Իշխանափոխության տեխնոլոգիան. ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը. Անդրանիկ Թևանյան «Պարզվում է, որ...» կամ՝ էլ ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում Բոլորս էլ հասկանում ենք, որ ճնշում են գործադրել․ Միհրան Մախսուդյան
27
Ինքնաբուխ ընդվզող քաղաքացիները փակեցին Իջևան-Նոյեմբերյան մայրուղին Փաշինյանի «ոստիկանները» առևանգել են գնդապետ Մախսուդյանի որդուն, հարձակվել լրագրողի և օպերատորի վրա Տավուշում են նաև Արմավիրի և Արցախի թեմերի առաջնորդները Կիրանցցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալ Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Պատերազմ Արցախում
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի անդամներին Համերգի ժամանակ «Դավաճանը հող է հանձնում» գրառմամբ պաստառներով երիտասարդները բեմ են բարձրացել. հանդիսատեսը երկար ծափահարում էր «Նիկոլ, դավաճան», «Դավաճանը հայրենիք է հանձնում» պաստառներով ակցիա՝ Պարոնյանի անվ. թատրոնում. դահլիճը ծափահարում է (տեսանյութ) Ազգային և ապազգային ուժերի միջև ի՞նչ կոնսոլիդացիա և համերաշխություն եք ուզում․ Արշակ Սրբազան (տեսանյութ) Իշխանափոխության տեխնոլոգիան. ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը. Անդրանիկ Թևանյան Ի՞նչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում․ Ստեփան Դանիելյան Ինքնաբուխ ընդվզող քաղաքացիները փակեցին Իջևան-Նոյեմբերյան մայրուղին Փաշինյանի «ոստիկանները» առևանգել են գնդապետ Մախսուդյանի որդուն, հարձակվել լրագրողի և օպերատորի վրա Իշխանությունը և Պետությունը տարբեր հասկացություններ են Տավուշում են նաև Արմավիրի և Արցախի թեմերի առաջնորդները Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» «Պարզվում է, որ...» կամ՝ էլ ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներ անեին․ փաստաբան Այսօրվա լուսաբացը Էրեբունի զանգվածում Կիրանցցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալ Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր Բոլորս էլ հասկանում ենք, որ ճնշում են գործադրել․ Միհրան Մախսուդյան Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում Կիրանց ժամանած մի խումբ զինծառայողների վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ Ադրբեջանը փորձում է գրավել ոչ միայն ՀՀ տարածքը, այլև զբաղեցնել նրա աշխարհաքաղաքական կարգավիճակը (տեսանյութ) Տավուշի մարզպետը փորձել է գյուղացիների գլուխները լվանալ, որ չմիանան Տավուշի համար պայքարին Երկու սրբազան․ մեկը քաղաքական գնահատական է տալիս, մյուսը ղեկավարում է շարժումը. «Կարճ ասած» (տեսանյութ) Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ Ռեժիմի բոլոր գործիքները Փաշինյանը «խոդ է տվել» Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն․ Ստեփան Դանիելյան Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան

Մարտի 1-ը իշխանության է բերել՝ հիշում են, Սումգայիթը կարող է զրկել՝ չեն հիշում

Մարտի 1-ն է: Գարնան առաջին օրը: Իշխանավորների համար իբր տխուր օր է․ 10 զոհեր, հայի արյուն, կյանքեր և այլն:

2 օր առաջ Սումգայիթյան ջարդերի տարելիցն էր, երբ ադրբեջանական իշխանությունների կողմից պետական մակարդակով կազմակերպված քաղաքի հայ ազգաբնակչության սպանություններ տեղի ունեցան և զանգվածային տեղահանություն։ Դա եղել է 1988 թ. փետրվարի 27-ից 29-ը ընկած ժամանակահատվածում։ Հայ ազգաբնակչության դեմ իրականացրած այս պետական հանցագործության նպատակն էր կանխել Արցախյան շարժումը, կանխել Արցախյան ազատագրական պայքարի տարածումը։

Ոճրագործությունը ծրագրավորված էր, մարդասպանների մոտ հայերի բնակարանների ցուցակներն էին, սցենարը նախապես մշակված էր, դերերը բաժանված՝ սպանություն և ջարդեր իրականացնողներ, թալանողներ, ունեցվածք ոչնչացնողներ, հանցագործության հետքերը վերացնողներ, ոճիրն իրականացնելու համար արտադրամասերում մետաղաձողերի և այլ գործիքների պատրաստումը, թմրանյութերի և ոգելից խմիչքի բաժանում, այդ ամենը բացահայտվել ու դատապարտվել է միշտ։

Անգամ ԽՍՀՄ պաշտոնական տվյալներով, մի քանի տասնյակ, իսկ ոչ պաշտոնական՝ 1000-ից ավելի սպանվածներ, որոնց մեծ մասը խոշտանգումներից ու կտտանքներից հետո ողջակիզված, հազարավոր վիրավորներ, հարյուրավոր բռնաբարվածներ, այդ թվում՝ մեծ թվով անչափահասներ, 18.000 փախստականներ։ Մինչ այսօր, Սումգայիթի Հայոց ցեղասպանության զոհերի ճշգրիտ թիվը պարզված չէ, ցեղասպանության ենթարկվածների թիվը հասնում է հազարի, որոնց աճյունները մինչև օրս էլ հայտնաբերվում են Սումգայիթի արվարձաններում նոր շինարարություն կատարելիս։ Հիմա էսօրվա իշխանությունը, որ առավոտ բարլուսով, շնչակտուր ընկնում է ուը մարտի 1-ի՝ իրենց կազմակերպած խուլիգանության արդյունքում զոհերի է հիշում, էդ 2 օր առաջ հայ ազգի դեմ հերթական ցեղասպանության տարելիցը ինչի՞ չի հիշում։ Ասեմ՝ ինչու չի հիշում։ Որովհետև Սումգայիթ հիշել, սգալ ու դատապարտելը ունի հասցեատեր՝ Իլհամ Ալիևն է, որից վախենում են, նրան բան չեն ասում, որովհետև կզրկվեն իշխանությունից։ Իսկ մարտի 1-ը՝ հակառակը, այդ օրը շահարկելով ու մարդկանց հույզերի վրա խաղալով եկել են իշխանության։ Իրենք շնորհակալ են մարտի 1-ի զոհերից, դրա համար էլ առավոտ բարլուսով գնում-կանգնում, ճառեր են ասում, խաչակնքվում, խոնարհվում, մտքերում ասում, որ երախտապարտ են։ Իսկ Սումգայիթյան տարելիցին, ամեն ինչից կխոսեն, հաթաթաներ կտան բոլորին, բացի ադրբեջանցի մարդասպաններից ու նրանց ղեկավարներից։

Վերջին տարիներին մեր գլխին եկածը բացաահայտվելուց հետո կարող է, արդեն, մարտի 1-ը ոչ թե ոճրագործության օր հիշվել հայոց պատմության մեջ, ոչ թե իրենց հռչակած կորսված գարնան առաջին օր, այլ կհիշվի որպես հայրենիքի պաշտպանության օր, ազգային պաշտպանության օր, 2020-ից ի վեր մեր ապրած աղետը 10 տարով հետաձգելու օր։ Կարող է բացահայտվել, որ այդ զոհերը խուլիգանության կազմակերպիչները տվեցին իրենց նպատակին հասնելու համար, բայց օրվա իշխանությունը կարողացավ կանխել այն, ինչը չկարողացավ կանխել 2018-ին։

Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan