Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի հաղթող
![Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի հաղթող](/timthumb.php?src=/disc/18-02-24/b251124ca898d70ba470debe4c722d6a.jpg&w=450)
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի առաջատար Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Կահիրեում ավարտին մոտեցող աշխարհի գավաթի փուլում:
Դավթյանը հավասարը չի ունեցել հենացատկի վարժությունում:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Կահիրեի գավաթի փուլի օղակների վարժությունում արծաթե մեդալ էր նվաճել Վահագն Դավթյանը:
Աշխարհի գավաթի փուլերը վարկանիշային են Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար:
Աղբյուրը` armsport.am