու Հայաստանի բիզնես, մշակութային և զբոսաշրջության մայրաքաղաք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
2018 թ․-ից սկսած գաղտնի պրոցեսների ենք ականատես լինում, գաղտնի որոշումներ են կայացվում ու հրամցվում հասարակությանը. Ստեփան Դանիելյան Կրակոց՝ Էջմիածնի քաղաքապետի ամուսնուն պատկանող գազալցակայանում Կարեն Սիմոնյանը կհանդիպի Մուշ 2 և Բուլվարային թաղամասերի բնակիչների հետ Որ պահին Բաքվի «փափուկ ուժը» չաշխատի, հանելու է զենքը. Թադևոս Ավետիսյան 18+. Նիկոլ Փաշինյանի հարցազրույցին ժողովուրդն արձագանքում է բուռն հայհոյանքներով Կարեն Սիմոնյանը Գյումրու ընտրությունների քարոզարշավային առաջատարն է ու այլընտրանքային թեկնածուն Եվրադաշինք-արմանբաբաջանյանախառը, իրենց մանր-մունր արբանյակներն իրար են խառնվել, հիստերիայի մեջ են․ Դերենիկ Մալխասյան Երբ Գյումրիում ՔՊ-ն պարտվի, դա ուղիղ համեմատական է ամբողջ Հայաստանին. Կարեն Սիմոնյան Գլխավոր շտաբի պետը՝ ՀՀ-ում գտնվող ադրբեջանցի զինծառայողների մասին Սատարում և հաղթանակ ենք մաղթում «Մայր Հայաստանին» և Կարեն Սիմոնյանին․ «Եդինայա Ռոսիյա» խմբակցության պատգամավոր․ Tsayg TV-ի ռեպորտաժը (տեսանյութ) Դեմ լինելը քիչ է. հաջորդ տրամաբանական քայլը Թուրքիայում քաղաքական ճգնաժամ է հասունանում. պատուհա՞ն Հայաստանի համար. Վարուժան Գեղամյան Նպատակը չափազանց ցածր վարկանիշի պարագայում գոնե ինչ-որ «ընդունելի» արդյունքի հասնելն է. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը Հայաստանն ու աշխարհն ընկալում է Ադրբեջանի բառապաշարով»․ Տաթևիկ Հայրապետյան Շոու, շոու մինչև վերջ. փաշինյանական հին «սկավառակներին»՝ նոր շունչ. «Փաստ» Բոլորն էլ նույնն են.... «Փաստ» Կոալիցիա կկազմեմ ցանկացած քաղաքական ուժի հետ, բացի ՔՊ-ից և «Եվրադաշինքից». Կարեն Սիմոնյան (տեսանյութ) 15 000 նոր աշխատատեղ, միլիոնավոր ներդրումներ․ Անդրանիկ Թևանյանը Գյումրիում ազատ տնտեսական գոտու մասին․ Հ2-ի ռեպորտաժը Մայր Հայաստանի մինիմալ խնդիրը Գյումրիում ՔՊ-ի իշխանազրկումն է. Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Գյումրին ազատ տնտեսական գոտի դարձնելու «Մայր Հայաստանի» նախագիծը քննարկվել է ռուս գործընկերների հետ. 5-րդ ալիքի ռեպորտաժը Օդի ջերմաստիճանը կբարձրանա Ձախինը կզցրել է Արևմուտքին, աջինը կզել է ՀՀ մի շարք շրջաններում ձյուն է տեղում Մեծ հանրահավաք է սպասվում Սահմանազատումը մտել է փակուղի Հայ-ռուսական տնտեսական կոնֆերանսի մասնակիցները սատարել են «Մայր Հայաստանի»՝ Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանին (տեսանյութ) Ես հիշեցնում եմ բոլորին՝ փորձանք է գալիս,որի անունն է «խաղաղության պայմանագիր»․ Հրանտ Բագրատյան Կարևոր է Գյումրիում ազատ տնտեսական գոտու ստեղծման «Մայր Հայաստանի» նախագիծը․ Անդրեյ Պետրոսյան (տեսանյութ) ՔՊ-ին իշխանազրկելը Գյումրու զարգացման գրավականն է. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Պատահական չէ, որ հենց Գյումրիում է տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան․ Ալեքսեյ Մարտինով (տեսանյութ)

Գլխակեր իշխանություն

Չնայած բոլոր ասպարեզներում դրսևորած ձախավերությանը՝ կա մի ուղղություն, եթե կարելի է այդպես ասել, որտեղ փաշինյանական իշխանությունը դրսևորվում է շռնդալից ու հետևողական: Գլխակերությո՛ւնը: Մահերը, կորուստները, զոհերը:

Փաշինյանի իշխանությունը աղետաբեր ու մահաբեր է: Դա հատկապես երևում է զինված ուժերի օրինակով, ցավոք սրտի: Երեկ ապրիլի 12-ին, ժամը 15:25-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան, դեռևս չպարզված հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում:

Վթարի հետևանքով զոհվել են Սլավիկ Վարդանյանը (20 տարեկան, Վանաձոր), Դավիթ Հակոբյանը (20 տարեկան, Մեծամոր), Արեգ Քերոբյանը (19 տարեկան, Ներքին Գետաշեն) և Ժոզեֆ Ազոլյանը (Արտաշատ): Եվս 20 զինծառայող վիրավորվել է, տղաներից մի քանիսն ստացել են ծանր վնասվածքներ:

Հասարակությունը չէր հասցրել դեռ լիարժեք ընկալել կատարված ողբերգությունը (եթե մեր հասարակությունը դեռ ընդունակ է նման բաներ ընկալել), երբ տեղեկություն ստացվեց մեկ այլ զորամասի ԿամԱԶ մեքենայի վթարի վերաբերյալ, այս անգամ՝ երկու զինծառայող վնասվածքներ են ստացել:

Այս կորուստների համար ուղիղ գծով Նիկոլ Փաշինյանն ու նրա պաշտպանության նախարար Պապիկյանն են պատասխանատու: Մեր այս տղաների մահվան մեղքը նույնպես նրանց վրա է, առհասարակ, այս ոչ բարով՝ իշխանության ներկայացուցիչների վրա է: Իսկապես որ՝ գլխակեր իշխանություն: Որ անգամ իշխանություն էլ չէ, այլ՝ օտարի շահերի սպասարկմամբ զբաղվող ինչ-որ անձանց խումբ:
Ի՞նչ է տեղի ունեցել: Դա երևի պետք է պարզի քննությունը, որը նշանակվել է, բայց ո՞վ է չնչին չափով իսկ վստահում սրանց իրականացրած քննություններին: Հիշեցնենք, որ անցյալ հարվա հունվարի 19-ին որպես կացարան հարմարեցված շինության մեջ ողջ-ողջ այրվեցին 15 երիտասարդ զինվորականներ: Ու ի՞նչ պարզվեց ա՛յդ ողբերգության քննությամբ: Թե՛ Սուրեն Պապիկյանն է շարունակում նախարար մնալ, թե՛ նրա առաջնորդ Փաշինյանն է շարունակում վարչապետի աթոռից կառչած մնալ: Ու նոր կյանքեր է խլում նրա իշխանությունը, ավելացնում է որդեկորույս մայրերի թիվը:
Ուղղակիորեն մի երկու օր առաջ Փաշինյանի նվիրյալ զինակիցներից Անդրանիկ Քոչարյանը գլուխ էր գովում, թե իրենց իշխանությունը ֆանտաստիկ ինժեներական աշխատանքներ է արել այս, այն: Պարծենում էր, թե բանակին մի այլ կարգի լավ են նայում… Կպարծենա, ինչո՞ւ չի պարծենա: Հո վտանգն ուղղակիորեն իր հարազատների՞ն չի սպառնում: Նա ներկայացուցիչն է մի իշխանության, որի ղեկավար Փաշինյանը զոհերին «պլյուս, մինուս 50»-ով է հաշվում:

Հարցեր շատ կան: Շատ-շատ՛: Նշենք մի քանիսը.
Ինչո՞ւ է «Ուրալ» մեքնայի մեջ միանգամից 2 դիրքի անձնակազմ եղել: Դա ի՞նչ է. վառելիքի չարդարացված խնայողությո՞ւն: Այսինքն, վառելիքն ու տեխնիկան խնայում են, իսկ կյանքերը կարելի է անխնա կործանե՞լ:  

Ի՞նչ վիճակում է եղել այդ «Ուրալ»  մեքենան, ի՞նչ վիճակում է եղել վթարված ԿամԱզ-ը, առհասարակ, ի՞նչ վիճակում է մեր բանակի ավտոպարկը:
Ի՞նչ ուղիներով, ճանապարհներով են անցնում այդ մեքենաները: Ո՞վ պետք է համապատասխան ճանապարհներ ապահովեր:
Այդ ի՞նչ «ինժեներական աշխատանքներ» են արել Նիկոլ Փաշինյանն ու Անդրանիկ Քոչարյանը, Սուրեն Պապիկյանի հետ, որ զինվորներին տեղափոխող դանդաղընթաց բեռնատարները, մի փոքր աջ կամ ձախ շեղվելիս, վթարվում կամ ձորն են գլորվում:
Ո՞վ է նման վտանգավոր ուղիներով տասնյակ զինվորներ փոխադրող մեքենայի ղեկը վստահում նորելուկ, անփորձ վարորդների: Հիմա կասեն՝ վարորդական վկայական է ունեցել: Հա, բնականաբար, ունեցել է: Բայց մի բան է՝ քաղաքային ասֆալտի վրա մեքենա վարելը, մեկ այլ բան է՝ սարուձորում մեքենա վարելը: Վերջինի համար վկայականը շատ քիչ է, հմտություն ու փորձառություն էլ պիտի ունենալ:
Հանրագումարում, ո՞վ է մեղավոր, ովքե՞ր են այս անդադար ողբերգության գլխավոր պատասխանատուները:

Մեր ընկալմամբ՝ այստեղ հարցականներն ավելորդ են: Այն, ինչ կատարվում է, ամենից առաջ հետևանք է բանակում ու զինված ուժերում այս իշխանությունների ձևավորած վիճակի ու մթնոլորտի:
Այն, ինչ կատարվում է, հետևանք է բանակի ու զինված ուժերի նկատմամբ այս իշխանությունների վարած քաղաքականության:
Ինչո՞ւ բանակը չունի նորմալ փոխադրամիջոցներ, ինչո՞ւ է ստիպված երկու դիրքի հերթափոխը մեկ «Ուրալի» մեջ խցկել (դա էլ երևի այն հաշվարկով, որ եթե թշնամին որոշի հարվածել, կորուստները քիչ չլինեն):

Այսպես կարելի է երկար շարունակել հարցերը: Բայց ում մասին, ո՛ր իշխանության մասին ենք խոսում: Նիկոլ Փաշինյանի այն իշխանության մասին, որ միլիարդներ է ցփնում ոստիկանությանը, որ ահռելի գումարներ է ծախսում տնեցիներով արտերկրյա այցեր անելու վրա, որ միլիոնավոր դոլարներ է ցնծում ինչ-որ ռեպերի… չկայացած համերգի համար: Այն իշխանության, որը գումար չի խնայում իր «պադավատների», իրենց պարգևավճարների և իշխանական այլևայլ «տժժիկների» համար:

Քանի դեռ Հայաստանի վարչապետ է Նիկոլ Փաշինյանը, նման աղետներն ու ողբերգությունները վերջ չեն ունենալու:

 Արմեն Հակոբյան   
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan