Իրանը խոստացել է շուտով հարվածներ հասցնել Իսրայելին՝ Դամասկոսում հյուպատոսության վրա հարձակման համար
Դիտել նաև
«Իրանը չի ընդունի օտարերկրյա զորքերի մուտքը Հարավային Կովկաս»․ Քանանի
Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի
Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը
Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին
Խորհուրդ եմ տալիս չփորձել Հայաստանը ներքաշել ձեր աշխարհաքաղաքական հակամարտnւթյունների մեջ. Իրանի դեսպանը՝ եվրոպական երկրներին (տեսանյութ)
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) Իսրայելին զգուշացրել է Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա հարձակման համար մոտալուտ «մահացու հարվածների» մասին։ «Արմենպրես»-ն այս պահին տեղեկանում է Jerusalem Post պարբերականից:
«Իսրայելի դեմ շուտով ավելի շատ մահացու հարվածներ կիրականացվեն: Դիմադրության ճակատը կկատարի իր պարտքը»,-ԻՀՊԿ-ի հայտարարությունից մեջբերում է պարբերականը:
Ապրիլի 1-ին Իրանը հաղորդել է, որ Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի օդուժի հարձակման ժամանակ զոհվել է յոթ ռազմական խորհրդական, այդ թվում՝ գեներալներ Մոհամմադ Ռեզա Զահեդին և Մոհամմադ Հադի Հաջի Ռահիմին և հինգ սպաներ: Բացի այդ, ըստ տարբեր ԶԼՄ-ների, զոհվել են 6 սիրիացիներ։
Իրանի իշխանությունները խոստացել են պատասխան միջոցներ ձեռնարկել։