Հայաստանի համար ի՞նչ «ուկրաինական ուղու» մասին է խոսում Պեսկովը Տիգրան Ավինյանի կկուն կանչե՞ց Մեր պարտության գործոնները (տեսանյութ)
27
Բագրատ սրբազանը հանդիպում է Վայոց ձորի բնակիչներին. Ուղիղ Օլիմպիական 33-րդ խաղերը մեկնարկեցին, Հայաստանի թիմն էլ «սահեց» Սենայի ալիքների վրայով Սյունիք մեկնելու ճանապարհին պատահաբար նկատեցի՝ այդ հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը․ Ասլանյան Լավրովը հանդիպել է Ֆիդանին Իրանի և Հայաստանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը Իրանի դեսպանը հերքել է Աղոթքի մեջ մնացեք մեր սիրելի Հրանտ Թոխատյանի առողջության համար Կիրանցում մոլեգնում է Փաշինյանի երազած ապագան, զուգահեռդասարանցին էլ մոլորեցնում է «միամիտ խալխին» Նիկոլ Փաշինյանը կրկին Տավուշի մարզ կայցելի. «Ժողովուրդ» 515.430 արձանագրություն կես տարում. քաղաքացին «տուգանքի մատերյալ է», իսկ ՔՊ-ականները անձեռնմխելի. «Ժողովուրդ» Դավթաշենի այգու վիճակը արտացոլում է ՔՊԿ իշխանության 6 տարիների պատկերը... (տեսանյութ, լուսանկարներ) Պատերազմ Արցախում
Բագրատ սրբազանը հանդիպում է Վայոց ձորի բնակիչներին. Ուղիղ Օրերից մի օր սեղանին է դրած նաև այս տարածքը հանձնելը․ Բագրատ Սրբազան Ինչ արժե Երևան-Մոսկվա թռիչքը հուլիսի 27-ից 31-ը ընկած ժամանակահատվածում Արտառոց դեպք՝ Երևանում․ 31-ամյա մայրը կասկածվում է դստեր և տղայի նկատմամբ ոտնձգություններ կատարելու մեջ Երևանը դեռ չի կողմնորոշվել «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հանդիպմանը մասնակցելու հարցում ԱՄՆ-ում կրկին կոչ են արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ Հայաստանի առաջին ներկայացուցիչները պայքարը կսկսեն վաղը Ավանեսյանը համոզված է, որ իր հաշվետվությունը ոչ ոք չի կարդում Մանկապարտեզում երեխային ծեծած դաստիարակը 72 ժամով կալանավորվել է ՊՆ-ն հերքում է Երասխի հատվածում դիրքային փոփոխություն մասին լուրերը Վանաձորը ցնծությամբ է ընդունել Մամիկոն Ասլանյանին Վանաձորը ցնծությամբ է ընդունել Մամիկոն Ասլանյանին Նիկոլ Փաշինյանը դադարել է երկրում օրակարգ թելադրել Վարչապետն ու ՔՊ-ականները Գյումրիում եւ Հրազդանում միջոցառումների կմասնակցեն Ավտոները գալիս ընկնում են փոսը, միշտ խցանում ա, ավտոյի տակերը ջարդում ենք. ահազանգ (տեսանյութ) Աջափնյակում կանաչ գոտին թողած՝ անցել են քանդելուն․ «Մայր Հայաստան» ավագանու անդամ (տեսանյութ) Օլիմպիական 33-րդ խաղերը մեկնարկեցին, Հայաստանի թիմն էլ «սահեց» Սենայի ալիքների վրայով Կիրանցի բնակիչներին ԱԱԾ աշխատակիցները վախեցնում են, թույլ չեն տալիս շփվել լրագրողների հետ․ Անի Գևորգյան Սյունիք մեկնելու ճանապարհին պատահաբար նկատեցի՝ այդ հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը․ Ասլանյան Վրաստանի վարչապետը հայտնել է Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացելու՝ արտաքին ուժերի փորձերի մասին Փոքր Վեդիում երեխային ծեծի ենթարկած մանկապարտեզի աշխատակիցը ձերբակալվեց 2019-ից Երևանում աղբահանությունը կազմակերպելու համար ստեղծվում է ՀՈԱԿ, որի միայն պահպանման համար նախատեսվել է 5,6-ից 7,5 մլրդ դրամ Փաշինյանն անում է այն, ինչի մասին գրել է դեռ 2001-ին․ «Կարճ ասած» Հայաստանի համար ի՞նչ «ուկրաինական ուղու» մասին է խոսում Պեսկովը Այս 3+3-ը մեր համար իրոք հնարավորություն է հակազդելու ադրբեջանական, թուրքական ուժեղ ազդեցությունը՝ տեսնելով ռուս-իրանական հարաբերությունների ստրատեգիական բնույթը․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Լուծարվում է Հայաստանի ամենամեծ գրադարանը Արարատ Միրզոյանին երկրորդ անգամ տրամադրվել է արձակուրդ Արգելվում է միայն կարանտին վնասակար օրգանիզմներով վարակված բեռների արտահանումը․ ՍԱՏՄ ԱՄՆ-ի և ԵՄ-ի նպատակն է խզել Հայաստանի և Ռուսաստանի կապերը. Ալեքսեյ Գրոմիկո (տեսանյութ) Լավրովը հանդիպել է Ֆիդանին

Դա ինքնախաբեությունից էլ վատ է, դա գիտակցված հիմարություն է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Գրեթե օր չի անցնում, որ լրահոսում տեղեկություն չհայտնվի այն մասին, որ ադրբեջանական վանդալները Արցախի այս կամ այն բնակավայրում վնասել կամ ոչնչացրել են այս արձանը, այն հուշարձանը: Վերջին նման տեղեկությունը, եթե չենք սխալվում, Ստեփանակերտում Շառլ Ազնավուրի կիսանդրին ջարդելու, ոչնչացնելու մասին էր: Մինչ այդ էլ հաղորդվել էր ամենատարբեր արձանների վնասման կամ ոչնչացման մասին: Դա դեռ այն է, ինչին այս կամ այն կերպ կարողանում ենք տեղեկանալ: Իսկ որքան բաներ կան, որոնց մասին կարող ենք միայն կռահել՝ առանց ստույգ տեղեկությունների: Իսկ տեղեկանում ենք, որովհետև կա էնտուզիաստների խումբ, որը հետևում է նման լուրերին, ադրբեջանական համացանցային աղբյուրներին, համեմատում լուսանկարները, պատկերները և գրանցած փաստերի հիման վրա հայտնում թշնամու կողմից բարբարոսության դրսևորման հերթական արձանագրված ու ապացուցելի փաստի մասին:
Տրամաբանական կլիներ, եթե նման աշխատանքն իրականացվեր պետական կառույցների կողմից, բայց Փաշինյանի իշխանության պայմաններում, հասկանալի է, նման բան ակնկալելը ինքնածաղրանքի կնմանվեր: Չէ՞ որ իրենք խորապես ատում են Արցախը, որն ուրացել են և բացեիբաց հայտարարել թշնամապատկան: Սկզբունքորեն, ի՞նչ մի զարմանալու բան կա նրանում, ինչ անում են ադրբեջանական թուրքերը կամ ադրբեջանական հրոսակները: Մի՞թե կար որևէ ողջամիտ հայ մարդ, որը այլ բան էր սպասում: Պա՞րզ չէր, որ ադրբեջանական թուրքերը, Հայաստանի մորթապաշտ իշխանության թողտվությամբ, զավթելով ու հայաթափելով Արցախը, դրանից հետո սկսելու են համակարգված վերացնել Արցախում հայության բազմահազարամյա բնիկ ներկայության բոլոր հետքերը, առաջին հերթին՝ պատմական, ճարտարապետական, ազգային նկարագրի հետ շաղկապված հուշարձանները: Այն, ինչի մասին մենք տեղեկանում ենք, ընդամենը պատառիկներն են: Որևէ մեկը կասկածո՞ւմ է, որ ադրբեջանական թուրքերը, Ալիևի իշխանությունը համակարգված, պետական մակարդակով, Արցախի բնակավայրերում ոչնչացնում ու ոչնչացնելու է բոլոր գերեզմանատները, բոլոր արձաններն ու հուշարձանները, բոլոր հին ու նոր եկեղեցիները...
Դա է այդ թյուրքական էթնոսի, այդ մարդատյաց արհեստական պետական կազմավորման էությունը, գաղափարաբանությունը, ձեռագիրը: Ի՞նչ է, Ջուղայի միջնադարյան հազարավոր խաչքարերը ծանր տրակտորների թրթուրների տակ խճաքարի վերածած Ալիևն ու նրա ֆաշիստական հանցագործ իշխանությունն ուրիշ բան էր անելո՞ւ Արցախում: Կասկածո՞ւմ եք, որ վաղը, մյուս օրը պայթեցնելու են Գանձասարը, բուլդոզերներով հողին են հավասարեցնելու Ամարասը, Ստեփանակերտի եկեղեցին էլ մզկիթի են վերածելու: Կասկածո՞ւմ եք, որ վաղը, մյուս օրը ոչնչացնելու են հայկական գերեզմանատները, որ զոհվածների ոսկորները գերեզմաններից հանելու են ու այդպես թողնեն: Եթե կասկածում եք, ուրեմն կամ քպական եք (կարկառուն, թե չկարկառուն, էական չէ), փաշինյանական իշխանության մեջ եք, կամ էլ անուղղելի միամիտ:
Հանրահայտ է, որ ժողովրդի մշակութային ժառանգության ոչնչացմանը նպատակաուղղված գործողությունները ևս գնահատվում են որպես ցեղասպանության դրսևորում, ցեղասպանական ոճիր:
Ադրբեջանական հանցավոր պետությունը, բնականաբար, կանգ չի առնելու Արցախի հայաթափման վրա: Ալիևը շարունակելու է ցեղասպանական իր ծրագրերը՝ բնաջնջելով Արցախի հայկական պատմամշակութային ժառանգության հուշարձանները: Այնպես, ինչպես դա արվել է Բաքվում, ինչպես դա արվել է Նախիջևանում: Ինչպես դա արվում է թշնամուն հանձնված Արցախում: Հարկավ, կարևոր է արձանագրել փաստերը: Կարևոր է, որ կան դրանով զբաղվող էնտուզիաստներ: Բայց դա մասնավոր բնույթ է կրում: Հետագայում, երբ Հայաստանում իշխանության գան Հայաստանի շահերն սպասարկող ուժեր, անհրաժեշտ կլինի այդ աշխատանքները տեղափոխել պետական հարթություն: Բայց դա այլ խոսակցության ու այլ մտորումների առիթ է: Ադրբեջանական հրոսակի հակահայ բարբարոսությունների այս դրսևորումները, կարծում ենք, այլ՝ չբարձրաձայնվող, սակայն կարևոր նրբերանգ էլ ունեն: Բանն այն է, որ Փաշինյանի իշխանությունը, տարատեսակ կարկառուններով հանդերձ, իրեն «պատեպատ էր զարկում»՝ ցանկանալով համոզել, թե Հայաստանը, հայությունը կարող է խաղաղորեն ապրել թուրքերի, հատկապես՝ ադրբեջանական թուրքերի հետ:
Մինչև հիմա էլ, նկատենք, խաղաղությունից են խոսում:
Փաշինյանն ու նրա կողմնակիցները գործնականում քարոզում են, թե կարելի է «խաղաղություն» ունենալ՝ թշնամու առաջ ստորանալու և նվաստանալու, թշնամուն անընդհատ զիջելու, սեփական ազգությունը, կրոնը, լեզուն, պատմությունն ուրանալու գնով: Կարճ ասած՝ Փաշինյանի ասած «խաղաղությունը» ընդամենը նշանակում է համատարած մանկուրտացում:
Բայց կան մարդիկ, որոնք, չգիտես՝ ինչից ելնելով, կարծում են, թե՝ «հա, հնարավոր է, որ խա ղաղ ապ րենք», «բա սո վ ե տ ի վախտ...», այս, այն:
Նրանք զբաղված են խաբեության ամենից արգահատելի տեսակով, որի անունն է՝ ինքնախաբեություն: Դուք չեք կարող «խաղաղություն բանակցել», առավել ևս՝ չեք կարող «խաղաղություն մուրալ» նրանից, ով ծրագրել է ձեզ բնաջնջել, կոտորել, ոչ միայն սպանել, այլև ջնջել ձեր ու ձեր նախնիների գոյության հետքերը:
Չեք կարող: Եվ ադրբեջանական թուրքերի բարբարոսությունները հենց դրա մասին են: Նրանք բացեիբաց, անթաքույց, առանց քաշվելու, իրենց վայրագություններով ուղղակիորեն ճչում և գոռում են, որ չկա ու չի կարող լինել խաղաղություն, որ իրենք կանգ չեն առնելու, մինչև բոլոր հայերին, մեծից՝ փոքր, չկոտորեն ու չհոշոտեն, մինչև հայերի բոլոր գերեզմանները չպղծեն: Ու թող ոչ ոք չասի, թե՝ հիմա 21-րդ դարն է, այս, այն: Դա ինքնախաբեությունից էլ վատ է, դա գիտակցված հիմարություն է»
:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan