Ալիևն ու Տոկաևը այցելել են օկուպացված Արցախ
Դիտել նաև
«Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ
Արցախում գտնվող ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման և յուրացման վտանգի տակ
Խաղաղապահներն ամբողջությամբ չեն հեռանում Արցախից
«Սուտ են ասում իշխանությունները, երբ հայտարարում են, թե իզուր ենք 30 տարի պայքարել»:-Լևոն Քոչարյան
Արցախի նախկին ղեկավարները կապ են հաստատել իրենց հարազատների հետ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևն այցելել են օկուպացված Արցախի Հանրապետություն։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Վերջիններս այցելել են նաև օկուպացված Շուշի և Վարանդա (Ֆիզուլի), ծանոթացել են Վարանդայի զարգացման գլխավոր հատակագծին։ «Նախագահներին ներկայացվել է բնակավայրի նոր տեսքը, ապագա վարչական կենտրոնի, քաղաքային զբոսայգու և այլ կարևոր օբյեկտների էսքիզները և նախագծերը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ադրբեջանն օկուպացված Վարանդայում կառուցում է 38 բազմահարկ շենք։