Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Սամվել Հակոբյանի ելույթը Լոս Անջելեսում միջոցառման ժամանակ (տեսանյութ)
25
Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Պատերազմ Արցախում
Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Քարֆուրի» ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից Գուցե եզրակացություն անե՞ք.... Սամվել Հակոբյանի ելույթը Լոս Անջելեսում միջոցառման ժամանակ (տեսանյութ) Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Մեր հերոսները չեն նահատակվել, որ այս դասալիքները սահմանին սյուներ դնեն ու առեւտուր անեն.Աղեկյան (տեսանյութ) Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Այս պրոցեսը Հայաստանին չի տանում խաղաղության. Սերժ Սարգսյան Հայաստանը ծովից ծով էր, իսկ այսօր «հարցազրույցից հարցազրույց» Էրդողանը դիմեց Փաշինյանին և դրական արձագանք ստացավ․ ի՞նչ է սպասվում մեզ Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Պետդումայի նախագահը՝ Ալեն Սիմոնյանին «Մայր Հայաստան» շարժման ներկայացուցիչների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այս իշխանություններին հասկանալու համար պետք է հետևել Ալիևի ու Էրդողանի հայտարարություններին. Թևանյան (տեսանյութ) Պետք է փակել ամոթի, նվաստացումների ու պարտությունների այս էջը

ՏԵՂԵԿԱՆՔ № 36՝ Նիկոլ Փաշինյանին ընտրածների համար

Yerevan.today-ը շարունակում է ներկայացնել Նիկոլ Փաշինյանի տված խոստումներն ու իրական պատկերը

07.10.2018թ․, ելույթ՝ Արագածոտնի մարզի Ագարակ համայնքի տոնին նվիրված միջոցառման ժամանակ

Խոստում - Ուզում եմ հավաստիացնել, որ նոր Հայաստանում որևէ մեկի մտքով չի անցնի փայ մտնել, նալոգներ դնել, կաշառք վերցնել, պրոբլեմներ ստեղծել:

Իրական պատկեր – «Հայաստանում կաշառք են վերցնում ով որտեղ պատահի»․ Սա ասել է Նիկոլ Փաշինյանը՝ 23․11․2023թ․, կառավարության նիստում։ Սրանով, փաստորեն, ապացուցելով, որ կաշառք չվերցնելու մասին խոստումը 5 տարի անց կատարված չէ։

Ինչ վերաբերում է «փայ մտնելուն», կառավարություն-գործարարներ որոշ հարաբերություններ փորձագետներին հիմք հանդիսացան հայտարարելու, որ իշխանությունը զբաղված է պետական ռեկետորվ։

Մասնավորապես․

15․11․2023թ․ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հրապարակեց որոշում, որով «Վիվա Սելլ» ընկերության բաժնետոմսերի 100%–ը անցնում է կիպրական «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությանը։ Այս ընկերության իրական սեփականատերերի վերաբերյալ պաշտոնական աղբյուրներում որևէ տեղեկություն չկար։

25․01․2024թ․ գնորդ ընկերությւոնը հայտարարեց, որ «ՄՏՍ Հայաստանի» բաժնետոմսերի 20%-ը կփոխանցի Հայաստանի Հանրապետությանը`անհատույց։ 

ՏԵՂԵԿԱՆՔ № 18-ում անդրադարձել ենք ևս երկու նման փաստի։

Ի մասնավորի՝ թե ինչպես Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում նախապես տեղի ունեցած ստուգումներից, կալանավորումներից հետո 30․09․2021թ․ տեղի ունեցավ սեփականատիրոջ փոփոխություն։ Մեկ օր անց «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունը, որի մասին Հայաստանի պետական ռեգիստրում ոչ մի տվյալ չկար, բայց գնել էր ԶՊՄԿ-ի 60 տոկոսը, ընկերության 25 տոկոս բաժնեմասը նվիրաբերեց կառավարությանը։ 2022 թվականի մարտի 24-ին կառավարությունը որպես «նվիրատվություն» ստացավ ևս 6,8 տոկոս բաժնեմաս։ Ընդ որում, դա տեղի ունեցավ գաղտնի որոշմամբ։ 

Մեկ այլ դեպք կապված է, արդեն, Ամուլսարի ոսկու հանքը շահագործելու թույլտվություն ստացած «Լիդիան» ընկերության հետ։ 2018 թվականից աշխատանքները հանքում դադարեցվեցին բողոքի ակցիաների պատճառով, 2023թ․ փետրվար ամսին Էկոնոմիկայի՝ այժմ, արդեն նախկին նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց, որ հանքը կաշխատի, իսկ կառավարությունն էլ անհատույց կստանա «Լիդիան Արմենիա» ընկերության կանոնադրական կապիտալի 12.5%-ը:

Այս պահին դեռևս հայտնի չէ, թե ինչ այլ ընկերությունների բաժնետոմսեր են «նվիրավբերվել» կիառավարությանը։

 

26.11.2018թ․, նախընտրական քարոզարշավ՝ Թալինում

Խոստում - Առաջիկայում Սեւանում շաքարի գործարան է բացվելու։ 8 ամիս առաջ ով ուզում էր լինի, Հայաստանում մեկը կարա՞ր շաքարի գործարան բացեր։ Ծոծրակը կտեսներ,շաքարի գործարան չէր տեսնի։

Իրական պատկեր - Նիկոլ Փաշինյանի խոսքը վերաբերում էր Սևանի շաքարի գործարանի վերաբացմանը։ Այն բացվել էր 2003 թվականին, որի համար կատարվել էր շուրջ 2.5 մլն ԱՄՆ դոլարի ներդրում: 2009 թվականին ընկերության գործունեությունը դադարեցվեց։ Նիկոլ Փաշինյանը թեև խոստացավ վերաբացել, սակայն այդպես էլ չվերաբացվեց։

 

20․07․2018թ․, մամուլի ասուլիս

Խոստում -  Մեզ համար կարևոր է, որ մենք ամփոփենք որոշակի փուլ և այնպիսի որոշում կայացնենք, որը մեզ չի ստիպի Հայաստանի արտաքին և ընդանհանրապես, պետական պարտքն ավելացնել։

04․02․2016թ․, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ ԱԺ ամբիոնից

Ելույթ - Եթե էս վարկերը չլինեն, երկրի տնտեսության մեջ ընդհանրապես ոչ մի բան տեղի չի ունենա, ուղղակի ոչ մի բան տեղի չի ունենա, էս երկրում ամեն ինչ կատարվում ա վարկով։

Իրական պատկեր - Պետական և արտաքին պարտքի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները բազմաթիվ են, որոնց մի մասին անդրադարձել ենք ՏԵՂԵԿԱՆՔ № 4-ում և ՏԵՂԵԿԱՆՔ № 16 – ում։

Ի հակառակ խոստումների, Նիկոլ Փաշինյանը պետական պարտքն ավելացրել է կրկնակի։ Կառավարության գրեթե բոլոր նիստերում պետական պարտքի ավելացման որոշումներ են ընդունվում։   

Մասնավորապե, բերենք ամենավերջին օրինակները․ 

15․02․2024թ․ նիստում հավանություն տվեց Հայաստանի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջև ստորագրված «Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրում փոփոխություններին։ Արդյունքում նախատեսվում է 2.72 մլն եվրո արժողությամբ վարկի նոր տրանշ՝ ուղղված Գյումրու Անի և Ավստրիական թաղամասերում իրականացվելիք աշխատանքների համաֆինանսավորմանը:

16․02․2024թ․ Երևանի քաղաքապետարանից հայտնեցին, որ մայրաքաղաքի մի շարք փողոցներում իրականացվում է վերգետնյա մալուխների անցկացում ստորգետնյա կապուղիներով: Փոխարինվում և վերանորոգվում են նախկին հենասյուները, տեղադրվում են էներգախնայող LED տեսակի լուսատուներ: Ծրագիրն իրականացվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ համատեղ՝ վարկային ու դրամաշնորհային միջոցներով: Նախագծում ներառված է մայրաքաղաքի 28 փողոց: Հատկացված վարկի գումարը կազմում է 4.0 մլն ԱՄՆ դոլար, դրամաշնորհը՝ 1.9 մլն եվրո: 

Հիշեցնենք, որ մեկ այլ առիթով ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ասում էր․ «Արտաքին պարտքը դա ատկատներ են, չարաշահումներ են»։ Նա գնահատական էր հնչեցնում, որ վարկերն օգտագործվում են քաղաքական ինտրիգների, ազդեցությունների բաշխման, ընտրությունների համար։ Ու հարց էր հնչեցնում՝ եթե բնակչության թիվը պակասել է, եթե գնաճ կա, աղքատություն կա, բա էդ վարկերը ինչի՞ վրա են ծախսվել։

Նշենք, որ Հայաստանի պետական պարտքը 2023թ․ ավարտին կազմել է 11 մլրդ 845 մլն դոլար։ Համաձայն պաշտոնական թվերի՝ 2023թ․ պարտքն ավելացվել է 1 մլրդ 207 մլն դոլարով։ 


Արտաքին պարտքի մասին Նիկոլ Փաշինյանի՝ տարբեր տարիներին ունեցած ելույթներից որոշ հատվածներ կարող եք դիտել այստեղ։ 

 

25․01․2020թ․, Մամուլի ասուլիս

Նիկոլ Փաշինյանը ընթերցեց «100 փաստ նոր Հայաստանի մասին», որի 23-րդ կետը հետևյալի մասին էր․ «Գյուղատնտեսության ոլորտի տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրի շրջանակներում 2019 թվականի տասնմեկ ամսվա օպերատիվ տվյալների համաձայն՝ արդեն տրամադրվել է շուրջ 8000 միավոր վարկ՝ 32 մլրդ. դրամի չափով: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ ծրագրից օգտվողների թիվը աճել է շուրջ 73%-ով, իսկ տրամադրված վարկերի գումարը՝ շուրջ 61%-ով: Ծրագրի շրջանակներում տրվում են 3-ից 15 միլիոն դրամ վարկեր՝ սահմանապահ բնակավայրերին` 0%-ով, գյուղատնտեսական կոոպերատիվներին` 3%-ով, այլ տնտեսվարողներին` 5%-ով»:

Իրական պատկեր – 0-5 տոկոսով գյուղվարկերի մասին կառավարությունը բազմիցս էր հայտարարում, սակայն 2023թ․ փետրվարին դադարեցրեց ծրագիրը՝ համարելով ոչ նպատակահարմար։ Էկոնոմիկայի՝ այդ ժամանակվա նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց․ «Պետք է գյուղատնտեսությանը սկսենք նայել որպես բիզնես, և որպես բիզնես նայելուց՝ բիզնեսմենը պետք է հաշվի իր ծախսերը և իր եկամուտը, և ակնհայտորեն՝ եթե դա ձեռք չի տալիս, չանի, եթե ձեռք է տալիս, անի: Փորձել էդ հարցին ոչ թե որպես բիզնես, այլ որպես սոցիալական պրոյեկտ նայել՝ դա երկարաժամկետ կտրվածքով հեռանկարային չի, և պետք է փորձել գյուղատնտեսությանը սկսել նայել որպես բիզնես»:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan