Թուրքիան շտապում է, Փաշինյանն օգնում է, իսկ ԱՄՆ-ը պատրաստվում է գումար աշխատել Հայաստանի հաշվին Փաշինյան-Ալիև հանդիպումը Թրամփին քծնելու ժեստ է. Ձյունիկ Աղաջանյան Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից
11
Ժողովրդավարական ֆաշիզմ Վերահաստատում ենք, որ վարչախումբը իրականացնում է քաղաքական հետապնդում ՀՅԴ դեմ. ՀՅԴ Ադրբեջանը կարճ ժամանակ ունի, հետո իրենով զբաղվելու են ՌԴ-ն ու Իրանը. քաղաքագետ (տեսանյութ) ՀՀ ԱԳՆ-ն՝ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպման մասին Առգրավել են օրինական զենքեր, հերթական շոուն է. Սերգեյ Հարությունյան Խուզարկել են Գեղամ Մանուկյանի տունը, որդուն՝ Տարոնին, ձերբակալել (ուղիղ) Աբու Դաբիում ընդլայնված հանդիպման մասնակիցները դուրս են եկել սրահից ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի ժպտերես դեմքը, ով երևի մտքում անընդհատ կրկնում է` «Մարտունին Ադրբեջան է և վե´րջ». Աբրահամյան Մեկնարկել է Փաշինյան-Ալիև հանդիպումը ԺՀՄԻԳ-ը տեղյակ է Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ առկա հակասություններին. հայտարարություն Պատերազմ Արցախում
Ժողովրդավարական ֆաշիզմ Ի՞նչ նոր հրահանգ ստացավ Փաշինյանը Ալիևից․ «Կարճ ասած» ԵՊՀ Աստվածաբանութան դեկան Անուշավան սրբազան Ժամկոչյանն ազատվել է աշխատանքից. 24news Հասկանո՞ւմ եք, որ սա տարածքային զիջում է. Հրանտ Բագրատյան ԵՊՀ-ում դադարեցրել են Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբի գործունեությունը. Էդուարդ Գալստյան Վերահաստատում ենք, որ վարչախումբը իրականացնում է քաղաքական հետապնդում ՀՅԴ դեմ. ՀՅԴ Պետրոս Ղազարյանից պահանջում ենք եթերում հերքել աղավաղված տեղեկատվությունը․ հայտարարություն ԱՄՆ-ն արձագանքել է ապաշրջափակման վերաբերյալ Երևանին և Բաքվին առաջարկ ներկայացնելու լուրերին Թուրքիան պաշտոնապես մտավ Հայաստանի տարածք․ Արթուր Խաչիկյան Թուրքիան շտապում է, Փաշինյանն օգնում է, իսկ ԱՄՆ-ը պատրաստվում է գումար աշխատել Հայաստանի հաշվին Ինչո՞ւ է այսօր Հայաստանում «ավելի մեծ պատիվ» ճաղերից այն կողմ լինելը. «Փաստ» Պետրոս Ղազարյանը վերջնականապես հուղարկավորում է Փաշինյանի՝ Մայր Աթոռը ազատագրելու արշավը Ադրբեջանը կարճ ժամանակ ունի, հետո իրենով զբաղվելու են ՌԴ-ն ու Իրանը. քաղաքագետ (տեսանյութ) Ձեր երկրի մեջով անցնող ճանապարհը հանձնում եք չգիտեմ ինչ մասնավոր ընկերության, ու դա ինքնիշխանությո՞ւն է. Արա Պողոսյան Սա ակնհայտ ապօրինի հետապնդումների շարք է՝ ուղղված մեր կուսակցության դեմ. Իշխան Սաղաթելյան Գլխավոր դատախազը լծվել է նախաքննության փուլում Միքայել Աջապահյանի մեղադրանքը հրապարակային հիմնավորելու գործին. հայտարարություն Նռնականման առարկայի մեջ սիսեռի հատիկներ են․ առգրավված զենքերը օրինական են․ ՀՅԴ Հիմա էլ ծաղկի արտահանումն է դարձել անհնարին․ Գևորգ Ստեփանյան Փաշինյան-Ալիև հանդիպումը Թրամփին քծնելու ժեստ է. Ձյունիկ Աղաջանյան Կրկեսի շենք-շինություններն ու հողամասը բռնագանձելու համար Պետգույքի կառավարման կոմիտեն դատական վեճ է սկսել. Hetq.am Ալիևն ու Փաշինյանը քննարկել են «Զանգեզուրի միջանցքի» բացման հարցը ՀՀ ԱԳՆ-ն՝ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպման մասին «Nike-ի զեղչի քարտով ո՞նց կարելի է պատրաստվել ահաբեկչության»․ Արթուր Սուքոյան Հայրենակիցները հայտնվել են անելանելի վիճակում (տեսանյութ) Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից «ԵՊՀ-ում դադարեցվել է Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբի գործունեությունը»․ Էդուարդ Գալստյան Ստամբուլում շտկել են գրաֆիտին՝ Թալեաթի անվան վրա գրելով Թեհլերյանի անունը «Միջանցք տալը պոզով պոչով է լինո՞ւմ»․ Տաթևիկ Հայրապետյան Առգրավել են օրինական զենքեր, հերթական շոուն է. Սերգեյ Հարությունյան «Կապկպված են նույն շղթայով». ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը վերից վար «փչացնում» իր թիմին. «Փաստ»

Օդանավակայանի վիճակը՝ որպես ինքնակազմաքանդվող պետության պատկեր

Մամուիլի Ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Երևանի «Զվարթնոց» օդանավակայանը միշտ եղել է Հայաստանի՝ տվյալ ժամանակաշրջանի արտացոլանքը՝ իշխանության և հանրության արատավոր բարքերի, թերակատար բարեփոխումների խտացումը։
Այսօր (փետրվարի 28-ին-խմբ.) լուսադեմին օդանավակայանի ժամանման սրահը երևանյան ռեստորան էր հիշեցնում․ դհոլ-զուռնա, գոռում-գոչյուն, խմբված տղամարդիկ, փուչիկներ։ Ովքե՞ր էին, ու՞մ էին դիմավորում, ո՞վ է իրավունք տվել ՀՀ միջազգային օդանավակայանը վերածել երգ ու պարի հավաքատեղիի։
Ժամանման սրահից բարձրանում եմ մեկնման սրահ, ուր ԱԱԾ սահմանապահ զորքերի պատուհանների մոտ հնդիկների հսկայական հերթ է, գետնին նստած, կիսապառկած մեծաթիվ հնդիկներն ու մյուս ասիացիները գրեթե փակել են անցուդարձն օդանավակայանի այդ հատվածում՝ Երևանի օդանավակայանի փոքր չափերի համար սա մեծ անհարմարություն էր առաջացնում․ ասիացիները, ճիշտը է, ոչ մի վատ բան չէին անում, սակայն իրենց նեղություն չէին տալիս անգամ պայուսակները մի կողմ դնել, որ անցուդարձը չխաթարվի։
Թանկարժեք ավտոկայանատեղիից դուրս եմ գալիս, աղջիկս զանգահարում է և բողոքում, որ անվտանգության ստուգման ժամանակ աշխատակցուհին իրեն դարձյալ ռուսերենով է դիմել։ Երբ աղջիկս բողոքել է և ասել, որ ինքը հայերեն է խոսում, աշխատակցուհին անվրդով արձագանքել է՝ «Լավ եք անում»։
Մինչ ԱԺ նախագահը իրավացիորեն ուզում է «Զվարթնոցից» դուրս բերել ռուս սահմանապահներին, լավ կլինի զուգահեռ կամ դրանից առաջ օդանավակայնի աշխատողներից պահանջել նախ՝ չխախտել Լեզվի մասին ՀՀ օրենքը, երկրորդ՝ ուղևորների հետ հաղորդակցվելուց առաջ հարցնել, թե ինչ լեզվով են խոսում, ինչպես վարվում են արտերկրի օդանավակայաններում։
«Զվաթնոց» օդանավակայանը միշտ էլ Երևանի այցեքարտն է համարվել։ Ժամանակին օդանավակայանից մայրաքաղաք ձգվող ճանապարհին խաղատների մեծաթիվ գովազդը վկայում էր, թե ինչպես է իշխանությունը նախընտրում փող աշխատել, թե ինչ բարքեր են խրախուսվում երկրում։
Այսօր արդեն օդանավակայանում դղրդացող դհոլ-զուռնան, ՀՀ քաղաքացիներին ռուսերենով դիմող անվտանգության աշխատակցուհին, վրադ գրոհող տաքսիստներն ի ցույց են դնում ինքնակազմաքանդվող պետության ցավալի պատկերը։
Մեզ՝ հայերիս, ցավալիորեն չհաջողվեց ոչ միայն անկախ պետություն կայացնել, այլև անգամ «Զվարթնոց» օդանավակայանը կարգի բերել»։
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan