Մանրամասներ՝ Դոնբաս «Մայր Հայաստանի» այցից (տեսանյութ) Ես քաղաքական առաջնորդ լինելու հավակնություն չունեմ. Բագրատ Սրբազան ՀՀ-ն, հատկապես ՊՆ-ն պարտավոր են ամեն ինչ անել, որպեսզի պատրաստ լինեն մարտական գործողություններին. Օհանյան
17
ԴԺՀ խորհրդարանի պաշտոնական ալիքը՝ «Մայր Հայաստան» դաշինքի այցի մասին (տեսանյութ) Հրայր Թովմասյանի գործով այսօրվա դատական նիստը չկայացավ Դոնեցկի պետական հեռուստաալիքն անդրադարձել է «Մայր Հայաստանի» այցին (տեսանյութ) «Մայր Հայաստանի» պատվիրակությունը հանդիպել է Դոնեցկի ղեկավարի հետ «Россия 1-ն» անդրադարձել է «Մայր Հայաստանի» դոնբասյան այցին (տեսանյութ) Հայ քաղաքական գործիչների այցը Դոնբաս պետք է ցույց տա, որ յուրաքանչյուր ժողովուրդ ունի ինքնորոշման իրավունք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Հրայր Թովմասյանը շարունակում է պաշտպանական ճառը. Ուղիղ «Մայր Հայաստանի» պատվիրակությունը գտնվում է Դոնբասում (տեսանյութ) «Մայր Հայաստանի» առաջնորդ Անդրանիկ Թևանյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է բարեկամություն անել բոլորի հետ, բայց ո՛չ ի հաշիվ ՌԴ-ի Ինչի՞ համար է Փաշինյանը «ներողություն» խնդրում հանրությունից. Իսկ փարիսեության սահմաններ նա ունի՞ Պատերազմ Արցախում
Ալեն Սիմոնյանի աները մատչելի գնով բնակարան է փորձում ձեռք բերել Հանրությանը հուզող կարևոր հարցեր, որոնց պատասխանը չի տա քննիչ հանձնաժողովի «զեկույցը». «Կարճ ասած» «Օգնության մասին լուրեր լսելիս, նախ իմացեք, թե ով է օգնում ու ինչի համար»․ Նաիրի Հոխիկյանն՝ արցախցիներին ԴԺՀ խորհրդարանի պաշտոնական ալիքը՝ «Մայր Հայաստան» դաշինքի այցի մասին (տեսանյութ) Հրայր Թովմասյանի գործով այսօրվա դատական նիստը չկայացավ Ուզում ես կործանել մեկի ապագան, ջնջի՛ր նրա անցյալն ու պատմությունը. «Փաստ» ՌԴ-ին զգուշացնում ենք՝ Զանգեզուրի միջանցքն Իրանի կարմիր գիծն է. Ալիռեզա Արաֆի Սրբազանին ԱԺ-ում բավականին ջերմ են ընդունել Ռոբերտ Քոչարյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել Ինչու են հայ տրանսգենդերները Թուրքիա մեկնում «Ջուրը հոսանքի պես պետք է հասանելի լինի». Փաշինյանը խաբել է. Մաս 216 ՔՊ-ական համայնքապետին պարտադրում են հրաժարական տալ Դոնեցկի պետական հեռուստաալիքն անդրադարձել է «Մայր Հայաստանի» այցին (տեսանյութ) Ավելի ու ավելի շատ զարգացող երկրներ են բացահայտորեն խոսում BRICS-ի նախաձեռնություններին միանալու ծրագրերի մասին Սկզբում պետք է փոխել հասարակության հոգեվիճակը, մթնոլորտը, որ հնարավոր լինի փոխել իշխանությունը Ձերբակալվել է ԱԱԾ հագուստով կնոջ առևանգումն իրականացրած հանցավոր խմբի 5-րդ անդամը «Մայր Հայաստանի» պատվիրակությունը հանդիպել է Դոնեցկի ղեկավարի հետ «Նիկոլ Փաշինյանը Վրաստանին էլ է տարածքներ հանձնելու». Ոսկան Սարգսյան Ամերիկյան ու ադրբեջանական կողմերը քննարկել են «խաղաղության» գործընթացը Պարեկները վաղվանից ստուգելու են ավտոբուս-տրոլեյբուսների վարորդների առողջական վիճակը Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Մանրամասներ՝ Դոնբաս «Մայր Հայաստանի» այցից (տեսանյութ) ԿԲ պաշտոնյայի մոտ «Մարիխուանա» է հայտնաբերվել «Россия 1-ն» անդրադարձել է «Մայր Հայաստանի» դոնբասյան այցին (տեսանյութ) Սյունիքում 2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են. Oragir.news Ես քաղաքական առաջնորդ լինելու հավակնություն չունեմ. Բագրատ Սրբազան Մենք որոշել ենք քաղաքական դաշտի անխտիր բոլոր գործոնների հետ հանդիպել․ Սրբազան ՀՀ-ն, հատկապես ՊՆ-ն պարտավոր են ամեն ինչ անել, որպեսզի պատրաստ լինեն մարտական գործողություններին. Օհանյան Աղբահանությանն ուղղված միլիարդավոր գումարները փաստացիորեն չեն ծառայում իրենց նպատակին (տեսանյութ) Խոստացի-խաբի, խաբի-խոստացի, խոստացի-խաբի (տեսանյութ)

Հարկերը չեն հավաքվում. ՊԵԿ-ը բարդ խնդրի առաջ է

168.am-ի տնտեսական մեկնաբանն ուշադրություն է հրավիրում հարկահավաքման ընթացքի ու իրական վիճակի վրա.
«Անցած տարի կառավարությունը՝ ի դեմս Պետեկամուտների կոմիտեի, չկարողացավ կատարել բյուջեի հարկային եկամուտների ճշգրտված պլանը, որքան էլ տարեվերջին գնացին հարկատուների նկատմամբ աննախադեպ ճնշումների՝ լրացուցիչ հարկեր գանձելու համար։ Ամանորի նախօրյակին ՊԵԿ-ի աշխատակիցները, դռնեդուռ ընկած՝ մասսայաբար ՀԴՄ-ի կիրառման ճշտության ստուգումներ էին իրականացնում և հսկիչ գնումներ կատարում, «բարեկամաբար խնդրում», իսկ չենթարկվողին պարտադրում էին առաջանցիկ վճարել ներմուծման ԱԱՀ-ն։

Խոսքը ԵԱՏՄ երկրներից կատարված ներմուծումների մասով վճարումների մասին է, որի դեպքում ԱԱՀ-ն կարող են վճարել ոչ թե ներմուծման սահմանին, այլ մինչև հաջորդ ամսվա 20-ը։ Չէին սպասում մինչև հաջորդ ամիս, ստիպում էին, որ շուտ վճարեն։

Մեկ այլ խումբ հարկատուների հորդորում էին շահաբաժիններ բաշխել, ինչ է թե՝ շահաբաժինների վճարումից 5 տոկոս եկամտային հարկ կարողանան գանձել։

Դրանով էլ չբավարարվեցին՝ հանկարծ հիշեցին, որ Հայաստանում վրացական համարանիշներով շահագործվող 9 հազարից ավելի ավտոմեքենաներ կան։ Հապշտապ որոշեցին, որ պետք է փոխեն դրանց շահագործման պայմանները։ Մեկ ամիս ժամանակ տվեցին, որպեսզի վրացական համարանիշներով ավտոմեքենաներ շահագործողները մաքսազերծեն իրենց տրանսպորտային միջոցները և բյուջե գումարներ վճարեն։

Մինչ այդ էլ, առանց որևէ օրինական հիմքերի՝ ավտոմեքենա ներկրողներին պարտադրեցին ավելի մեծ հասույթներ ցույց տալ և ավելի շատ հարկեր վճարել։

Այդքանից հետո, սակայն, բյուջեի հարկային եկամուտների տարեկան ճշգրտված պլանը չկարողացան կատարել, ձախողեցին։ Ճշգրտված պլանը 3,1 մլրդ դրամով թերակատարվեց։

Այս թերակատարման մասին իշխանությունները, իհարկե, չեն խոսում։ Ավելին՝ մինչև հիմա էլ փորձում են տպավորություն ստեղծել, որ հարկային եկամուտները նույնիսկ գերակատարել են։ Բայց իրականությունն այլ է. մի քանի միլիարդի թերակատարում են արձանագրել՝ ճշգրտված պլանի համեմատ։ Այս հանգամանքը փորձում են քողարկել՝ չհասկանալով, որ խնդիրները քողարկելով՝ խնդիրնեը չեն լուծվում։ Նոր խնդիրների առաջ են հայտնվելու։ Մի բան, ինչն արդեն տեսնում ենք այս տարվա հարկային եկամուտների հավաքագրման ցուցանիշներում։

Դրանք վկայում են, որ ՊԵԿ-ը հայտնվել է ծանր դրության առաջ։ Բյուջեում դրված մուտքերը մեծ հարցականի տակ են։ Ու եթե այսպես շարունակվի, տարեվերջին եկամուտների բավական լուրջ ճեղքի առաջ են կանգնելու։

Իսկ դա նշանակում է, որ ստիպված են լինելու կրճատել նախատեսված ծախսերը կամ նոր պարտքեր վերցնել՝ չստացված եկամուտների բացը լրացնելու համար։

Տարեսկզբի հարկային եկամուտների կատարողականը, մեղմ ասած, հուսադրող չէ։ Դա է պատճառը, որ վերջին ամիսներին Նիկոլ Փաշինյանը բյուջեի եկամուտների աննախադեպ ավելացումներից չի խոսում։

Հարկային մուտքերի աճն էապես դանդաղել է։

Հունվարին հավաքվել է շուրջ 177,6 մլրդ դրամ։ Նախորդ տարվա համեմատ մուտքերն ավելացան ընդամենը 11,3 մլրդ դրամով։ Աճը կազմեց հազիվ 6,8 տոկոս։

Փետրվարին մուտքերը շատ ավելի համեստ էին. հավաքվեց շուրջ 132,2 մլրդ դրամ։

Հունվարի համեմատ՝ բյուջեի հարկային եկամուտները 45,4 միլիարդով նվազեցին։

Նախորդ տարվա փետրվարի համեմատ, իհարկե, աճ կար, բայց աճի տեմպն էլի հեռու էր այն ակնկալիքներից, որոնք կառավարությունը դրել է բյուջեի հիմքում։

Փետրվարին՝ նախորդ փետրվարի համեմատ, հարկային եկամուտներն ավելացան 11,5 մլրդ դրամով։ Աճի տեմպը հունվարի նկատմամբ մի փոքր բարելավվեց, բայց պայմանավորված հիմնականում նրանով, որ նախորդ տարվա փետրվարն ուներ՝ 28, այս տարվանը՝ 29 օր։

Տարեսկզբի երկու ամիսներին բյուջեի հարկային եկամուտները կազմել են ընդհանուր առմամբ 309,8 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 287 միլիարդի դիմաց։

Երկու ամսում մուտքերն ավելացել են 22,8 միլիարդով կամ 7,9 տոկոսով։

Այն պարագայում, երբ բյուջեի հիմքում դրված է հարկային եկամուտների շուրջ 17,6 տոկոսանոց աճ։

Նախորդ տարվա 2 տրիլիոն 222 մլրդ դրամի դիմաց, այս տարի նախատեսվում է հավաքել 2 տրիլիոն 613 միլիարդ՝ 391 միլիարդով կամ 17,6 տոկոսով ավելի։

Առաջին եռամսյակի պլանը 543,6 մլրդ դրամ է։ Առաջին երկու ամիսներին ՊԵԿ-ին հաջողվել է հավաքել 309,8 միլիարդ։

Եռամսյակի պլանը կատարելու համար մարտին պիտի հավաքվի 233,8 մլրդ դրամ, ինչն անհավանական է, եթե հաշվի առնենք՝ ինչպես տարեսկզբի երկու ամիսների, այնպես էլ՝ նախորդ տարվա մարտի մուտքերը։

Նախորդ տարվա մարտին բյուջեի հարկային եկամուտները կազմել էին 174,3 մլրդ դրամ։

Այս տարվա եռամսյակային պլանը կատարելու համար մարտին ՊԵԿ-ը պետք է 59,5 մլրդ դրամով ավել մուտքեր ապահովի։ Այն դեպքում, երբ հունվար-փետրվարին կարողացել է ավել հավաքել ընդամենը 22,8 միլիարդ՝ 2,6 անգամ ավելի քիչ, քան պիտի հավաքի միայն մարտին՝ բյուջեի հարկային եկամուտների եռամսյակային պլանը կատարելու համար։

Դա, իհարկե, ֆանտաստիկայի ժանրից է, բայց այս իշխանությունների երևակայությունը սահմաններ չի ճանաչում, ու ոչինչ հնարավոր չէ բացառել։ Վաղը կարող է այնպես ստացվել, որ մարտին բյուջեի հարկային մուտքերը ռեկորդային թռիչք են կատարել։

Նշենք, որ առաջին եռամսյակի հարկային եկամուտների պլանը կատարելու համար մարտին, նախորդ տարվա համեմատ, մուտքերի ավելի քան 34 տոկոս աճ պետք է արձանագրվի։

Նույնիսկ ռուս-ուկրաինական հակամարտությանը հաջորդած լավագույն ժամանակներում մուտքերի նման աճեր չեն գրանցվել։ Մինչդեռ, այդ ժամանակներն աստիճանաբար մնում են անցյալում ու առաջիկայում շատ ավելի դժվար է լինելու բյուջեի եկամուտների ապահովումը։ Այդ է պատճառը, որ ամենուրեք հարկային բեռ են մեծացնում, տույժերն ու տուգանքներն են ավելացնում։ Նույնիսկ արտագնա աշխատանքի մեկնածների նախորդ տարիների եկամուտներն էին ուզում հարկել։

Հասել են անգամ փաստաբաներին։ Պատրաստվում են նրանց հարկային բեռը մի քանի անգամով ավելացնել։

Եկամուտների համընդհանուր հայտարարագրման ինստիտուտն են գործարկել։

Շուտով սկսելու է գործել տաքսի ծառայության հարկման նոր համակարգը, որի շրջանակներում էապես մեծանում է ոլորտի հարկային բեռը։

Շրջանառության հարկն են պատրաստվում փոխել և այս դաշտում գործող բազմաթիվ տնտեսավարողների տեղափոխել շատ ավելի ծանր հարկային դաշտ։

Հարկային բեռի ավելացման ուղղությամբ իշխանությունների քայլերը կարծես վերջ չունեն։ Օրական մի բան մոգոնում են։ Ու այդ ամենի ազդեցությունը կրում է քաղաքացին։ Հարկային բեռի ծանրացման միջով՝ քաղաքացու գրպանի հաշվին, ուզում են բյուջե լցնել, որպեսզի բավարարեն իրենց աճող պահանջները»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan