Խաչիկ Մանուկյան. Արա, ամոթ չի՞ ըսենց կապիկություններով ապրես, սա պետություն է Զինծառայողի ինքնասպանության դեպքը եղել է Վարդենիսի հատվածի մարտական դիրքերից մեկում. Armlur Դուք քաղաքային իշխանությո՞ւն եք, թե՞ տուրօպերատոր
7
Սահմանադրական դատարանի առջև իրավիճակը լարվեց. Տեսանյութ Օրեր առաջ ՍԴ-ն հшնցանք է գործել. Բագրատ Սրբազան Բագրատ սրբազանը հանրահավաք է հրավիրել (ուղիղ) Վաղ Առավոտյան Փաշինյանն անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ կրկին հեծանիվ է վարել, իսկ գիշերն Ադրբեջանը կրկին սպառնացել է Հայաստանին Հայաստանի օրվա իշխանությունը տգիտության հետևանք է. Թևանյան (հարցազրույց ՌԴ պետական դումայի «Союз национальностей» ամսագրին) Մնում է գուշակել՝ դա անկեղծ մոլորությո՞ւն է, թե՞...․ Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Քաղաքը չի բեռնաթափվել․ այստեղ էլ են խաբել (տեսանյութ) Եզդիական համայնքում Բաքոյան Ռուստամը այլևս եզդի չի համարվում ԱՄՆ Կոնգրեսի 60 անդամներ պահանջում են COP 29-ին ընդառաջ պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին Ո՞րն է Թուրքիայի իրական դերակատարումը արաբա-իսրայելական կոնֆլիկտում Պատերազմ Արցախում
Սահմանադրական դատարանի առջև իրավիճակը լարվեց. Տեսանյութ Օրեր առաջ ՍԴ-ն հшնցանք է գործել. Բագրատ Սրբազան Սահմանադրական դատարանի առջև իրավիճակը լարվեց Հայաստանը «պետք է» շտապ լուծի իր գործող Սահմանադրությամբ ամրագրված ակնհայտ տարածքային պահանջի հարցը. Ամիրբեկով Այս պայքարի հաջողությունը՝ փոքրիկ կամ մեծ, ձեռնտու չէ ինչ-ինչ ուժերի. Բագրատ Սրբազան Խաչիկ Մանուկյան. Արա, ամոթ չի՞ ըսենց կապիկություններով ապրես, սա պետություն է Բոլոր հայտնի ընկերությունների արժեթղթերը` մեկ հարթակում. Ամերիաբանկը ԴիջիԹեքին ներկայանում է MyInvest ներդրումային հարթակով Այն ինչ կատարվեց Ղարաբաղի հետ, կարող է կատարվել նաև Հայաստանի հետ. ինչպես խուսափել այդ անդառնալի աղետից Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ Մանկական երկաթուղին` երեկ և այսօր Չէինք գնացել հարցազրույց տալու Հ1-ով, խնդիր էինք դրել ուղիղ եթերով հանդես գալ և այդ խնդիրն իրականացրել ենք. Բագրատ Սրբազան Գ. Դանիելյան. Երբ պետք է ճանապարհ փակենք, այդ «ընդդիմադիրները» չկան, երբ պետք են ակտիվ գործողութուններ, չկան Զինծառայողի ինքնասպանության դեպքը եղել է Վարդենիսի հատվածի մարտական դիրքերից մեկում. Armlur Բագրատ սրբազանը հանրահավաք է հրավիրել (ուղիղ) Վաղ Առավոտյան Փաշինյանն անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ կրկին հեծանիվ է վարել, իսկ գիշերն Ադրբեջանը կրկին սպառնացել է Հայաստանին Մենք ներում չենք ստանալու, եթե ձախողենք մեր պատմական առաքելությունը. Արշակ Սրբազան 202.5 մլն դրամը Փաշինյանի աշխատակազմը նախատեսում է ծախսել ընդամենը 2 միջոցառման համար. 168.am Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի բանաձևով համերաշխություն են հայտնել Հայաստանին և խաղաղության գործընթացին Ակնկալում ենք ՆԱՏՕ-ի հետ գործընկերության ամրապնդում և մեր պաշտպանական ներուժի բարձրացում. ԱԳՆ Հայ–վրացական սահմանին մի քանի հարյուր բեռնատար է սպասում (տեսանյութ) Դուք քաղաքային իշխանությո՞ւն եք, թե՞ տուրօպերատոր Երևանում անլուծելի է դարձել կոյուղու խնդիրը (տեսանյութ) 49-ամյա տղամարդը սեռական բռնության է ենթարկել ընկերոջ 26-ամյա աղջկան Մենք զոհեր ունե՞նք, թե՞ ունենալու ենք․ Գագիկ Համբարյան Բորտնիկովի խոսքը Երևանի օգտին չէ. Նիկոլայ Սիլաև (տեսանյութ) Հայաստանի օրվա իշխանությունը տգիտության հետևանք է. Թևանյան (հարցազրույց ՌԴ պետական դումայի «Союз национальностей» ամսագրին) Բաքվի բռնապետի ամբարտավան պահվածքը երկու բանի մասին է խոսում. Արա Պողոսյան Ամերիաբանկը ԴիջիԹեք 2024-ի ֆինթեք գործընկերն է. բանկը ներկայանում է MyInvest ներդրումային հարթակով (տեսանյութ, լուսանկար) Ալեն Սիմոնյանը պատրաստվում է հերթական վոյաժի Ավինյանի փողը քչություն է անում. նրա առաջարկն ապշեցրել է

Էլ ինչե՞ր պիտի անի, որ.... «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչի՞ համար են մեր հասարակության ամենատարբեր շերտերի, ամենատարբեր բնակավայրերի ներկայացուցիչներ առնվազն վերջին մեկ տարում մեծ կամ փոքր խմբերով բողոքի ակցիաներ արել, ներառյալ՝ ճանապարհ փակելը, հրապարակային դժգոհություն ու անհամաձայնություն հայտնելը:
Փորձենք հընթացս «գույքագրել», ու, եթե որևէ դեպք չհիշատակենք, ապա ներողամտորեն և ինքնուրույն ավելացրեք ցանկին: Խոսքը քաղաքական ուժերի կողմից կազմակերպված հանրահավաքների մասին չէ, որոնց նույն այդ մեր հարգելի քաղաքացիներից շատերը չեն էլ մասնակցում: Խոսքը «թեմատիկ» ակցիաների մասին է:
Եվ այսպես. մարդիկ վերջին ամիսներին բողոքի ակցիաներ են արել՝ «վրացական համարանիշերով» մեքենաների վերաբերյալ փաշինյանական կառավարության որոշման դեմ, ձկնաբուծարաններին վերաբերող խնդիրներով, սիգի որսի հետ կապված (սա ոչ այնքան բողոքի ակցիա էր, որքան ուղիղ ֆիզիկական դիմադրություն՝ փաշինյանական իշխանությանը, ի դեմս նրա ոստիկանական պարեկների), Վարդենիսի «անձնագրային բաժնի լուծարման», մարտունեցի «խոպանչիների»՝ արտագնա աշխատանքի մեկնածների եկամուտը հարկելու հետ կապված:
Էլի մի քանի հանգամանք կարելի էր հիշատակել, բայց մեր «մտքի թելն» այլ շեշտադրում ունի: Այսինքն, մարդիկ, հասարակության այս կամ այն շերտի ներկայացուցիչներ փողոց են ելնում (ելել) միայն այն դեպքերում, երբ խնդիրն ուղղակիորեն վերաբերվել է իրենց գրպանին, այդ գրպանին իշխանության կողմից «կպնելուն», կարճ ասած՝ երբ իշխանության, կառավարության այս կամ այն քայլը, որոշումը հարվածել է կամ հասել է անմիջականորեն իրենց մաշկին:
Նույնիսկ նորմալ է, եթե մարդն, ի վերջո, հասկանում է, որ սխալվել է ժամանակին, հատկապես 2021 թվականին՝ աջակցելով, վերընտրելով աղետաբեր իշխանությանն ու նրա ղեկավարին՝ Նիկոլ Փաշինյանին: Բայց տարօրինակ է, որ սխալվելու ընկալումը վրա է հասնում բացառապես սեփական, անձնական շահերին սպառնացող վտանգի պարագայում, բայց ոչ երկրի, ոչ պետության...
Ստացվում է՝ զուտ «սոցիալական» հարցերի համար մարդիկ կարող են փողոց փակել, իշխանության հասցեին ինչ ասես արտահայտվել, իսկ այն, որ նույն իշխանության գործունեության հետևանքով, պատկերավոր ասած, երկիրն է, կներեք, «վարի գնում», կարծես մի զգալի հատվածին առանձնապես չի էլ հուզում: Լավ, էլ ինչե՞ր պետք է անի Նիկոլ Փաշինյանը, էլ ինչե՞ր պետք է զիջի, էլ որքա՞ն երիտասարդի պիտի զոհի, էլ ի՞նչ հայտարարություններ պիտի անի, որ մեր հանրությունը վերջապես գիտակցի, որ ամեն ինչ գրպանով ու ստամոքսով չի որոշվում, որ այս իշխանությունը երկիրը տանում է կործանման
»:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan