Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը ևս 3 ամիս կմնա կալանքի տակ
Դիտել նաև
Մի խումբ պատգամավորներ այսօր կայցելեն Արմեն Աշոտյանին տեսակցության
Տիգրան Աբրահամյանն այցելել է տնային կալանքի մեջ գնտվող Արմեն Աշոտյանին
Աշոտյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով
Անձնական վրեժ է լուծում. վախենում է Արմեն Աշոտյանի ինտելեկտից. Սամվել Նիկոյան
Դատական նիստ՝ քաղաքական բանտարկյալ Արմեն Աշոտյանի վերաբերյալ գործով (տեսանյութ)
Պատգամավոր, «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրառմամբ անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի անձնական սպասարկման «դատարանի» կողմից քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքը ևս 3 ամսով երկարաձգելու որոշմանը: Տիերան Աբրահամյանը գրել է. «Արմեն Աշոտյանի գործով խայտառակ դատական նիստից հետո դժվար է անհրաժեշտ բառեր գտնել` բնութագրելու բոլոր այն դերակատարներին, ովքեր այսօր որոշեցին կամ նպաստեցին, որպեսզի Արմենի կալանքի ժամկետը 3 ամսով երկարաձգվի:
Դատավորը երկար «ծամծմեց» կողմերի ներկայացրած դիտարկումները, բայց վերջում իր «սև գործն» արեց:
Քաղաքական հանձնարարություն կատարողները երևի մաքուր սրտով տուն կգնան ու կհպարտանան, որ իրենց պարտքն իշխանության նկատմամբ կատարված է, իսկ պաշտոնական առաջխաղացման դռներն էլ բացված:
Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին»: