Կրակոցներ Նոր Նորքի թաղապետարանի ուղղությամբ. հայտնաբերվել է կրակոցի 7 հետք

Դիտել նաև
Կրակոց՝ Գեղարքունիքի մարզի դպրոցներից մեկում. կա վիրավոր
Ջրաբեր գյուղում վիճաբանություն է եղել. հնչել են կրակոցներ
Մերձավանի կրակոցների դեպքով հետապնդվում է 9 անձ, կա 3 ձերբակալված. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Գիշերը հարձակում է եղել Մերձավանի վարչական ղեկավարի տան վրա. հնչել են կրակոցներ. կա մեկ զոհ, մեկ վիրավոր
33-ամյա տղամարդը կրակ է բացել հարևանի տան ուղղությամբ
Այսօր՝ փետրվարի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքի պատուհանների ուղղությամբ կրակոցներ են արձակել:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ թաղապետարանի շենքի 2-րդ հարկի եվրոպատուհանների վրա կա կրակոցի մոտ 7 հետք:
Ոստիկանները թաղապետարանի բակում հայտնաբերել են նաև Nissan մակնիշի ավտոմեքենա, որի հետևի ապակու վրա նույնպես առկա է կրակոցի հետք: