Ադրբեջանը փորձում է գրավել ոչ միայն ՀՀ տարածքը, այլև զբաղեցնել նրա աշխարհաքաղաքական կարգավիճակը (տեսանյութ) Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան
27
Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատերազմ Արցախում
Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում Կիրանց ժամանած մի խումբ զինծառայողների վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ Ադրբեջանը փորձում է գրավել ոչ միայն ՀՀ տարածքը, այլև զբաղեցնել նրա աշխարհաքաղաքական կարգավիճակը (տեսանյութ) Տավուշի մարզպետը փորձել է գյուղացիների գլուխները լվանալ, որ չմիանան Տավուշի համար պայքարին Երկու սրբազան․ մեկը քաղաքական գնահատական է տալիս, մյուսը ղեկավարում է շարժումը. «Կարճ ասած» (տեսանյութ) Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ Ռեժիմի բոլոր գործիքները Փաշինյանը «խոդ է տվել» Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն․ Ստեփան Դանիելյան Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով. Արման Թաթոյան (տեսանյութ, քարտեզային նշումներ) Կա հասարակական ու աշխարհաքաղաքական համաձայնություն, որ Փաշինյանը պետք է հեռանա. Վիգեն Հակոբյան (տեսանյութ) Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան ԱԳՆ-ն կտեղեկացնի ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան ՔՊ-ում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ

Ո՞րն է Հայաստանի շահը. «Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նշում է. «Հայաստանի՝ առանց այն էլ անվտանգային ճգնաժամը շատ ավելի բարդացավ Նիկոլ Փաշինյանի՝ Գերմանիա, այնուհետև Ֆրանսիա այցերից հետո։ Հայտարարեց, որ ինքն ու Ալիևը խոսում են տարբեր բաների մասին, իրար չեն վստահում, խաղաղության պայմանագրից հույսը կտրեց, հավանական համարեց պատերազմը, ասաց, որ Ադրբեջանը աչք ունի Հայաստանի սուվերեն տարածքի վրա։ Հեղափոխությունից հետո նույն այդ երկրներ այցերի ժամանակ հայ համայնքի հետ որ հանդիպում էր, մեծ-մեծ ծրագրերից էր խոսում, իսկ հիմա՝ տապալումներից։ Նրա վերջին ելույթներն այս ձախողման խոստովանություն են։ 

Հայտարարում է պատերազմի վտանգի մասին․ իսկ ո՞րն է հաջորդ քայլը, որքանո՞վ է Փաշինյանը ադեկվատ Հայաստանի շուրջ իրավիճակին։ Հայտարարեց հնարավոր պատերազմի մասին, բայց հաջորդ հայտարարությունը ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունը դադարեցնելու մասին է։ ՀԱՊԿ-ում դերակատարը Ռուսաստանն է, գաղտնիք չէ․ մյուս հայտարարությունը Ռուսաստանի դեմ է՝ Ալմաթիի հռչակագիր է խախտել, ինձնից իշխանութուն է կոչ անում խլել և այլն։ Էն որ ասում են խելագարության կանխավարկած, սա է։ Լավ թե վատ՝ քո միակ անվտանգային գործընկերն են, որից ստանում էիր էժան ու արտոնյալ պայմաններով զենք, ռուսական զորքը Հայաստանի սահմաններ է պահում և այլն։ Նպատակը ո՞րն է այդ կառույցի առաջ դուռը շրխկացնելու․ արդյո՞ք էնպիսի երաշխիքներ ունես անվտանգային, որ փոխարինելու է։ Եվ ուշագրավ է, որ հենց արևմտյան այցերի ժամանակ նման հայտարարություններ արվեցին։

Մյուսը Ուկրաինայի նախագահի՝ Հայաստան այցի մասին տեղեկությունն էր, որը ոչ թե կառավարությունը հրապարակեց, այլ՝ մամուլը, ու իրենք չհերքեցին․ այ սա իրոք սյուրպրիզ էր։ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու դու պարտավոր ես բացատրել, թե այդ այցից ինչ է ստանալու երկիրը, պետք է բացատրես, թե ինչու է Հայաստան գալիս մի երկրի ղեկավար, որը առաջիններից էր, որն Ադրբեջանի նախագահին շնորհավորեց հաղթանակի կապակցությամբ։ Կիևի փողոցներում մեծ վահանակների վրա նշում էին Ադրբեջանի հաղթանակը Հայաստանի նկատմամբ։ Ուկրաինան, ասում են, մեր տղաների գլխին թափվող սպիտակ ֆոսֆորնի մատակարարն էր Բաքվին։

Պատերազմի մեկնարկից ի վեր, Զելինսկին այցելում է միայն այն երկրները, որոնցից հստակ աջակցություն է ակնկալում։ Հայաստանը ի՞նչ կարող է շահել մի ղեկավարի այցից, որը ընդամենը երկու օր առաջ հերթական խոշոր քաղաքից մաքրեց իր զորքը և հանձնեց Ռուսաստանին։  Ուկրաինան պարզապես դարձել է համաշխարհային մուրացկան և ռազմական ու ֆինանսական օգնություն է մուրում․ ի՞նչ կարող է շահել Հաստանը նրա այցից։ ՔՊ-ական մեկը կա, որ ասում են՝ սաղ բիզնեսները Ռուսաստանում են, բայց ռուս է հայհոյում, ասում է՝ մենք չենք ուզում ճորտ լինել․ ճորտ լինել-չլինելը Զելինսկու այցով է պայմանավորվա՞ծ։ Բայց քեզ ո՞վ էր ասում ճորտ դառնայիր ռուսներին․ նորմալ հարաբերություն էր մինչև ձեր գալը․ չճորտանայիք։ Եթե ունես ճորտի հոգեբանություն, դա ես մնալու, ռուսը չլինի, թուրքը կլինի։ Էն մեկն ասում է՝ ռուսները Ղարաբաղը հանձնեցին, Արևմուտքը ի՞նչ անի։ Ժողովուրդ ջան, Ղարաբաղը տալու երկու փաստաթուղթ է ստորագրվել՝ 2022թ․ հոկտեմբերին և 2023թ․ հոկետմբերին, 2-ն էլ Արևմուտքում, մեկն էլ առանց անգամ Ադրբեջանի մասնակցության։

Ուկրաինայի նախագահի այցի, ըստ ինձ՝ Փաշինյանի հաշվարկած քայլերից մեկը կարող է լինել հետևյալը․ Զելինսկին բավականին լավ հարաբերություն ունի Ալիևի հետ․ Փաշինյանը գուցե փորձում է Զելինսկուն միջնորդ դարձնել ու խնդրել, որ Ալիևին դիմի, որ կադաստրի վկայական տա։

Այցի մյուս պատճառը կարող է լինել արևմուտքի աչքին հակառուսականության բարձր դոզա ցույց տալը։ Հայաստանում առիթ կունենա դատապարտելու ռուսների անհավատարմությունը Ալմաթիի հռչակագրին, որից ամբողջ ՔՊ-ն ամեն օր ցիտում է։

Մյուս նպատակը․ Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատի խոսակցություն կա։ ԵՄ բարձր ներկայացուցիչն էր ասում՝ առաջիկա ամիսներին կվճռվի իրադրությունը Ուկրաինայում։ Վճռական փուլ է։ Ուղիղ մի տարի առաջ՝ 2023 թվականին, Վրаստանում իրավիճակը խիստ լարվեց․ այդ երկրի վարչապետը հայտարարեց, որ արևմուտքը փորձում է Վրաստանում երկրորդ ճակատը բացել Ռուսաստանի դեմ, երկիրը վերածել մեծ պոլիգոնի, երկրորդ Մարիուպոլի, Վրաստանը դիմադրում է։ Ասաց, որ դա արևմուտքի և Ուկրաինայի պլաններն են։ Վրացիները ունեին էդքան խելք, որ չբացեին էդ ճակատը․ Վրաստանը, որ երկու քայլից Եվրամիության անդամ է դառնալու, չգնաց դրան, կասեցրին էդ արհավիրքը։ Ասացին՝ մեր ազգային շահը պահանջում է ռուսների հետ առճակատման չգնալ։

Լավ, կարող է՞ գժվել եք, ուզում եք երկրորդ ճակատ բացե՞ք, ո՞ւմ եք ուզում բերեք, որ մեր երկիրը դարձնեն պալիգոն, սարքեն մանրադրամ իրենց մեծ խաղերի մեջ։ Չունե՞ք էդքան մտածելակերպ, Զելինսկու գաստրոլներով երկրի հետ ի՞նչ եք անում։ Սա մեզ համար կարող է լինել շատ ավելի ճակատագրական ու ցավոտ, քան տեսել ենք 2020 թվականին։ Էդքան դժվա՞ր է հասկանալ։ Եթե իշխանության մեջ կան մարդիկ, որոնք պատրաստ են այդ հանձնարարականները կատարել նույն ճորտի մտածելակերպով, մի՞թե մարդիկ չկան, որ հասկանան, թե ինչ վտանգ է պարունակում այս մանր չաճարաճճիությունները։

Ուկրաինան Եվրոպայում ամենամեծն էր տարածքով, իսկ բնակչությամբ աշխարհում 36-րդն էր, բայց արդեն կեսն է ընկել թե՛ տարածքը, թե՛ ժողովուրդը։ Դու տարածքով էլ, բնակչությամբ էլ 140-րդն ես շխարհում։

Այս այցից Հայաստանը ինչ օգուտ է ստանալու, պարզ չէ, բայց վտանգներն ակնհայտ են․ երկրորդ ճակատ Ռուասատանի դեմ, իր բոլոր հնարավոր վատ հետևանքներով, ռուս-ադրբեջանական հարաբերությունների ավելի սերտացում, մեր գլխավոր արտահանման ուղղության հետ խնդրի ստեղծում, վնաս՝ տնտեսությանը, Ռուսաստանում բնակվող 3 մլն հայերին ու ամեն օր այնտեղ գնացող հայաստանցիներին։

Դու ասում ես, որ մեր շուրջբոլորը ցուլ են, մենք լաթի կտոր, ու փոխանակ ցուլ բերես ցլերի դեմ, լաթի կտոր ես բերում ու ավելացնում մեր դիմաց ցլերի թիվը։ Ես միշտ ուզեցել եմ հասկանալ ՔՊ-ական իշխանոթյուների մտածելու օրգանը որն է, ու հիմա էլ է էդ հարցն ինձ հետաքրքրում։ Անկեղծ եմ ասում։ Մի հատ կինո կա, որ մեկին հնարավորություն է տրվում որոշումներ կայացնելու ու ինքը կայացնում է ամենաանհավանական որոշումները, սաղ աշխարհը խառնում իրար։ Սա է։ Հայաստանի վարչապետը երկիրը տանում է ինքնասպանության։ Կարդում եմ դատախազության հաշվետվությունը, մեր երկրում կտրուկ ավելացել են սպանություններն էլ, ինքնասպանություններն էլ․ սա երկիրն էլ է տանում ինքնասպանության։

ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ բերեցին «Վարդանանքի» կտավի տակ ելույթ կարդած Իրանի դեմ ու անվստահություն մտցրին այդ երկրի կողմից մեր նկատմամբ․ ռուսների մոտ անվստահություն են մտցնում․ ո՞րն ա քո հույսը, չգիտեմ։ Էս ի՞նչ ծրագիր է։ Այ էս քայլերով էլ հայտարարում են, թե ուզում ենք անկախ լինենք։ Քո անկախությունն արդեն մազից է կապխված, հեսա էդ մասն էլ Զելինսկու հետ էք կտրելու։ Անկախը ո՞րն է, որ ամերիկացիքի ցուցումով Զելենսկի ես բերում հյուրախաղերի՞։ Դա անկախության մասին է՞։ Դա նրա մասին, է, որ քեզ ինչ ասում են, անում ես՝ անկախ նրանից՝ դա քեզ պետք է, թե չէ։

Որովհետև որևէ բացատրություն չկա՝ մեր երկրի շահը որն է, երբ պարտված, իր երկրին աղետ բերած ղեկավարн էս էս նեղ մաջալին, երբ մենք ենք պատերազմի առաջ, ինքն էլ պատերազմի մեջ է երկու տարի ու պարտվում է, գա Հայաստան։ Մեր շահը էդտեղ որն է։ Քանի դու էդ շահը չես բացատրում որևէ կերպ (ու չես էլ կարող բացատրել, որովհետև չկա), նշանակում է, որ դու նրանց ցուցումները, նրանց ՊՈԱԿ-ի հանձնարարականները կատարում ես առանց հասկանալու ու իմանալու, թե դա քեզ ինչ կտա։ Դա անկախության մասին չի խոսում, հակառակի մասին է  խոսում։

Կարճ ասած՝ երբ խոսում ենք Հայաստանի անվտանգային էս տագնապալի վիճակի մասին, հայտնվում են մարդիկ ու սկսում մեղադրել ռուսասիրության, ռուսամետության մեջ։ Մի անգամ էլ եմ ասել, հիմա էլ կրկնում եմ՝ ռուսների համար ես չունեմ անհանգստանալու առիթ, մեծ երկիր է, գերտերություն է ու հաղթելով գնում է․ այս պահին հայտարարված պատերազմ է մղում Ուկրաինայի, չհայտարարված պատերազմ՝ 100 երկրի դեմ ու հաղթելով գնում է․ ես մեր երկրի մասին եմ մտածում, մեր պագայի մասին․ ուզում եմ, որ ապագա ունենանք, անկախ, ինքնիշխան երկրի ապագա։

Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ խոսել է պետականություն կորցնելու հավանականության մասին։ Նա այդ հավանականությունը դարձնում է իրականություն»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan