200 տարվա մեջ առաջին անգամ Յոթ Վերքի զանգերը չեն ղողանջել (տեսանյութ) Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է դրվել Սպիտակի երկրաշարժի զnhերին նվիրված հուշարձանին Սրբազանները կալանքի տակ են Նիկոլ Փաշինյանի հրահանգով․ Անի Կարապետյան (տեսանյութ)
7
2025թ․ դեկտեմբերի 7-ին Գյումրուն պատուհասեց հոգևոր ու բարոյական աղետ Գյումրիի Յոթ Վերք եկեղեցին բռնազավթված է այս պահին. Տեր Հուսիկ (տեսանյութ) Այսօր Սպիտակի ավերիչ երկրաշարժի 37-րդ տարելիցն է և զոհերի հիշատակի օրը Գյումրիում ԱԱԾ պետի հսկողությամբ քահանաները կապարանքեցին Յոթ Վերք եկեղեցին Բազմաթիվ հայեր եկել են «Զվարթնոց» օդանավակայան՝ դիմավորելու Ամենայն Հայոց կաթողիկոսին Ողջունում ենք Շիրակի թեմի հոգևորականներին․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) «Մայր Հայաստանը» դատապարտում է սրբազանների կալանավորումը․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) The Insider՝ Թրամփի նոր դոկտրինը՝ վերականգնել հարաբերությունները Մոսկվայի հետ, փոխել Եվրոպայի ներկայիս վերնախավին և կանգնեցնել ուկրաինական պատերազմը Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը աջակիցների հետ «Մայր Հայաստան»-ի ակցիան՝ ի պաշտպանություն Եկեղեցու, ազատազրկված սրբազանների և քաղբանտարկյալների (ուղիղ) Պատերազմ Արցախում
«Յոթ Վերք» եկեղեցին չի ներելու Տիրամոր ութերորդ վերքը բացnղին․ Վարդան Ղուկասյան Քրեական իրավունքի մեջ կա եզրույթ, որը բնորոշում է, թե ինչ է կատարվում այսօր Յոթ Վերք եկեղեցու նկատմամբ․ ինքնիրավչnւթյուն․ Մելոյան «Մայր Հայաստանը» մասնակցել է պատարագին Մայր տաճարում 2025թ․ դեկտեմբերի 7-ին Գյումրուն պատուհասեց հոգևոր ու բարոյական աղետ Տիրադավները և Արցախն ու Արարատն ուրացողը պղծում են հայկական Յոթ Վերք եկեղեցին 200 տարվա մեջ առաջին անգամ Յոթ Վերքի զանգերը չեն ղողանջել (տեսանյութ) Գյումրիի Յոթ Վերք եկեղեցին բռնազավթված է այս պահին. Տեր Հուսիկ (տեսանյութ) Կառավարությունը տեղ-տեղ խոչընդոտում է Հայ դատի աշխատանքներին. Հակոբ Տեր Խաչատուրյան Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է դրվել Սպիտակի երկրաշարժի զnhերին նվիրված հուշարձանին Այսօր Սպիտակի ավերիչ երկրաշարժի 37-րդ տարելիցն է և զոհերի հիշատակի օրը Գյումրիում ԱԱԾ պետի հսկողությամբ քահանաները կապարանքեցին Յոթ Վերք եկեղեցին Արշակ սրբազանը ձերբակալվել է անհիմն և շինծու մեղադրանքով․ Վեհափառ Բազմիցս կոչ ենք ուղղել իշխանություններին` վերջ դնել բռնաճնշումներին․ Վեհափառ Հայրապետ Բազմաթիվ հայեր եկել են «Զվարթնոց» օդանավակայան՝ դիմավորելու Ամենայն Հայոց կաթողիկոսին «Ահաբեկել են Վարդան Ղուկասյանի ընտանիքի կին անդամներին»․ Զարուհի Փոստանջյան Իշխանությունը պատրաստվում է ժողովրդին օգտագործել իր հրեշավոր ծրագրի լեգիտիմացման համար․ Սաղաթելյան Մահացել է ականավոր վիրաբույժ Արտավազդ Սահակյանը Հասարակություն Ողջունում ենք Շիրակի թեմի հոգևորականներին․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) «Մայր Հայաստանը» դատապարտում է սրբազանների կալանավորումը․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Սրբազանները կալանքի տակ են Նիկոլ Փաշինյանի հրահանգով․ Անի Կարապետյան (տեսանյութ) Պանիկովսկին սովորական սագագող էր, իսկ Նիկոլը հազարավոր կյանքեր, երազանքներ գողացավ, ազգ ու հայրենիք ուրացավ Փաշինյանի համար Գյումրիում պատարագ է մատուցելու Սուրբ Սարգիս եկեղեցու քահանա Արարատ Օրդոյանը Ակցիա՝ ի պաշտպանություն սրբազանների և Եկեղեցու․ «Մայր Հայաստան» (տեսանյութ) Սրբազանները կալանքի տակ են Նիկոլ Փաշինյանի հրահանգով․ Անի Կարապետյան (տեսանյութ) Մահացել է ականավոր վիրաբույժ Արտավազդ Սահակյանը The Insider՝ Թրամփի նոր դոկտրինը՝ վերականգնել հարաբերությունները Մոսկվայի հետ, փոխել Եվրոպայի ներկայիս վերնախավին և կանգնեցնել ուկրաինական պատերազմը Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը աջակիցների հետ «Մայր Հայաստան»-ի ակցիան՝ ի պաշտպանություն Եկեղեցու, ազատազրկված սրբազանների և քաղբանտարկյալների (ուղիղ) Հիբրիդային պատերազմը, 5-րդ շարասյունը և Տրոյական ձին․ «Կարճ ասած» Փաշինյանն անցել է պետական ահաբեկչության. Լևոն Զուրաբյան

Ադրբեջանցի գերուն «կարմիր գորգով» վերադարձնում են, հայ ընդդիմադիրներին՝ «փռում ասֆալտին»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Երեկ բերման ենթարկվեցին «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթել յանը։ Թե ինչի համար, այսինքն՝ ինչի մեջ են նրանք մեղադրվում, առանձին խոսակցության թեմա է. առիթ ունեցել ենք նշելու, որ երկրում հանցագործության ծավալներն անշեղորեն աճում են, իսկ Հայաստանի իրավապահները զբաղված են սոցցանցերի ու տեղեկատվական այլ հարթակների մոնիտորինգով, թե ով Նիկոլ Փաշինյանի «թանին թթու» կասի, որ վարույթ նախաձեռնեն, գլխին մի բան սարքեն: Այս դեպքում խնդիրը վերաբերում է նրան, թե ինչպես բերման ենթարկեցին, ի մասնավորի, Սամսոնյանին:

Փաշինյանի սիրած ոճով, բռնի ուժ գործադրելով, «ասֆալտին փռելով», գլուխը գետնին սեղմելով, մի խոսքով՝ բռի վայրենությամբ: Դե, հասկանալի է, շոուն պետք էր ապահովել, որ Նիկոլ Փաշինյանի սիրտը փառավորվի. նա սիրում է նման տեսարաններ: Դժվար չէ պատկերացնել, թե նա ոնց է դիտում այդ կադրերն ու, ոտքը ոտքին գցած, զվարճանում: Այն, որ այս իշխանություններն անհայրենիք են, որ նրանք թքած ունեն ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի, հայ ժողովրդի վրա, վաղուց նորություն չէ, այդ թվում՝ նույնիսկ «նիկոլականների» համար. վերջիններիս մեծ մասը պարզապես չի ցանկանում առերեսվել իրականության հետ: Բայց չեն դադարում զարմացնել իրավապահ համակարգի այն ներկայացուցիչները, մասնավորաբար ոստիկանները, որոնք նման վայրագությամբ կատարում են Նիկոլ Փաշինյանի հրահանգները, այն դեպքում, երբ վերջինիս պատճառով ունեցանք հազարավոր զոհեր, կորցրեցինք Արցախը, կորցնում ենք մեր երկրի տարածքները, վտանգված են մեր ու մեր երեխաների, այդ թվում՝ նույն ոստիկանների երեխաների, ընտանիքների՝ սեփական երկրում անվտանգ ապրելու, ընդհանրապես սեփական երկրում ապրելու ապագան:

Մյուս կողմից՝ ուշագրավ է, որ այս իշխանությունները ադրբեջանցի գերուն «կարմիր գորգով» վերադարձնում են, իսկ հայ ընդդիմադիրներին՝ «փռում ասֆալտին», ամիսներով կալանքի տակ պահում, քրեական գործեր կարում: Նախօրեին էլ Ալիևի հանձնարարություններն ու պահանջները լուռ կատարող Նիկոլ Փաշինյանը ինչ-որ սպառնալիքներ էր հնչեցնում ընդդիմադիրների ու ընդդիմախոսների հասցեին: Թեպետ, դա էլ արդեն զարմանալի չէ. նա ամեն ինչի կգնա միայն մեկ նպատակով՝ պահպանել իր աթոռը և... վերջ: Ի դեպ, ինչպես ցույց են տալիս Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիները, երեկվա շուի նման «ասֆալտփռոցիներին» որպես կանոն հաջորդում են նոր փորձանքներ, նոր զիջումներ, նոր զոհեր»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan