Իրանաադրբեջանական սահմանին ադրբեջանցիները կրակ են բացել
Դիտել նաև
Ի՞նչ ռիսկեր կարող են լինել Հայաստանի համար Իրանի նախագահական ընտրությունների արդյունքում
Իրանում նախագահ է ընտրվել բարեփոխական Մասուդ Փեզեշքիանը
Իրանում ընտրությունների արդյունքները վճռորոշ կլինեն երկրի ապագայի համար
Իրան. թեկնածուներից ոչ մեկը չի հաղթահարել 50%-ի շեմը, երկրորդ փուլ կլինի
Իրանում նախագահական ընտրությունների քվեարկության ժամանակը երկարաձգվել է
Փետրվարի 19-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում, Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության «Գեյթեփե» սահմանապահ ջոկատը երեք անհայտ անձանց կողմից իրանաադրբեջանական սահմանը խախտելու փորձ է հայտնաբերել, գրում է Haqqin-ը։
«Սահմանապահները կարգադրել են սահմանախախտներին կանգ առնել և նախազգուշական կրակ են բացել օդում։ Չնայած դրան՝ նրանց հաջողվել է փախչել՝ օգտվելով մթությունից և դժվարանցանելի տեղանքից։
Որոնողական աշխատանքների արդյունքում՝ հայտնաբերվել և առգրավվել է 15 կգ 600 գրամ մարիխուանա, 30 միավոր Prostahealth դեղահաբ և 1000 M-40 մեթադոն հաբ, որոնք համարվում են հզոր թմրանյութեր»,-ասվում է հաղորդագրության մեջ։