Նոր դավադիր հարձակում մեր բանակի ու ազգային գաղափարի դեմ Մենք սովոր ենք այս իշխանության երկակի ստանդարտների կիրառմանը․ Լևոն Քոչարյան Գլխիվայր շուռ եկած կանգառ Երևանում. քամու հետևանքները
13
Նիկոլ Փաշինյանը Հիտլերի փաստաբանն է. Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Ֆրանսիան պարտվում է Թուրքիային նույնիսկ ուկրաինական դիվանագիտական ճակատում. Անդրկովկասում առավել ևս այդ պարտությունն ակներև է Նիկոլ Փաշինյանի և Արամ Սարգսյանի հաշվարկով ամուսնությունը. կլինի՞ հերթական բաժանումը Կկայանա՞ արդյոք Պուտինի հանդիպումը Զելենսկու հետ Ստամբուլում, թե՝ ոչ, և եթե՝ այո, ապա՝ կհաստատվի՞ խաղաղություն, թե՞ ոչ Պուշկինի անվան դպրոցի ծնողները ակցիան շարունակում են ԿԳՄՍ նախարարության մոտ. Ինչու է հիստերիկացել Նիկոլ Փաշինյանը «Ավելի լավ է լինես թուրքի շուն»․ Նիկոլ Փաշինյանի «կրթական» նորաձևության բուն ուղերձը Թրամփը հայտարարել է Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարի մասին Մայիսի 9֊ի զորահանդեսի քաղաքական կողմի և Նիկոլ Փաշինյանի հակահայկական քաղաքականության հետևանքների մասին Հաղթանակի օրվա առթիվ «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի խոսքը՝ Կարմիր հրապարակից (տեսանյութ) Պատերազմ Արցախում
7 մլն դոլար Մոսկվայի գրասենյակ ուղարկելու որոշումն ո՞վ է կայացրել․ Աննա Գրիգորյան Նորընտիր Հռոմի պապի առաջին արտագնա այցի ուղղությունը լինելու է Թուրքիան Հաջո՞րդը ում եք արդարացնելու, Ա՛րծրուն, Թալեաթի՞ն․ «Կարճ ասած» Անձնական համակրանքից ու թիմային շահերից այն կողմ 100 օրվա ընթացքում Թրամփի թիմի հետ ՀՀ իշխանությունների շփումներն առանձնապես արդյունքներ չեն տվել. հետազոտություն Երեկ փոշու պարունակությունը օդում 3,9 անգամ գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան Նոր դավադիր հարձակում մեր բանակի ու ազգային գաղափարի դեմ Նիկոլ Փաշինյանը Հիտլերի փաստաբանն է. Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Հովիվը հոսանքահարվել ու մահացել է. մի քանի խոշոր եղջերավորներ սատկել են Այ սենց ստերով են ինձ ՌԴ-ի գործակալ ներկայացնում. Արթուր Չախոյան ՄԻՊ-ի հանձնարարությամբ իրականացվել է այց, տեղի է ունեցել առանձնազրույց Լիլիթ Աղեկյանի հետ Երկակի ստանդարտներ եք իրագործում․ Աննա Գրիգորյանը օրինակներ բերեց «Մեռավ, մնաց վրեքներս, չխփեք». նոր մանրամասներ՝ Արմավիրի ոստիկանությունում բռնության դեպքից Վայոց ձորում դանակահարություն է տեղի ունեցել. պատճառը տուժածի աղջկա լուսանկարները «TikTok»-ում տեղադրելն է եղել Մենք սովոր ենք այս իշխանության երկակի ստանդարտների կիրառմանը․ Լևոն Քոչարյան Ֆրանսիան պարտվում է Թուրքիային նույնիսկ ուկրաինական դիվանագիտական ճակատում. Անդրկովկասում առավել ևս այդ պարտությունն ակներև է 2 անգամ զանգահարել են Տիգրանի հայրիկին և երեխայի լացի ձայն միացրել Թուրքիայում՝ Ամասիայում, 5 րոպեում 2 երկրաշարժ է գրանցվել Գլխիվայր շուռ եկած կանգառ Երևանում. քամու հետևանքները Նիկոլ Փաշինյանի և Արամ Սարգսյանի հաշվարկով ամուսնությունը. կլինի՞ հերթական բաժանումը Թուրքիայի պաշտպանության նախարարը կայցելի Ադրբեջան Կկայանա՞ արդյոք Պուտինի հանդիպումը Զելենսկու հետ Ստամբուլում, թե՝ ոչ, և եթե՝ այո, ապա՝ կհաստատվի՞ խաղաղություն, թե՞ ոչ Անհայտ կորած 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները վերսկսվել են Ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանի կնոջ մեքենան այրողը կալանավորվել է Երեկվա ուժեղ քամու հետևանքով 57 արտակարգ դեպք է գրանցվել Պուշկինի անվան դպրոցի ծնողները ակցիան շարունակում են ԿԳՄՍ նախարարության մոտ. Ինչու՞ է ձգձգվում Երևանի ու Բաքվի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը. Աբրահամյան Իվետա Մուկուչյանը պարզաբանել է իր հղիության մասին լուրերը Արտակարգ դեպք Քանաքեռում. այգում ծառի մի հատված պոկվել և ընկել է քաղաքացու գլխին Ինչ ասես սրանց. կառավարումը աննախադեպ տապալած, կործանարար իշխանություն (տեսանյութ)

ՔՊ-ի բարօրության ձեռքն ազգովի կրակն ենք ընկել. «Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նշում է. «Այսօր չեմ անդրադառնա Փաշինյանի ֆրանսիական վոյաժներին, արած հայտարարություններին։ Նորություն չկա։ Գուժում է պատերազմ, ինչը իրենից ավելի վաղ գիտեինք․ ինքն էլ գիտեր, ուղղակի չգիտեմ ում էր համոզում, թե խաղաղություն-ֆլան-ֆստան․ այլևս չի խոսում խաղաղության պայմանագրից․ իմաստը չկա․ Վերջերս ասում էր, թե Ադրբեջանը համաձայն է ճանաչել Հայաստանի 29,800 քառակուսի կիլոմետրը, հիմա ասում է՝ դա Ադրբեջանը ճանաչում է, բայց ոչ թե որպես Հայաստան, այլ Արևմտյան Ադրբեջան։ Ու պատերազմ գուժող Փաշինյանը միաժամանակ հայտարարում է ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամության սառեցման մասին։ Կապ չունի, թե այստեղ ինչ բառ է օգտագործում՝ սառեցում, դադարեցում, թե ինչ․ ասում է այն, ինչը մեկ տարուց ավելի է՝ արվել է։ Ուղղակի առաջին անգամ էստեղ հայտարարեց։

Պատերազմ գուժող Փաշինյանն այսօր էլ իր դեմ հանեց Հայաստանի բնակչության մի ստվար մասի․ ժողովրդին մեղադրեց հարկեր չտալու մեջ․ հետո՞ ինչ, ասում է, որ ես քեզ չեմ ապահովում աշխատանքով, սոցիալական երաշխիքներ չեմ տալիս, երկրից արտագաղթում ես, բայց դու արտագաղթում ես Հայաստանի ճամփեքով, ուրեմն հարկ վճարիր։ Չի հիմնավորում, թե ինչու է, օրինակ, 6-7 հազար արտագնա աշխատող, կներեք արտահայտությանս, չկռել, որ իրենց մեկ տարվա հարկը վճարես մեկ ռեպ երգչի չկայացած համերգի համար․ չի հիմնավորում։ Ասում է՝ ստացածդ ցանկացած բարիքից, անկախ նրանից, թե ոնց ես եկամուտը ստացել, պետք է բաժին տաս ՔՊ-ին, որովհետև նրանք պետք է պարգևավճար ստանան․ նույն ՔՊ-ի բարօրության համար էլ վաղը պետք է ձեր որդիները, ամուսններն ու հայրերը գնան պատերազմ, որովհետև նրանք բանակցել չգիտեն, էսքանն են կարողանում։ Բայց դու էլ մտածում ես, թե ինչո՞ւ պետք է Մագնիտագորսկում ասֆալտ թափես, հարկ վճարես Նիկոլին, որ 550 հազար դոլարանոց ավտոմեքենա քշի, զրահապատ։ Բացատրությունը կտա՞ս։ Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան, որ իր ավտոյով էր գնում գործի, ճանապարհից էլ պասաժիր էր վերցնում, ի՞նչ էր լինում․ 90 տարեկան է, հլա բան չի եղել։ Հա, լավ, ընդունեցի, օրինակը տեղին չէր, Մուխիկային իր ժողովուրդը դավաճան չէր համարում։

Եվ բնականաբար՝ հարց է առաջանում, թե իր սոցիալական վիճակը բարեփոխած իշխանությունը որքանով է կատարում նույն քաղաքացուն և հերոս-հարկատուին տված խոստումը։ Yerevan.Today-ն արդեն շուրջ 40 թողարկում է ունեցել Փաշինյանի տված ու չկատարած խոստումների վերաբերյալ։ Այսօր կհիշենք դրանցից մի քնաիսը ևս։

Նույն արտագնա աշխատանքի մեկնողներին Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ մնացեք շենացրեք, գյուղատնտեսական վարկերը 0 տոկոսով կտանք։ Նախորդ տարի հայտարարեցին, որ էլ չեն տա 0 տոկոսով գյուղվարկ։ Դե ասացին, հողագործությունը պետք է լինի բիզնես, իսկ բիզնեսի համար կան բիզնես վարկեր, գնացեք վերցրեք։ Ասում էր սիրելի ժողովուրդ, մենք տնտեսություն կզարգացնենք, բայց այլևս չենք վերցնի արտաքին պարտք։ 2018 թվականի հուլիսի 20-ին խոստանում է հրաժարվել արտաքին պարտքից։ Դրանից հետո պարտքն ավելացնում է 6 մլրդ դոլարով․ հասել է 12 միլիարդի։ Միայն նախորդ տարի՝ 1 տարում 1 մլրդ 210 մլն դոլարով ավելացել է։ Քաղաքացին հարկ է մուծում, ճամփա ես սարքում, մի հատ էլ վարկ ես վերցնում ճամփա սարքելու համար (որը կես տարում քանդվում է),  ու էդ քաղաքացուն ասում ես՝ դե հա՛մ ճամփա սարքելու փողը տուր, հա՛մ էլ դրա համար վերցրած վարկի մայր գումարն ու տոկոսը տուր․ որովհետև դուր պարտք ես վերցրել ոչ միայն ճամփեքի համար, այլև ՔՊ-ականների պարգևավճարների համար։ Իսկ նախկին «արդար», «աղքատ» և փողով ընդդիմություն աշխատող Նիկոլը կասեր՝ արտաքին պարտքը դա ատկատն է, չարաշահումն է, ընտրությանը վերարտադրումն է։

Ժողովուրդ, ասում էր, ինչի՞ եք գնում արտագնա աշխատանքի․ մնացեք․ հենա Սևանում շաքարի գործարան ենք բացում, Կոտայքում 2 հազար աշխատողով ադամանդի գործարան ենք բացում, մի հատ ներդրող է եկել, հեղափոխությունից խենթացել է, ասում է՝ 3 երկրում հսկայական գործարան ունեմ, 4-րդը Հայաստանում կբացեմ, տենց գործարան չի եղել, ամբողջ տնտեսությունը կփոխի, կգնաք կաշխատեք, Արթիկում ու Չարենցավանում էլ վերելակների գործարաններ կբացենք, «Հայէլեկտրո» գործարանի տարածքում մեքենաշինություն կանենք․․․ ոչ մի բան չբացեցիր, խաբեցիր, գնացին խոպան, հենց քո ընտրողները գնացին խոպան, հիմա էլ ասում ես՝ ես ինչ խոստացել եմ խաբել եմ, քեզ գցել եմ ռսի դուռը, բայց ինչ էնտեղ աշխատել ես, բեր մուծվի, որ ՔՊ-ական պաշտոնյաների բարեկեցությունը ապահովես, ոնց բերել ես։

Ու այսպիսի էնքա՜ն խոստումներ է տվել, անհաշվելի․ ասում էր հարգելի ժողովուրդ, ինչո՞ւ եք դուք աղքատ, որովհետև մեր տնտեսական աճի մդոդելը լավը չէ, աճը քաղաքացին չի զգում․ մենք կփոխենք, ու կզգաք։ Իրենց փոխածի թվերով ասեմ՝ 2022 թվականին Հայաստանում տնտեսական աճը կազմել է 12,6 տոկոս, աշխարհում 4-րդ ցուցանիշը, աղքատությունը կազմել է մոտ 25 տոկոս պաշտոնապես, ոչ պաշտոնապես՝ կրկնակին․ 2021 թվականին տնտեսական աճը կազմել է 5,7 տոկոս, բայց աղքատության ցուցանիշը էլի եղել է մոտ 25 տոկոս։ 2020-ին տնտեսությւոնը 7 տոկոս մինուս է գնացել, աղքատության ցուցանիշը եղել է 27 տոկոս։ Այսինքն տնտեսական աճը լինում է +13 տոկոս, թե մինուս -7, աղքատության ցուցանիշը նույնն է։ Բա էլ ի՞նչ ես ասում, թե փոխել ես։

7 հոկտեմբերի, 2018 թվական, ելույթ ես ունենում՝ ժողովուրդ, նոր Հայաստանում որևէ մեկի մտքով չի անցնի փայ մտնել, նալոգներ դնել։ Հայաստանում որ փայ են մտնում, էդ մասին շատ լավ կասեին Վիվա սելի, Ամուլսարի, Զանզգեզուրի պղնձամոլիբդենայինի ու մյուս-մեկելների տնօրինությունը, բայց հիմա նալոգ դնելու ու փայ մտնելու մասին կասեն նաև հարյուր հազարավոր քաղաքացիները, որոնք գնում են արտագնա աշխատանքի։ Ո՞նց է փայ մտնում։ Ասեմ։ Գնում ես Ռուսաստան, աշխատում ես, եկամտի 13 տոկոսը հարկ ես տալի, Նիկոլն ասում է՝ հոպ, պետք է 7 տոկոս էլ ինձ տաս, որ դառնա կլոր թիվ՝ 20 տոկոս։ Ասում ես՝ բայց դու ինձ աշխատանքով չես ապահովել, ինչի՞ տամ, պատասխանում է՝ բա ինչի՞ ես իմ սարքած ճամփեոքվ գնացել խոպան։ Իսկ քաղաքացին ինչո՞ւ է գնում խոպան․ ինքս նախորդ տարվա ապրիլին երկու հոգու տարել եմ աէրոպորտ ու ճանապարհել խոպան․ նրանցից մեկն ուներ երկու դիպլոմ․ Նիկոլի ցանկացած նախարարի ու դեպուտատի դաս կտար․ բայց գնաց Ռուսաստանում մասնավոր հիմնարկում բարձր պաշտոն զբաղեցնելու, որովհետև 10 անգամ խոստացաք, որ կադրային ջարդ չեք անի, ԽԾԲ համակարգին վերջ կտաք, բայց կադրային ցեղասպանություն արեցիք ու ձեր քավորներին, աներձագներին, բաջանաղներին, հորքուրի գանձերին լցրեցիք պետական համակարգի մեջ։ Նիկոլը գնացել էր Գերմանիա ասում էր՝ դրսի լավագույն համալսարաններում աշխատածը ինչի՞ պետք է գա Հայաստան նախարարությունում փորձագետ աշխատի 200 հազար դրամով։ Չի գա։ Իսկ քեզ ո՞վ է ասում պատմության դասատու Պ նախարարիդ 2 միլիոն տաս, Օքսֆորդ ավարտածին 200 հազար դրամ։

Խոստումները շատ են եղել, մի մասը հրապարակել ենք, մյուսն էլ անպայման կհրապարակենք և բոլորիդ պարզ կդառնա, որ այդ մարդը ոչ թե իր խոստումների տերն է, այլ ՔՊ-ի բարօրության։ Այդ արտագնա աշխատողները կամ էստեղ մնացողները, որ ժամանակին էս խոստումների համար ընտրում էին կամ օգնում էին գալ իշխանության, պետք է հիմա ամեն առիթով նրա առաջ դնեն այս ու բազմաթիվ այլ խոստումները։ Հայհոյանքներից բացի, կարող են ամեն առիթով հարցնել, ասել, ցույց տալ՝ էս սաղ քո խոսք տվածներից ո՞ր մեկն ես արել, որ հիմա էլ մեզ վրա ասֆալտի գինը հաշվում ես, մունաթ ես գալիս։

Էդ ասֆալտը ոչ քո ջեբից ես տվել, ո՛չ քո կուսակցության, ո՛չ էլ էն աննախադեպ կոռուպցիոն կասկածով դրամահավաքիդ հավաքած 500 մլն դրամից։ Էլի քաղաքացիների, ժողովրդի հաշվին է, չէ՞։ Կրկնում եմ, քո ու կուսակցությանդ ջեբից չես դրել, որ մի հատ էլ ասում ես՝ այ երգիչ-երգչունհիներ, Նաբերեժնիով կգնաք սրանից հետո

Կարճ ասած՝ հայ ժողովուրդը ինչքա՞ն պետք է տանջվի, չարչարվի ՔՊ-ականների բարօրության համար։ Չեմ ասում՝ Հայաստանի, այլ՝ ամբողջ հայ ժողովուրդը։ 100 մլն դոլար հավաքեցին-ուղարկեցին, որ թուրքի դեմ կռվեք, դա ուղարկեցիք ՔՊ-ականների բարօրությանը, 100 տեսակի հարկ եք ավելացրել, ուղարկում եք ՔՊ-ականների բարօրությանը, մարդկանց տուգանում եք, գնում է ՔՊ-ի բարօրությանը։ Լավ, մենք կրա՞կն ենք ընկել ձեր բարօրության ձեռքը։ Ու դուք, որ ձեզ ֆինանսապես, սոցիալապես տյունինգ եք անում, ձեր բարօրությանը զուգահեռ, մեզ բերում եք պատերազմ, ավերածություն, պայթյուններ ու մահ»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan