Միրզոյանն ու Բայրամովը Թուրքիա են մեկնում ֆորումի՞, թե՞ «հաշվետվության»
Պաշտոնապես հաստատվեց, որ Բեռլինում Բայրամովի հետ երկօրյա բանակցություններից հետո, Փաշինյանի ԱԳ նախարար Միրզոյանը մարտի 1-3-ը մեկնելու է Թուրքիա: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ալիևի ԱԳ նախարար Բայրամովը Բեռլինից մեկնելու է Թուրքիա: Ձևական պատրվակը «Անթալիայի դիվանագիտական ֆորումն» է:
Բայց, բացի այն, որ Ալիևի ու Փաշինյանի ռեժիմների ներկայացուցիչների բավականին ջերմ շփումներից ոչ մի լավ բան հայերի ու Հայաստանի համար չի կարելի սպասել, նրանք դեռ մի բան էլ՝ գրեթե միասին, մեկնում են Թուրքիա: Չի կարելի բացառել, որ թուրքական իշխանությունների հետ Հայաստանի ոչնչացման ծրագրերը լիարժեք կոորդինացնելու կարիք ունեն: Հնարավոր տարբերակ է նաև, որ Փաշինյանի ԱԳ նախարարն ու Բայրամովը մեկնել են Թուրքիա՝ հաշվետվություն տալու համար:
Zham.am