«ՄՏՍ Արմենիա»-ի բաժշնետոմսերի 20 տոկոսը այսօր կհանձնվի վարչապետի աշխատակազմին
Դիտել նաև
Կառավարության այսօրվա՝ փետրվարի 29-ի նիստի 20-րդ չզեկուցվող հարցով որոշում է կայացվելու Վիվա Սելլ ընկերության բաժնետոմսերի 20 տոկոսը որպես նվիրաբերութուն ընդունելու մասին։ Որոշման մեջ նշված է․ ««Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությունը հանդիսանում է «ՄՏՍ Արմենիա» ՓԲԸ-ի 1000 դրամ անվանական արժեքով թվով 550.000 հատ բաժնետոմսերի 100 տոկոս սեփականատեր:
Ընկերության ընդհանուր ժողովի 16.02.2024 թվականի նիստում որոշում է կայացվել և Ընկերությունը ցանկություն է հայտնել Հայաստանի Հանրապետությանը փոխանցել «ՄՏՍ Արմենիա» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերի 20 տոկոսին համարժեք՝ 110.000 հատ ընդհանուր թվով բաժնետոմսերը: Բաժնետոմսերի կառավարման լիազորությունը կվերապահվի վարչապետի աշխատակազմին:
Նախագծի ընդունումը կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ: