Վարդան Օսկանյան. Ի հեճուկս Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների՝ Արցախի հարցը լուծված չի, փակված չի Ադրբեջանն այս իշխանությանը մի տարածք կտա ու կասի՝ձեր իշխանությունն այդ տարածքում պահեք. Ռուստամյան Հանուն Հայաստանի ու Տավուշի․ «Մայր Հայաստանի» ակցիան ԲՈՒՀ-երում (ուղիղ)
29
Մի՛ լռեք, հանդես եկե՛ք հայտարարություններով՝ դեմ արտահայտվելով Տավուշում մեկնարկած միակողմանի զիջումներին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ձեր հաղորդման մեջ Աշոտյանի գործով սուտ եք գրել… Տավուշում ինչի՞ են բողոքում. Մինասյանը՝ դատախազին Մեկնարկել են բողոքի, անհնազանդության ակցիաները (տեսանյութ) Ես չեմ դադարելու պայքարից, ինչ ուզում են անեն, ինձ չեն լռեցնի. Միհրան Մախսուդյանը՝ որդուն ձերբակալելու մասին Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը Ինքնաբուխ ընդվզող քաղաքացիները փակեցին Իջևան-Նոյեմբերյան մայրուղին Փաշինյանի «ոստիկանները» առևանգել են գնդապետ Մախսուդյանի որդուն, հարձակվել լրագրողի և օպերատորի վրա Տավուշում են նաև Արմավիրի և Արցախի թեմերի առաջնորդները Կիրանցցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալ Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր Պատերազմ Արցախում
Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիներ են հայտնվել, ոստիկանական զորքեր են բերվել Բերքաբեր. Գառնիկ Դանիելյան Ձեր անտարբերությունը Հայաստանը կհանգեցնի Արցախի ճակատագրին․ Սոնա Աղեկյանի կոչը երևանցիներին (տեսանյութ) Արտակարգ դեպք՝ Երևանի թիվ 140 դպրոցում Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է. Սիրուշո Վարդան Օսկանյան. Ի հեճուկս Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների՝ Արցախի հարցը լուծված չի, փակված չի Մի՛ լռեք, հանդես եկե՛ք հայտարարություններով՝ դեմ արտահայտվելով Տավուշում մեկնարկած միակողմանի զիջումներին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Կիրանցի դպրոցում դասադուլը շարունակվում է Ադրբեջանն այս իշխանությանը մի տարածք կտա ու կասի՝ձեր իշխանությունն այդ տարածքում պահեք. Ռուստամյան Ձեր հաղորդման մեջ Աշոտյանի գործով սուտ եք գրել… Տավուշում ինչի՞ են բողոքում. Մինասյանը՝ դատախազին Առանց միջնորդների Ադրբեջանին հողեր հանձնելու վնասները․ Ոսկան Սարգսյան Մեկնարկել են բողոքի, անհնազանդության ակցիաները (տեսանյութ) Հանուն Հայաստանի ու Տավուշի․ «Մայր Հայաստանի» ակցիան ԲՈՒՀ-երում (ուղիղ) Վարչապետի տիկնոջը դավաճան, հողատու անվանելու համար մեկ քաղաքացու տանում են կալանքի Վահագն Մախսուդյանի գործով իրավունքի և օրենքի նման ժխտողականություն վաղուց չէի տեսել. Փաստաբան Փաշինյանի հետ զրույցից հետո Բլինքենը զանգել է Ալիևին Անչափահասների են Կիրանց գյուղից հրավիրել ոստիկանության բաժին․ Բագրատ Սրբազան Դեմ ենք փաստացի իրականացվող միակողմանի զիջումներին․ Կոնսերվատորիայի Միասնական շարժում Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն Հայաստանը Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. Սպուտնիկ Armenia Հայաստանում այդքան բանտ չկա, որ բոլորին նստացնեն. Ժամանակն է, որ ժողովուրդը սահմանազատի Նիկոլին. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյան 2018-ին է՛լ սկզբում չկար նախահեղափոխական վիճակ. Կարեն Քոչարյան Ես չեմ դադարելու պայքարից, ինչ ուզում են անեն, ինձ չեն լռեցնի. Միհրան Մախսուդյանը՝ որդուն ձերբակալելու մասին Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը Փաշինյանի «սահմանային սյուները» հակաիշխանական յուրօրինակ բողոքի ակցիայի առարկա են դարձել (լուսանկար) Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի անդամներին Համերգի ժամանակ «Դավաճանը հող է հանձնում» գրառմամբ պաստառներով երիտասարդները բեմ են բարձրացել. հանդիսատեսը երկար ծափահարում էր «Նիկոլ, դավաճան», «Դավաճանը հայրենիք է հանձնում» պաստառներով ակցիա՝ Պարոնյանի անվ. թատրոնում. դահլիճը ծափահարում է (տեսանյութ) Ազգային և ապազգային ուժերի միջև ի՞նչ կոնսոլիդացիա և համերաշխություն եք ուզում․ Արշակ Սրբազան (տեսանյութ) Իշխանափոխության տեխնոլոգիան. ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը. Անդրանիկ Թևանյան Ի՞նչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում․ Ստեփան Դանիելյան

Ինտրիգներ ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը

«Հրապարակ» թերթը գրում է.

«Տեղեկությունը, թե Ռուսաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանի օրերը կարճ են, եւ նա շուտով հետ է կանչվելու, պտտվում են դեռ ամառվանից, երբ հայտնի դարձավ, որ ՀՀ իշխանությունը նոր դեսպանի անուն է ուղարկել ՌԴ ԱԳՆ` հաստատման: Իհարկե, ռուսական կողմը, որոշակի նկատառումներից ելնելով, մինչ օրս չի հաստատել դեսպանի թեկնածությունը, սակայն հարցը դեռ վերջնականապես փակ չէ։ Ըստ չար լեզուների՝ հենց սա է Վաղարշակ Հարությունյանի «հարատեւման» գաղտնիքը․ ռուսական կողմը, դժգոհ լինելով նրանից, կասկածներ ունի նոր թեկնածուի հարցում, ուստի նա դեռ մնում է։ Իսկ Ռուսաստանում ՀՀ դեսպանատան ոչ այնքան աշխատանքն է տեսանելի, որքան ինտրիգները։ Մեր աղբյուրը հայտնում է, որ դեսպանությունում երկիշխանություն է։ Կոլեկտիվը պառակտվել է 2 բանակի՝ «վաղոյականների» ու «արտակականների»։

«Վաղոյականներին» գլխավորում է Վաղարշակ Հարությունյանի եղբորորդին, ով հիմնականում Վաղարշակ Հարությունյանի թիկնապահի դերն է կատարում, բայց նաեւ դեսպանատան ստվերային ղեկավարն է։ «Արտակի» թեւը դեսպանատան առաջին քարտուղար Արտակ Գաբրիելյանի մարդիկ են։ Իսկ Արտակ Գաբրիելյանն ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աներորդին է` կնոջ՝ Գոհար Աբաջյանի եղբայրը։ Գաբրիելյանը ՀՀ դեսպանության առաջին քարտուղար է նշանակվել մոտ կես տարի առաջ, արտաքին մրցույթի արդյունքում: Մինչ այդ նա ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարն էր եւ այս պաշտոնին էլ նշանակվել է խախտումով։ «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն, ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար նշանակվում է օտարերկրյա պետություններում դիվանագիտական ծառայության մարմիններում եւ արտաքին գործերի նախարարությունում առնվազն 10 տարվա դիվանագիտական ծառայության ստաժ եւ բարձրագույն դիվանագիտական աստիճան ունեցող անձը:

Արտակ Գաբրիելյանը, սակայն, նշանակման պահին չի ունեցել պահանջվող ստաժը եւ այս պաշտոնին է հայտնվել բարձր հովանավորության ու Միրզոյանի հետ մերձավոր կապերի շնորհիվ։ ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը նրա համար նոր պաշտոն են հորինել՝ առաջին քարտուղար, աշխատակազմի ղեկավար։ Դեսպանատանը նման պաշտոն երբեք չի եղել ու չկա որեւէ երկրում։ Առհասարակ, Վաղարշակ Հարությունյանը սիրում է իր մարդկանց համար նոր պաշտոններ հորինել։ Իր եղբորորդու համար էլ օգնական-թիկնապահի պաշտոն էր մտածել, ինչով ռուս բարձրաստիճան պաշտոնյաների զարմանքն էր հարուցել։ Չնայած տեղեկությունը՝ թիկնապահներով իրեն շրջապատելու վերաբերյալ, ԱԳՆ-ն հերքում էր։ Զավեշտն այն է, որ դե ֆակտո աշխատակազմը ղեկավարում են Վաղոյի եղբորորդին ու մեկ այլ ազդեցիկ ֆիգուր՝ մշակույթի կենտրոնի տնօրեն, նախկինում Մոսկվայի Փարաջանովի անվան թատրոնի տնօրեն Վլադիմիր Գաբբեն։ Նա եւս հանդես է գալիս Վաղոյի կողմից եւ սերտ կապեր ունի դեսպանի եւ նրա ազգականի հետ։

Մենք դիմեցինք ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը մամուլի հարցերով զբաղվող Ռոզա Անտոնյանին՝ խնդրելով պարզաբանել, թե ինչպես, ինչ ընթացակարգով, երբ է Արտակ Գաբրիելյանը նշանակվել պաշտոնի, եւ այլ հարցեր էլ էինք ուզում տալ, սակայն դեսպանատան մամուլի կապերով զբաղվող պաշտոնյան մեզ միայն Արտակ Գաբրիելյանի ազգանունը հայտնեց։ Մնացած հարցերին չցանկացավ պատասխանել՝ ասելով, որ պետք է գրավոր հարցումով դիմել ՀՀ ԱԳՆ․ ինքն իրավասու չէ պատասխանել ոչ մի հարցի։ Ի դեպ, Ռոզա Անտոնյանը եւս «արտակականներից» է։ Նրան, ինչպեսեւ Արտակ Գաբրիելյանին, ՀՀ ԱԳՆ-ն է գործուղել Մոսկվա` մամուլի հետ շփումներն իրականացնելու առաքելությամբ։ Բայց, ինչպես համոզվեցինք, այս միսիան նա չի կատարում: Ի դեպ, դեսպանատան աշխատակիցները բարձր աշխատավարձ են ստանում` առնվազն 1000 դոլարի կարգի, իսկ եթե դիվանագիտական աստիճան ունեն` առնվազն 3 հազար դոլար»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan