Այս խմբակը թե՛ ինքն է հայտնվել թակարդում, թե՛ մեր ժողովրդին է խցկում այդ թակարդի մեջ Նիկոլի սահակաշվիլիացումը կամ հայկական գյուղատնտեսության դահիճը Հայաստանի համար ի՞նչ «ուկրաինական ուղու» մասին է խոսում Պեսկովը
27
Բագրատ սրբազանը հանդիպում է Վայոց ձորի բնակիչներին. Ուղիղ Օլիմպիական 33-րդ խաղերը մեկնարկեցին, Հայաստանի թիմն էլ «սահեց» Սենայի ալիքների վրայով Սյունիք մեկնելու ճանապարհին պատահաբար նկատեցի՝ այդ հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը․ Ասլանյան Լավրովը հանդիպել է Ֆիդանին Իրանի և Հայաստանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը Իրանի դեսպանը հերքել է Աղոթքի մեջ մնացեք մեր սիրելի Հրանտ Թոխատյանի առողջության համար Կիրանցում մոլեգնում է Փաշինյանի երազած ապագան, զուգահեռդասարանցին էլ մոլորեցնում է «միամիտ խալխին» Նիկոլ Փաշինյանը կրկին Տավուշի մարզ կայցելի. «Ժողովուրդ» 515.430 արձանագրություն կես տարում. քաղաքացին «տուգանքի մատերյալ է», իսկ ՔՊ-ականները անձեռնմխելի. «Ժողովուրդ» Դավթաշենի այգու վիճակը արտացոլում է ՔՊԿ իշխանության 6 տարիների պատկերը... (տեսանյութ, լուսանկարներ) Պատերազմ Արցախում
Այս խմբակը թե՛ ինքն է հայտնվել թակարդում, թե՛ մեր ժողովրդին է խցկում այդ թակարդի մեջ Ռազմական բախման վտանգն իրական է, իսկ Փաշինյանը հեծանիվ է քշում. Արթուր Խաչատրյան Հայաստանը շարժվում է ուկրաինական տարբերակով. Անդրեյ Սիդորչիկ (տեսանյութ) Նիկոլի սահակաշվիլիացումը կամ հայկական գյուղատնտեսության դահիճը Բագրատ սրբազանը հանդիպում է Վայոց ձորի բնակիչներին. Ուղիղ Օրերից մի օր սեղանին է դրած նաև այս տարածքը հանձնելը․ Բագրատ Սրբազան Ինչ արժե Երևան-Մոսկվա թռիչքը հուլիսի 27-ից 31-ը ընկած ժամանակահատվածում Արտառոց դեպք՝ Երևանում․ 31-ամյա մայրը կասկածվում է դստեր և տղայի նկատմամբ ոտնձգություններ կատարելու մեջ Երևանը դեռ չի կողմնորոշվել «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հանդիպմանը մասնակցելու հարցում ԱՄՆ-ում կրկին կոչ են արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ Հայաստանի առաջին ներկայացուցիչները պայքարը կսկսեն վաղը Ավանեսյանը համոզված է, որ իր հաշվետվությունը ոչ ոք չի կարդում Մանկապարտեզում երեխային ծեծած դաստիարակը 72 ժամով կալանավորվել է ՊՆ-ն հերքում է Երասխի հատվածում դիրքային փոփոխություն մասին լուրերը Վանաձորը ցնծությամբ է ընդունել Մամիկոն Ասլանյանին Վանաձորը ցնծությամբ է ընդունել Մամիկոն Ասլանյանին Նիկոլ Փաշինյանը դադարել է երկրում օրակարգ թելադրել Վարչապետն ու ՔՊ-ականները Գյումրիում եւ Հրազդանում միջոցառումների կմասնակցեն Ավտոները գալիս ընկնում են փոսը, միշտ խցանում ա, ավտոյի տակերը ջարդում ենք. ահազանգ (տեսանյութ) Աջափնյակում կանաչ գոտին թողած՝ անցել են քանդելուն․ «Մայր Հայաստան» ավագանու անդամ (տեսանյութ) Օլիմպիական 33-րդ խաղերը մեկնարկեցին, Հայաստանի թիմն էլ «սահեց» Սենայի ալիքների վրայով Կիրանցի բնակիչներին ԱԱԾ աշխատակիցները վախեցնում են, թույլ չեն տալիս շփվել լրագրողների հետ․ Անի Գևորգյան Սյունիք մեկնելու ճանապարհին պատահաբար նկատեցի՝ այդ հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը․ Ասլանյան Վրաստանի վարչապետը հայտնել է Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացելու՝ արտաքին ուժերի փորձերի մասին Փոքր Վեդիում երեխային ծեծի ենթարկած մանկապարտեզի աշխատակիցը ձերբակալվեց 2019-ից Երևանում աղբահանությունը կազմակերպելու համար ստեղծվում է ՀՈԱԿ, որի միայն պահպանման համար նախատեսվել է 5,6-ից 7,5 մլրդ դրամ Փաշինյանն անում է այն, ինչի մասին գրել է դեռ 2001-ին․ «Կարճ ասած» Հայաստանի համար ի՞նչ «ուկրաինական ուղու» մասին է խոսում Պեսկովը Այս 3+3-ը մեր համար իրոք հնարավորություն է հակազդելու ադրբեջանական, թուրքական ուժեղ ազդեցությունը՝ տեսնելով ռուս-իրանական հարաբերությունների ստրատեգիական բնույթը․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Լուծարվում է Հայաստանի ամենամեծ գրադարանը

Հայաստանը՝ մեծ արգելափակված Լաչինի միջանցք

Ի՞նչի անոնսն արեց Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում:
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է․
««Այս ճգնաժամն առաջացել է Ադրբեջանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները չկատարելու հետևանքով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ էլ ասվում է․ «Մենք ընդգծում ենք հայերի իրավունքների և անվտանգության ապահովման համար միջազգային մեխանիզմների ներգրավման անհրաժեշտությունը և այդ նպատակով շուտով կսկսենք խորհրդակցությունները միջազգային գործընկերների հետ»։
Փաշինյանը նաև հայտարարել է «Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներքաշել լայնածավալ պատերազմի մեջ»։
«Ադրբեջանը պատրաստվում է էթնիկ զտումներ իրականացնել»,- կրկին մեջբերում Նիկոլ Փաշինյանից:

Ձեզ կարող է թվալ, որ այս հայտարարությունները Նիկոլ Փաշինյանի և ՀՀ ԱԳՆ-ի կողմից արվել են փետրվարի 13-ին հայկական Ներքին Հանդ գյուղում տեղի ունեցած իրադարձություններից հետո, որոնց արդյունքում 4 հայ զինծառայող է զոհվել։

Սակայն սրանք պաշտոնական Երևանի հայտարարություններն են այն բանից հետո, երբ 2022 թվականի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանն արգելափակեց Լաչինի միջանցքով անցումը։
Ինչ վերաբերում է ՀՀ իշխանությունների արձագանքին Սյունիքի մարզում տեղի ունեցած վերոնշյալ դրվագին, երբ Հայաստանի օկուպացված տարածքում տեղակայված ադրբեջանական զինուժն օգտագործելով անօդաչու թռչող սարքեր գնդակոծել է ՀՀ զինված ուժերի մարտական հենակետը, ՀՀ կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է հետևյալը.
«Ադրբեջանը, կարծես թե, խուսափում է նաև այս տարբերակից (սահմանը մասերի բաժանել և մաս-մաս սահմանազատում անել-խմբ․), և մեր վերլուծությունը ցույց է տալիս, թե սրա համար կարող է լինել մեկ պատճառ, և այդ պատճառը կարող է լինել, օրինակ՝ ռազմական գործողությունները սկսելը սահմանի որոշ հատվածներում, հետագայում ռազմական էսկալացիան Հայաստանի Հանրապետության դեմ լայնածավալ պատերազմի վերածելու հեռանկարով: Այս մտադրությունն ընթերցվում է պաշտոնական Բաքվից հնչող բոլոր հայտարարություններում ու գործողություններում:
Ինչպես տեսնում եք, սցենարը մնում է անփոփոխ։ Փաշինյանը 2022 և 2023 թվականներին Լաչինի միջանցքի շրջափակումը մեկնաբանելիս նույն հայտարարություններն է անում, իսկ ահա հիմա Փաշինյանի մեկնաբանությունների թեման ուղղակիորեն վերաբերում է Հայաստանի Հանրապետությանը։

Իմիջիայլոց, մեկնաբանելով Լաչինի միջանցքի շրջափակման հետ կապված իրավիճակը, Փաշինյանը նաև հայտարարել էր, թե ճիշտ է համարում Ստեփանակերտի և Բաքվի միջև ուղիղ բանակցությունների ձևաչափը Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության շուրջ։ Արդեն Արցախից հայերի բռնի տեղահանումից հետո ՀՀ իշխանությունները թե՛ անձամբ, թե՛ իրենց սպասարկող լրատվամիջոցների ու փորձագետների միջոցով հայտարարեցին, որ «Արցախի ողբերգության պատճառն այն էր, որ Արցախի իշխանությունները հրաժարվեցին ուղիղ բանակցություններից Ադրբեջանի հետ»։
Նկատեցի՞ք, որ ՀՀ իշխանությունները Հայաստանի հասարակությանը, ՀՀ քաղաքացիներին առաջարկում են նաև ուղիղ երկխոսության մեջ մտնել պաշտոնական Բաքվի հետ։ Ընդ որում՝ դրանով նրանք ական են դնում հայկական պետականության տակ։
ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնության համար արդեն ակնհայտ պետք է դառնար, որ Հայաստանում սահմանադրական հանրաքվեի նախաձեռնողը Իլհամ Ալիևն է։ Այս հանրաքվեն ուղիղ երկխոսություն է հայ ժողովրդի և Ալիևի միջև։ Փաշինյանն այս դեպքում պարզապես միջնորդ է, կամ ինչպես ինքն է սիրում իրեն անվանել՝ մոդերատոր։
Մոդերատոր, որը հիանալի հասկանում է, որ հանրաքվեի անցկացման փաստը Հայաստանի համար հետհաշվարկ է…. Եթե հանրաքվեի դրված նոր Սահմանադրության նախագիծը հավանության արժանանա (իսկ դատելով նրանից, թե ինչ է ասում այս Սահմանադրության նախագծի մասին իշխանական քարոզչությունը, ապա Հայաստանին նոր Սահմանադրությամբ կտրվի ապադաշինքային պետության կարգավիճակ, որը կոչնչացնի այդ «ռազմաքաղաքական հովանոցը», որը տասնամյակներ շարունակ ապահովում էր Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և լեգիտիմացրել է Հայաստանի սահմանները), Հայաստանը, վերածվելով «աշխարհաքաղաքական որբի», հեշտ ռազմական ավար կդառնա Անկարայի և Բաքվի համար։
Եթե նախագիծը մերժվի, ապա արդեն ակնհայտ է, որ Ադրբեջանում դա կմեկնաբանվի որպես Հայաստանում ռևանշիստական տրամադրությունների դրսևորում, և իրենք կփորձեն հայկական պետականության հարցն արագ լուծել այնպես, ինչպես արեցին Արցախի հետ 2023 թվականին։
Այս ամենը հասկանում է Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանի և Ադրբեջանի զորքերի շփման գծում առկա խնդիրների վերաբերյալ նրա հետագա տեքստերը չեն տարբերվի նրանից, ինչ նա ասել էր Լաչինի միջանցքի շրջափակման ժամանակ․․․։ Եւ հետևանքները նույնն են լինելու:
Թե՞ դրա վերաբերյալ այլ կարծիք ունեք:
Մտածե՛ք այդ մասին…»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan