Նոր դավադիր հարձակում մեր բանակի ու ազգային գաղափարի դեմ Մենք սովոր ենք այս իշխանության երկակի ստանդարտների կիրառմանը․ Լևոն Քոչարյան Գլխիվայր շուռ եկած կանգառ Երևանում. քամու հետևանքները
13
Նիկոլ Փաշինյանը Հիտլերի փաստաբանն է. Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Ֆրանսիան պարտվում է Թուրքիային նույնիսկ ուկրաինական դիվանագիտական ճակատում. Անդրկովկասում առավել ևս այդ պարտությունն ակներև է Նիկոլ Փաշինյանի և Արամ Սարգսյանի հաշվարկով ամուսնությունը. կլինի՞ հերթական բաժանումը Կկայանա՞ արդյոք Պուտինի հանդիպումը Զելենսկու հետ Ստամբուլում, թե՝ ոչ, և եթե՝ այո, ապա՝ կհաստատվի՞ խաղաղություն, թե՞ ոչ Պուշկինի անվան դպրոցի ծնողները ակցիան շարունակում են ԿԳՄՍ նախարարության մոտ. Ինչու է հիստերիկացել Նիկոլ Փաշինյանը «Ավելի լավ է լինես թուրքի շուն»․ Նիկոլ Փաշինյանի «կրթական» նորաձևության բուն ուղերձը Թրամփը հայտարարել է Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարի մասին Մայիսի 9֊ի զորահանդեսի քաղաքական կողմի և Նիկոլ Փաշինյանի հակահայկական քաղաքականության հետևանքների մասին Հաղթանակի օրվա առթիվ «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի խոսքը՝ Կարմիր հրապարակից (տեսանյութ) Պատերազմ Արցախում
7 մլն դոլար Մոսկվայի գրասենյակ ուղարկելու որոշումն ո՞վ է կայացրել․ Աննա Գրիգորյան Նորընտիր Հռոմի պապի առաջին արտագնա այցի ուղղությունը լինելու է Թուրքիան Հաջո՞րդը ում եք արդարացնելու, Ա՛րծրուն, Թալեաթի՞ն․ «Կարճ ասած» Անձնական համակրանքից ու թիմային շահերից այն կողմ 100 օրվա ընթացքում Թրամփի թիմի հետ ՀՀ իշխանությունների շփումներն առանձնապես արդյունքներ չեն տվել. հետազոտություն Երեկ փոշու պարունակությունը օդում 3,9 անգամ գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան Նոր դավադիր հարձակում մեր բանակի ու ազգային գաղափարի դեմ Նիկոլ Փաշինյանը Հիտլերի փաստաբանն է. Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Հովիվը հոսանքահարվել ու մահացել է. մի քանի խոշոր եղջերավորներ սատկել են Այ սենց ստերով են ինձ ՌԴ-ի գործակալ ներկայացնում. Արթուր Չախոյան ՄԻՊ-ի հանձնարարությամբ իրականացվել է այց, տեղի է ունեցել առանձնազրույց Լիլիթ Աղեկյանի հետ Երկակի ստանդարտներ եք իրագործում․ Աննա Գրիգորյանը օրինակներ բերեց «Մեռավ, մնաց վրեքներս, չխփեք». նոր մանրամասներ՝ Արմավիրի ոստիկանությունում բռնության դեպքից Վայոց ձորում դանակահարություն է տեղի ունեցել. պատճառը տուժածի աղջկա լուսանկարները «TikTok»-ում տեղադրելն է եղել Մենք սովոր ենք այս իշխանության երկակի ստանդարտների կիրառմանը․ Լևոն Քոչարյան Ֆրանսիան պարտվում է Թուրքիային նույնիսկ ուկրաինական դիվանագիտական ճակատում. Անդրկովկասում առավել ևս այդ պարտությունն ակներև է 2 անգամ զանգահարել են Տիգրանի հայրիկին և երեխայի լացի ձայն միացրել Թուրքիայում՝ Ամասիայում, 5 րոպեում 2 երկրաշարժ է գրանցվել Գլխիվայր շուռ եկած կանգառ Երևանում. քամու հետևանքները Նիկոլ Փաշինյանի և Արամ Սարգսյանի հաշվարկով ամուսնությունը. կլինի՞ հերթական բաժանումը Թուրքիայի պաշտպանության նախարարը կայցելի Ադրբեջան Կկայանա՞ արդյոք Պուտինի հանդիպումը Զելենսկու հետ Ստամբուլում, թե՝ ոչ, և եթե՝ այո, ապա՝ կհաստատվի՞ խաղաղություն, թե՞ ոչ Անհայտ կորած 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները վերսկսվել են Ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանի կնոջ մեքենան այրողը կալանավորվել է Երեկվա ուժեղ քամու հետևանքով 57 արտակարգ դեպք է գրանցվել Պուշկինի անվան դպրոցի ծնողները ակցիան շարունակում են ԿԳՄՍ նախարարության մոտ. Ինչու՞ է ձգձգվում Երևանի ու Բաքվի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը. Աբրահամյան Իվետա Մուկուչյանը պարզաբանել է իր հղիության մասին լուրերը Արտակարգ դեպք Քանաքեռում. այգում ծառի մի հատված պոկվել և ընկել է քաղաքացու գլխին Ինչ ասես սրանց. կառավարումը աննախադեպ տապալած, կործանարար իշխանություն (տեսանյութ)

Պատմական հակառեկորդ․ Փաշինյանն էլ է սրանից տեղյակ. «Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նշում է. «Իհարկե մենք գիտեինք ու օր-օրի մեզանում ամրապնդվում է գնահատականը, որ այսօրվա իշխող թիմի քայլերը հանրային աջակցություն չունեն։ Այսօր մի ուշագրավ հարցման պատասխաններ հրապարակվեցին։ Քաղաքացիներին հարցրել են՝ ձեզ համար ընդունելի՞ է Տավուշի մարզում իրականացվելիք սահմանազատումն ու դրա արդյունքում 4 բնակավայրի հանձնումն Ադրբեջանին։ 2,9 տոկոս ասել է՝ միանշանակ ընդունելի է, 88 տոկոսն ասել է, որ դեմ է Տավուշի մարզից գյուղերի հանձնման՝ Փաշինյանի ծրագրին։ Ստացվում է՝ այս իշխանության դիրքորոշումը կիսում է 3 միլիոնանոց երկրում 3 տոկոս մարդ․ սա էլ իր հերթին նշանակում է, որ ոչ թե փոքրամասնության, այլ համարյա զրոյական աջակցությամբ իշխանավորը հանձնում են տարածքներ։ ՀՀ քաղաքացիների միջև կոնսենսուս կա հողերի հանձնման հարցում։ Ովքեր համաձայն են հողերի հանձնմանը, չնչին քանակ են՝ Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը, Վահագն Ալեքսանյանը, Սյունեցի պատգամավոր Արմեն Խաչատրյանը, Արարատ Միկրզոյանը, ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանը, կասկածելով եմ ասում, բայց ՔՊ-ական ամբողջ ֆրակցիան, էլի իշխանականներ և էլի մի քանի հոգի․ նրանց թիվն էնքան քիչ են, որ կարող ենք անուն-ազգանուններով ասել։ Փաստացի՝ այդ չնչին քանակի իշխանավորների ձայնով է դա հանձնվում։

Սրանք՝ կլինի Ղարաբաղի հարց, կլինի ՀԱՊԿ-ից դուրս գալ, Ռուսաստանի հանդեպ թշնամանալ և այլն, անում են 3 տոկոսանոցի վստահությամբ։ Քանիցս ասում էինք՝ Նիկոլ Փաշինյանը չունի էն վարկանիշը, որ Ղարաբաղի հարցում գնա էն զիջումներին, որն ինքն է ուզում։ Համաձայն հարցումների՝ հանրության 94,5 տոկոսը դեմ էր Արցախի բնակչությանը ազգային փոքրամասնության կարգավիճակի տրամադրումը Ադրբեջանի կազմում, բայց Նիկոլ Փաշինյանը Պրահայում Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս։ Մենակով, ոչ ոքի չհարցրեց։ Նրան թվաց, թե իր 6 տոկոսանոց վստահությամբ համայն հայությանը վերաբերող հարց է լուծել ու կմարսի։ Բայց չէ, չի լուծել, չի էլ մարսել։ Բա ինչի՞ է Ալիևը անընդհատ ռևանշի վախի մեջ․ որովհետև տեսնում է՝ Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելը միայն Նիկոլի, ՔՊ-ի ու ընդամենը 3 տոկոսի սրտով է․ ուրեմն էն մնացած 97 տոկոսը այլ ասելիք ունի ու մի օր ասելու է։ Առավոտից իրիկուն հանրային հեռուստատեսությամբ, ՔՊ-ականների հարցազրույցներով, ելույթներով ասում են՝ Տավուշի գյուղերը մերը չեն, Ադրբեջանինն են, պտի հանձնենք, 4 տարի հանձնումների քարոզ են անում, ու էսօր ընդամենը 3 տոկոսն է համաձայն իրենց հետ․ 3 էլ չէ, 2,9։ Ալենն ասում է՝ մարդ եմ ման գալիս, որ ասի հայկական են էդ գյուղերը․ ման գալու կարիք բացարձակ չկա, ՔՊ ֆրակցիայից դուրս արի էնքան մարդ կգտնես, 87 տոկոս։ Միայն հո դա չէ, որ չեն ընդունում ձեր ասածը, մարդիկ ասում են՝ բա ասում էիք հայելային, բա ինչի՞ եք տկլորացել միակողմանի քարոզում եք հանձնում, բա դե թող Ադրբեջանն էլ նույնը անի, բա ինչի՞ չի անում։ Պատասխան չունեք։ Այ դրա համար էլ ձեր բոլոր ասածները չեն ընդունվում, չեն ընկալվում։

2018թ․ ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը որ եկավ Հայաստան, ինչ ասաց, ասաց, որ հույս ունի, որ Փաշինյանը ուժեղ մանդատ կստանա, որ ոչ պոպուլյար քայլերի գնա Արցախի հարցով։ Նիկոլը վճռական մանդատ ստացավ ու հանձնեց Արցախը։ Երևի հույսներն էն էր, որ պիտի ուղղակի հանձներ, առանց կրակոց, սա պատերազմով հանձնեց, որ չասեն դավաճան, բայց մեկ է, բնականաբար, ասում են։ Իր վարկանիշը, բնականաբար, ընկավ, բայց էլի ընտրվեց, արդեն շատ ավելի քիչ ձայներով, մի բանի խաթր՝ որ էլ պատերազմ չլինի ու դրանից հետո էլ ավելի ընկավ, որովհետև պատերազմը չդադարեց ու հիմա պատամական հակառեկորդ է գրանցել, մինիմումի վրա է։ Այսպիսի վարկանիշով իշխանության չեն մնում, որովհետև ոչինչ չես կարողանում անել, եթե անգամ լավ բան ես ուզում, քեզ այլևս չեն վստահում, սենց դեպքերում, նորմալ երկրներում, իշխանությունը հրաժարական է տալիս։

Հարցին, թե ինչպես կգնահատեք Նիկոլ Փաշինյանի աշխատանքը, հարցվածների ընդամենը 8 տոկոսն է ասել դրական։ Մեկ տարի առաջ 16,2 տոկոսն էր լիովին դրական գնահատում։ Մեկ տարում Նիկոլ Փաշինյանի աջակիցները կես են ընկել․ ազգային հատվածը վաղուց էր փոխվել, պատերազմից հետո, ահագին մոլորվածներ փոխվել էին 2020-ի պատերազմից հետո, մնացել էին Նիկոլի աջակից Էն հավատավորները։ Արդեն նրանք էլ կես են ընկել։ Դե երևի նրանք էին, որ հավատացել էին թե հեսա Արցախը հանձնեն, հանգիստ կապրեն, տեսան որ տեղ էլ է խաբել։ Դե մարդիկ իրենց ուղեղը չունեին          հասկանալու համար, որ առանց Արցախ Հայաստանը չի կարող հանգիստ ապրել, հակառակը՝ Արցախով էինք հանգիստ ապրում ու դրա ապացույցը դեռ երկար տարիներ կզգանք մաշկներիս։

Հիմա էլ, էդ 8 տոկոսը, որը դեռ գնահատում է Փաշինյանի գործունեությունը դրական, բայց ընդամենը 3 տոկոսն է համաձայն Տավուշից հանձնումների քաղաքականությանը։ Սա էլ վրա դրեք, վերլուծեք։  

Քաղաքացիների 70 տոկոսն ասել է, որ այս իշխանությունն ունակ չէ ՀՀ շահերից բխող և ընդունելի պայմաններով խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ։ Սա, հիշեցնեմ, էն միակ բանն էր, որ իշխանությունը կարողացավ համոզել ու վերընտրվել 2021-ին, արդեն նրանք էլ են համարում որ վերջնական պռավալ է։

Ընդամենը 8,7 տոկոսն է հույս կապել, որ սրանք մի բան կարող են անել մեր երկրի շահերով։ Նախորդ տարի 12 տոկոսն էր։ Այսինքն, ամբողջությամբ քաղաքացիները վստահությունը կորցրել են այս իշխանության նկատմամբ, որևէ դրական սպասելիք նրանցից չունեն։

Ես վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանն ինքը էս թվերի մասին տեղյակ է։ Իրենք էլ են հարցում անում․ բա ինչո՞ւ է կառավարությունը հարյուր միլիոնավոր դրամներ տալիս իր աշխատանքը գովազդելու համար, բա ինչի՞ է ֆեյքերի ՊՈԱԿ պահում մինչև հիմա․ բա ինչո՞ւ է ամեն անգամ Նիկոլ Փաշինյանի ախռանիկների թիվն ավելանում․ ինչու են ավելանում ԱԱԾ-ին տրամադրվող գումարները, ոստիկանության աշխատավարձերը․ բա ինչո՞ւ են բերետավորներն ավելի դաժան․ որովհետև կաշառված են ու պաշտպանում են 8 տոկոսանոց ռեյտինգ ունեցողին։ Ժողովրդի հարգանք վայելող իշխանությանը ով մի թթու բան ասեր, կկալանավորվե՞ր։ Եթե Նիկոլ Փաշինյանը համոզված լիներ, որ մի քիչ վստահություն է վայելում, Արմեն Աշոտյանին, Վազգեն Սաղաթելյանին, Նարեկ Սամսոնյանին կկալանավորեր իրեն հայհոյելու համա՞ր․ չէ, կասեր, ջհանդամը չեն քրֆում, մեկ ա 90 տոկոս աջակից ունեմ․ բայց չէ, տեսնում է, որ ռեյտինգ չունի, վախենում է։ Մենք մեր յութուբի, ֆեյսբուքի էջերին չենք հասցնում ջնջել Նիկոլի հասցեին հայհոյանքները, զուտ էթիկական և սանիտարական դրդապատճառներով։ Ինքը, որ էդքան աշխատող ունի, էլի չեն հասցնում մաքրել, ստիպված քոմենթների տեղն են փակում։

Լավ, իսկ Նիկոլենք իրենց հարց տալիս ե՞ն էդ ինչի ռեյտինգն էսքան ընկավ պլենտուսից ցածր ու հասավ որոշ ՔՊ-ական դեպուտատների մակարդակին․ գուցե նրա համար, որ ինչ խոստացել են, արել են լրիվ հակառա՞կը։ Ամեն օր հրապարակում ենք Նիկոլի տված խոստումներն ու իրական պատկերը։ Ինչ խոստացել է, ճիշտ հակառակն է արել։

Ու հիմա, ինչպես հերթական անգամ փաստվում է, Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է միայն մի փոքր խմբակի վստահությամբ, ամեն ինչ անում է միակողմանի զիջումներով, որին ժողովուրդը ոչ միայն համաձայն չէ, այլև դեմ է։ Սրանք երկրից տարածքներ են հանձնում՝ առանց որևէ բան ստանալու։ Բա ի՞նչ էիք ուզում։

Կարճ ասած՝ այսօր մեր երկրում տեղի է ունենում ծայրահեղ փոքրամասնության վստահությամբ  կառավարում, տեղի է ունենում իշխանության ուզուրպացիա։ Մենք՝ հարկատուներս, պահում ենք մեր փողերով իշխանությունների, որոնք անում են բաներ, որոնց ժողովորդը դեմ է։ Սրա մասին պետք է ամենօրյա ռեժիմով մտածեն Նիկոլ Փաշինյանին պաշտպանող կառույցները․ դուք հասկանում ե՞ք, որ դուք ժողովրդին չեք ծառայում, այլ՝ մեկ հոգու պաշտպանում եք ժողովրդից։ Մի տարի առաջ նրան պաշտպանում էիք ժողովրդի 60 տոկոսից, երեք ամիս առաջ՝ 70 տոկոսից, այսօր՝ 80 տոկոսից․ վաղը-մյուս օրը արդեն ձեզնից եք պաշտպանելու, ձեր ընտանիքներից․ եթե այսօր այդպես չէ, վստահաբար շուտով այդպես է լինելու, ձեր իսկ տնեցիք են ասելու՝ դե լավ էս ինչ եք անում, էս ու՞մ եք պաշտպանում։ Էլ չեմ ասում, որ ինչքան էլ սրան հլու հնազանդ պահեք, անօրինական հրահանգները կատարեք,  վաղը ձեզ օգտագործելու են ու գցեն մի կողմի վրա, բերեն իրենց մարդկանց, հերթական սորոսականներին, արդեն այլ երկրների ծառաներին։ Սարգիս Հովհաննիսյանից լավը Նիկոլի համար չլինեք, ՊՊԾ պետ էր ու քաղաքացիներին քացի էր տալիս, չասեմ որ կենդանու նմանությամբ։ Ո՞ւր է հիմա նա։ Բայց աղբամանը նետվելուց առաջ ձեզ մասնակից է դարձնում իր բոլոր հանցանքներին։

Մտածեք, վաղը ուշ կլինի»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan