Ադրբեջանը փորձում է գրավել ոչ միայն ՀՀ տարածքը, այլև զբաղեցնել նրա աշխարհաքաղաքական կարգավիճակը (տեսանյութ) Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան
27
Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատերազմ Արցախում
Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում Կիրանց ժամանած մի խումբ զինծառայողների վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ Ադրբեջանը փորձում է գրավել ոչ միայն ՀՀ տարածքը, այլև զբաղեցնել նրա աշխարհաքաղաքական կարգավիճակը (տեսանյութ) Տավուշի մարզպետը փորձել է գյուղացիների գլուխները լվանալ, որ չմիանան Տավուշի համար պայքարին Երկու սրբազան․ մեկը քաղաքական գնահատական է տալիս, մյուսը ղեկավարում է շարժումը. «Կարճ ասած» (տեսանյութ) Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ Ռեժիմի բոլոր գործիքները Փաշինյանը «խոդ է տվել» Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն․ Ստեփան Դանիելյան Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով. Արման Թաթոյան (տեսանյութ, քարտեզային նշումներ) Կա հասարակական ու աշխարհաքաղաքական համաձայնություն, որ Փաշինյանը պետք է հեռանա. Վիգեն Հակոբյան (տեսանյութ) Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան ԱԳՆ-ն կտեղեկացնի ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան ՔՊ-ում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ

Տավուշի գյուղերի հանձնումը՝ 2 փուլո՞վ. հայտնի է՝ որոնք են դրանք

Yerkir.am-ի տեղեկություններով՝ օրերս իշխանական վերին օղակներում, չափազանց նեղ շրջանակներում խոսվել է այն մասին, որ Փաշինյանը շուտով պատրաստվում է Ադրբեջանին հանձնել Տավուշի մարզի 4 գյուղեր, որոնք նախկինում եղել են ադրբեջանաբնակ, խորհրդային շրջանում մտցվել են Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմի մեջ և ազատագրվել 1990-ական թթ.:

Մեզ հասած այդ տեղեկատվությունն առավել հիմնավորվեց ՀՀ վարչապետի աշխատակազմից ստացված գրավոր տեղեկատվությամբ, ըստ որի՝ Ադրբեջանը բարձրաձայնում է հետևյալ տեղանունները. Բաղանիս ԱյրումԱշաղը (ՆերքինՈսկեպարԽեյրիմլիԿըզըլ Հաջիլի:

Մինչ նշված գյուղերին անդրադառնալը՝ փաստենք, որ մինչ այժմ մշտապես խոսք է եղել Ադրբեջանի կողմից պահանջվող 8 գյուղերի մասին, որոնցից 1-ը՝ Արարատի մարզում (Տիգրանաշենը), 7-ը՝ Տավուշի մարզում: Չափազանց կարևոր հարց՝ ինչու՞ ՀՀ վարչապետի աշխատակազմի տրամադրած տեղեկանքի մեջ չի նշվում Ադրբեջանի պահանջած 7+1 գյուղերի անունները և նշված է միայն 4 գյուղի անուն: Նշենք, որ մնացյալ 4 գյուղերը դրանք հայտնի 3 «անկլավներ» կոչված վայրերում տեղակայված գյուղերն են. 1-ին «անկլավում» են գտնվում Սոֆուլու և Բարխուդարլու նախկին ադրբեջանաբնակ գյուղերը (ներկայումս՝ ավերակ գյուղատեղիներ), 2-րդում՝ Վերին Ոսկեպար նախկին ադրբեջանաբնակ գյուղը (ադրբ.՝ Յուխարը Ասկիպարա, ներկայումս՝ ավերակ գյուղատեղի), 3-րդում՝ Տիգրանաշենը (ադրբ.՝ Քյարքի):

Ենթադրվում է՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի տրամադրած տեղեկանքի մեջ չի նշվում Ադրբեջանի պահանջած 7+1 գյուղերից 4-ի անունները մեկ պարզ պատճառով. դրանք գտնվում են առավել խնդրահարույց վայրերում՝ «անկլավներում», և դրանց միանգամից հանձնումը պայթյունավտանգ ազդեցություն կարող է ունենալ ու սասանել Փաշինյանի իշխանության դիրքերը: Դրա համար, ըստ երևույթին, Փաշինյանը որոշել է դավադիր գործողությունն իրականացնել 2 փուլով, առաջին փուլով նա որոշել է հանձնել իր գրավոր տեղեկանքում նշված 4 գյուղատեղիները, որոնք անկլավային չեն, տեղակայված են սահմանային այս կամ այն հատվածներում (այդ մասին մանրամասն՝ ներքևում), և, որոնց հանձնումը Փաշինյանը կարող է «բացատրել» կամ «հիմնավորել» սահմանային այս կամ այն հատվածում «վերադիրքավորման» անհրաժեշտությամբ:

Պարզորոշ է՝ նշված «վերադիրքավորումների» և 4 գյուղատեղիների հանձնումից և հասարակական ընդվզման թափը ստուգելուց հետո, Փաշինյանը կիրագործի գործողության 2-րդ փուլը՝ արդեն հանձնելով նշված 3 «անկլավներն» ու ծանր քար գցելով ՀՀ ռազմավարական նշանակության ճանապարհների, անվանգության և ապագայի վրա:

Փաստենք, որ տխրահռչակ GPS համակարգի հենքի վրա սահմանագծման արդյունքում թշնամուն են հանձնվում ոչ միայն հիշյալ գյուղատեղիները, այլև Երևան – Թբիլիսի միջպետական մայրուղու հատվածներ՝ Իջևանի և Նոյեմբերյանի շրջանների Կիրանց - Ոսկեպար – Բաղանիս գյուղերով պարփակված հատվածում: Առաջնորդվելով տխրահռչակ GPS համակարգով՝ թշնամին տվյալ հատվածում 5 տեղից մուտք է գործելու Երևան – Թբիլիսի միջպետական մայրուղու վրաԿարելի է ասել՝ միջպետական ճանապարհն այդ հատվածում իսպառ փակվում է Գորիս – կապան մայրուղու օրինակով:

ՏԵՂԵԿԱՆՔ

Տիգրանաշենի պարագան պարզորոշ է: Իսկ որո՞նք են Տավուշի մարզի նշված 7 գյուղերը, ինչպիսի՞ ռազմավարական նշանակություն, տեղ ու դիրք ունեն՝ ներկայացնում ենք ստորև բերվող տեղեկանքում: Դրանք պայմանականորեն բաժանել ենք երկու բլոկի:

Բլոկ I – Փաշինյանի աշխատակազմի տեղեկանքում նշված 4 գյուղատեղիներ

1. Բերդ-Նոյեմբերյան խաչմերուկից դեպի Նոյեմբերյան տանող ճանապարհահատվածում խնդրո առարկա առաջին գյուղը Խեյրիմլին է, որը գտնվում է Իջևանի շրջանի Կիրանց գյուղի հարևանությամբ՝ Ոսկեպար գետի վրա գտնվող կամրջին հարակից հատվածում: GPS համակարգը այս հատվածը, ներառյալ՝ միջպետական մայրուղին և Կիրանցից որոշ տներ, համարում է Ադրբեջանի տարածք:

2. Մյուսը՝ Ներքին Ոսկեպարը (ադրբ.՝ Աշաղը Ասկիպարա), գտնվում է Ոսկեպարից արևելք՝ Սբ Աստվածածին եկեղեցու (6-7-րդ դարեր) թիկունքում: Նախկին ադրբեջանաբնակ գյուղն այժմ հայկական տիրապետության տակ է, գտնվում է ՀՀ-Ադրբեջան սահմանային դիրքերի հատվածում:
3. Բաղանիս Այրում: Գտնվում է Իջևան – Նոյեմբերյան ճանապարհահատվածի աջ կողմում՝ Բաղանիս և Ոսկեվան գյուղերի հարևանությամբ: Խորհրդային տարիներին Նշված հայաբնակ գյուղերի և Բաղանիս Այրում ադրբեջանաբնակ գյուղի տներն ու տնամերձ այգիները սերտաճած են եղել: Այժմ, եթե GPS համակարգի հենքի վրա վերստին վերականգնվի խորհրդային պատկերը, կստացվի այնպես, որ Ադրբեջանի սահմանային խրամատները կփորվեն հենց Բաղանիսի և Ոսկեվանի տների հարևանությամբ:
4. Կըզըլ ՀաջիլիԳտնվում է Իջևանի շրջանի Բերքաբեր գյուղի հարևանությամբ՝ Բերքաբերի (Ջողազի) ջրամբարի դիմաց: Գյուղատեղիի և հարակից տարածքների մի մասը ներկայումս վերահկսվում է հայկական զինուժի կողմից: Փաստենք, որ հարևանությամբ՝ Ոսկեպար (Ջողազ) գետի ձախափնյակում են գտնվում Բերքաբեր գյուղի հսկայածավալ արտերն ու արոտավայրերը, որոնք օկուպացված են և վերահսկվում են Ադրբեջանի կողմից: Ադրբեջանի պահանջների կատարման և տվյալ հատվածների հանձնման դեպքում թշնամին դիրքավորվում է Բերքաբերի տների դիմաց՝ անհնարին դարձնելով առանց այն էլ վտանգված կյանքը գյուղում:
1-2. Սոֆուլու և Բարխուդարլու: Կողք-կողքի գտնվող գյուղերը խորհրդային տարիներին եղել են ադրբեջանաբնակ: Դրանց ավերակները գտնվում են Ազատամուտ և Կայան գյուղերի մեջտեղում՝ Իջևան-Բերդ ճանապարհահատվածի աջ և ձախ կողմերում: Նշյալ գյուղերի տարածքների հենքի վրա՝ ամերիկյան GPS նավիգացիոն համակարգով ցուցադրվող «անկլավն» ամբողջովին վերահսկում է Իջևան-Բերդ ճանապարհի տվյալ հատվածը: Ավելի պարզ՝ Ազատամուտը Կայանին կապող մոտավորապես մեկ կմ երկարությամբ տվյալ ճանապարհահատվածն ամբողջովին հանձնվելու է Ադրբեջանին, եթե ՀՀ իշխանություններն այստեղ ևս առաջնորդվեն GPS համակարգով սահմանների որոշման այն աննախադեպ սկզբունքներով, ինչը եղավ Սյունիքի մարզի պարագայում և այլուր: Ավելին՝ ելնելով նշված համակարգի այսօրվա գծանշումից՝ Ադրբեջանին են անցնելու նաև Կայան բնակավայրի կեսը և Ազատամուտ գյուղի արևելյան թաղամասեր:

3. Վերին Ոսկեպար (ադրբ.՝ Յուխարը Ասկիպարա), որը գտնվում է Ոսկեպարի արևմուտքում, և GPS նավիգացիոն համակարգով այն «ադրբեջանական անկլավ» է ՀՀ-ի կազմում: «Անկլավի»՝ Ադրբեջանին հանձնելու պարագայում՝ ռազմավարական նշանակության Ոսկեպար գյուղն ինքնին վերածվում է յուրօրինակ «Լաչինի միջանցքի»: Նշված գոտին թշնամուն հանձնելու պարագայում ադրբեջանական զինուժն ընդհուպ մոտենում է Լոռու մարզին և վերահսկողության տակ վերցնում Թեղուտի անտառները:

Որպես վերջաբան՝ փաստենքոր GPS-ը ամերիկյան նավիգացիոն համակարգ էորը տարբեր արբանյակների տվյալներով ֆիքսում է սարքի գտնվելու կետը։ GPS-ը և մյուս համակարգերը ՔԱՐՏԵԶ ՉԵՆ։ Այն սահմաններ հաստատող ևառավել ևսորոշող ծրագիր չէ։ Ընդամենը նշում է այդ կետի ԿՈՈՐԴԻՆԱՏՆԵՐԸ։ Իսկ այդ կետի վարչական պատկանելության հարցը որոշվում է սահմանակից երկրների կողմից՝ միջպետական համաձայնագրերով։ Եթե առկա է տարաձայնությունապա կողմերը դիմում են երրորդ կողմի կամ միջազգային արբիտրաժ։ Հավելենք նաևոր որևէ մեկի համար պարզ չէթե GPS համակարգ խորհրդային ո՞ր քարտեզներն են մուտքագրվածավելին՝ արդյո՞ք նշված նավիգացիոն համակարգի հետևում կանգնած անձինք չեն կաշառված ադրբեջանական նավթադոլարներով և Ադրբեջանի օգտին չեն գծանշել սահմանները:

Վահե Սարգսյան

Աղբյուրը՝ yerkir.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan