Իշխանափոխության տեխնոլոգիան. ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը. Անդրանիկ Թևանյան «Պարզվում է, որ...» կամ՝ էլ ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում Բոլորս էլ հասկանում ենք, որ ճնշում են գործադրել․ Միհրան Մախսուդյան
27
Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը Ինքնաբուխ ընդվզող քաղաքացիները փակեցին Իջևան-Նոյեմբերյան մայրուղին Փաշինյանի «ոստիկանները» առևանգել են գնդապետ Մախսուդյանի որդուն, հարձակվել լրագրողի և օպերատորի վրա Տավուշում են նաև Արմավիրի և Արցախի թեմերի առաջնորդները Կիրանցցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալ Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Պատերազմ Արցախում
Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը Փաշինյանի «սահմանային սյուները» հակաիշխանական յուրօրինակ բողոքի ակցիայի առարկա են դարձել (լուսանկար) Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի անդամներին Համերգի ժամանակ «Դավաճանը հող է հանձնում» գրառմամբ պաստառներով երիտասարդները բեմ են բարձրացել. հանդիսատեսը երկար ծափահարում էր «Նիկոլ, դավաճան», «Դավաճանը հայրենիք է հանձնում» պաստառներով ակցիա՝ Պարոնյանի անվ. թատրոնում. դահլիճը ծափահարում է (տեսանյութ) Ազգային և ապազգային ուժերի միջև ի՞նչ կոնսոլիդացիա և համերաշխություն եք ուզում․ Արշակ Սրբազան (տեսանյութ) Իշխանափոխության տեխնոլոգիան. ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը. Անդրանիկ Թևանյան Ի՞նչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում․ Ստեփան Դանիելյան Ինքնաբուխ ընդվզող քաղաքացիները փակեցին Իջևան-Նոյեմբերյան մայրուղին Փաշինյանի «ոստիկանները» առևանգել են գնդապետ Մախսուդյանի որդուն, հարձակվել լրագրողի և օպերատորի վրա Իշխանությունը և Պետությունը տարբեր հասկացություններ են Տավուշում են նաև Արմավիրի և Արցախի թեմերի առաջնորդները Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» «Պարզվում է, որ...» կամ՝ էլ ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներ անեին․ փաստաբան Այսօրվա լուսաբացը Էրեբունի զանգվածում Կիրանցցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալ Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր Բոլորս էլ հասկանում ենք, որ ճնշում են գործադրել․ Միհրան Մախսուդյան Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում Կիրանց ժամանած մի խումբ զինծառայողների վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ Ադրբեջանը փորձում է գրավել ոչ միայն ՀՀ տարածքը, այլև զբաղեցնել նրա աշխարհաքաղաքական կարգավիճակը (տեսանյութ) Տավուշի մարզպետը փորձել է գյուղացիների գլուխները լվանալ, որ չմիանան Տավուշի համար պայքարին Երկու սրբազան․ մեկը քաղաքական գնահատական է տալիս, մյուսը ղեկավարում է շարժումը. «Կարճ ասած» (տեսանյութ) Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ Ռեժիմի բոլոր գործիքները Փաշինյանը «խոդ է տվել» Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն․ Ստեփան Դանիելյան

Ինչո՞ւ է իրականում Նիկոլ Փաշինյանն ուզում հանձնել Տավուշի գյուղերը, և ի՞նչ անել՝ այս գործընթացը կանգնեցնելու համար

Գործող վարչապետի վերջին այցը Տավուշ և նրա «առաջարկները» տավուշցիներին շոկ են առաջացրել նույնիսկ իր հավատարիմ թիմակիցների մոտ: Այն թեզերը, թե իբր նա անկեղծորեն ուզում է կարգավորել խնդիրները Ադրբեջանի հետ, որպեսզի հաստատվի տևական  խաղաղություն, արդեն համոզիչ չեն նույնիսկ իր թիմակիցների համար:
Բանն այն է, որ Ադրբեջանը այդ գյուղերի հանձնման դիմաց հիմք չի ընդունում որևէ քարտեզ՝ Հայաստանի հետ սահմանների սահմանազատման և սահմանագծման համար: Այսինքն, այդ գյուղերը հանձնելով, Հայաստանը ստանալու է ոչ թե խաղաղություն, այլ է՛լ ավելի մեծ անվտանգության խնդիրներ, որի արդյունքում Բաքվի դիրքորոշումները է՛լ ավելի են կոշտանալու: Դրա վառ ապացույցն այն է, որ Սյունիքում նա հրաժարվում է իր զորքերը դուրս բերել Հայաստանի ճանաչված սահմաններից:
Դրան փայլուն տեղյակ է նաև Փաշինյանը: Այդ դեպքում, այս ամենը հաշվի առնելով, ինչո՞ւ է նա պահանջում տավուշցիներից, որպեսզի նրանք միակողմանի բավարարեն Ադրբեջանի պահանջները: Փաշինյանը այդ հարցին էլ է պատասխանել, գիտի որ գյուղացիների հարցադրումները ճիշտ են, բայց այլ ելք չկա, քանի որ Ադրբեջանը այսօր ուժեղ է և ուժի դիրքերից է պահանջում Հայաստանից միակողմանի զիջումներ:
Այսինքն Փաշինյանը հրապարակավ խոստովանում է, որ իր կողմից հռչակված խաղաղության կոնցեպտը Ադրբեջանի հետ ձախողված է:
Արդեն նույնիսկ հանրության ամենատգետ հատվածն է հասկանում, որ Փաշինյանը որպես գործիչ ամբողջովին իրեն սպառել է, և նա այլևս չի կարողանալու ապահովել երկրի անվտանգ զարգացումը:
Իրականում Փաշինյանն էլ է հասկացել իր սպառված լինելը, պարզապես մնացել է իր տեղում, քանի որ երկրի քաղաքական դաշտը չի կարողանում հակազդել իրեն:
Որից էլ առաջացել է այս իրավիճակը, որը հղի է Հայաստանի պետականության փլուզման վտանգով:
Փաշինյանը, հրաժարվելով ռուսական անվտանգային հովանոցից, չկարողացավ և չէր կարող դա փոխարինել այլ երկրների անվտանգային հովանոցներով:
Հենց դրա պատճառով էլ առաջացել է այս իրավիճակը:
Այս իրավիճակից երկու լուծում կարող է լինել քաղաքագիտական առումով. կա՛մ Փաշինյանը հրաժարական է տալիս և հեռանում է Հայաստանից, կա՛մ իր ձեռքերով Հայաստանը սկսում է փուլ առ փուլ կազմաքանդվել: Երրորդ տարբերակ գոյություն չունի: Բայց քանի որ Փաշինյանը կամովին հրաժարական չի տա, ապա երկրի փրկության միակ տարբերակը մնում է այն, որ քաղաքական դաշտում առաջ գա մի քաղաքական ուժ, որը հայտարարի, որ «կա այդպիսի ուժ, ով կկարողանա այս ճակատագրական պահին, լուծել այս հարցը»:
Այն ուժը, ով կարողանա այդ հայտով հանդես գալ, նա էլ կդառնա երկրի և պետականության փլուզումից փրկող ուժը:
Սա՛ է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan