Բագրատ սրբազանը աջակիցների հետ Կիրանցում է. իրավիճակը լարված է (ուղիղ) Կիրանց գյուղի մեջ գաղտնի սահմանային հենսյուներ են դրվել (լուսանկարներ) Իրանի նախագահի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է
20
2 տուն, 3 վագոն-տնակ մնում են Ադրբեջանի վերահսկողության տակ. 6 տուն էլ կա, որ հնարավոր չէ ապրել. Կիրանցի գյուղապետ Բագրատ սրբազանին նվիրեցին հայկական գամփռի ձագ Կիրանցը՝ ոստիկանական պաշարման մեջ (լուսանկարներ) Իրանի նախագահը, ԱԳ նախարարը և ուղղաթիռի մյուս բոլոր ուղևորները զոհվել են Բագրատ սրբազանը վաղը, ժամը 9:30-ին մեկնելու է Կիրանց Մեր զորակցությունն ու աղոթքը Իրանի Իսլամական Հանրապետության նախագահին և իր անձնակազմին. Բագրատ սրբազան Արամ Սարգսյան՝ Զավենի որդի, ես մյուսների նման քեզ չեմ ասելու Վազգեն Սարգսյանի՝ մեր սպարապետի, քույր, ես եղբայր չեմ ուրացել, իմ եղբոր արձանը չեն պղծել․ Բագրատ սրբազանն՝ Արամ Զավենի Սարգսյանին Ազատ տեղաշարժի իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով. ԱԱԾ հաղորդագրությունը հիմք չի կարող լինել. Գոհար Մելոյան ԱԱԾ-ն աբսուրդային հայտարարություն է տարածել այս պահին Տավուշի մարզի Կիրանց գյուղում տեղի ունեցող խայտառակության մասին «Չափի մեջ հլը, արա»․ Իրավիճակը Կիրանցում լարված է Պատերազմ Արցախում
Բագրատ սրբազանը աջակիցների հետ Կիրանցում է. իրավիճակը լարված է (ուղիղ) Հայտնի է՝ երբ և որտեղ տեղի կունենա Ռաիսիի հուղարկավորությունը 2 տուն, 3 վագոն-տնակ մնում են Ադրբեջանի վերահսկողության տակ. 6 տուն էլ կա, որ հնարավոր չէ ապրել. Կիրանցի գյուղապետ Բագրատ սրբազանին նվիրեցին հայկական գամփռի ձագ Մխիթարյան․ Նոր աստղ, նոր փառահեղ էջ «Ինտերի» պատմության մեջ Կիրանց գյուղի մեջ գաղտնի սահմանային հենսյուներ են դրվել (լուսանկարներ) Իրանում համազգային սուգ է հայտարարվել Սա միայն Իրանի ցավը չէ, սա լավ հարևանի ողբերգություն է, սպառնալիքներն էլ միայն Իրանինը չեն. Տիգրան Աբրահամյան Կիրանցը՝ ոստիկանական պաշարման մեջ (լուսանկարներ) Բյուրականում բողոքի ակցիա է, մարդիկ փակել են ճանապարհը Ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների մարմինները տեղափոխել են Թավրիզ Միրզոյանը ցավակցել է Փաշինյանը ցնցված է ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի նախագահի զոհվելու բոթից Պատահական թե՞ սարքված էր ուղղաթիռի կործանումը․ Արա Պողոսյան Իրանի նախագահը, ԱԳ նախարարը և ուղղաթիռի մյուս բոլոր ուղևորները զոհվել են «Բաքվում ուղղակի սարսափում են». Վարդան Ոսկանյան ԱՄՆ-ն «ուշադրությամբ հետևում է» Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման մասին հաղորդագրություններին Բագրատ սրբազանը վաղը, ժամը 9:30-ին մեկնելու է Կիրանց Մեր զորակցությունն ու աղոթքը Իրանի Իսլամական Հանրապետության նախագահին և իր անձնակազմին. Բագրատ սրբազան Բագրատ Սրբազանի հանդիպումը իրավաբանների հետ Ցնցված ենք Իրանից եկող լուրերով. ԱԳՆ Հայկ Մարության, սև ու սպիտակը Ձեզնից է եկել, բայց այն արդեն խռխռում է. Բագրատ սրբազան Արամ Սարգսյան՝ Զավենի որդի, ես մյուսների նման քեզ չեմ ասելու Վազգեն Սարգսյանի՝ մեր սպարապետի, քույր, ես եղբայր չեմ ուրացել, իմ եղբոր արձանը չեն պղծել․ Բագրատ սրբազանն՝ Արամ Զավենի Սարգսյանին Իրանի նախագահի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է Բարգրատ սրբազանի օրվա ամփոփիչ հավաքը Սուրբ Աննա եկեղեցու բակում Իմ կյանքի նպատակը Նիկոլին օր առաջ հեռացնելն է, այդ չար ուժը կործանեց հազարավոր տղաների կյանք․ Գոհար Դավթյան Դուք իրավունք չունեք սահմանափակել ՀՀ քաղաքացու ազատ տեղաշարժի իրավունքը. Նուռ-Արմանը` ոստիկանին Ռեպորտաժ ոստիկանական ապօրինի բլոկադայի ենթարկված Կիրանցից Եթե ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան իրավագիտակցության այսպիսի մակարդակում է, ապա սա արդեն համակարգային կատաստրոֆա Ազատ տեղաշարժի իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով. ԱԱԾ հաղորդագրությունը հիմք չի կարող լինել. Գոհար Մելոյան

Պահանջ-պարտադրանքները չեն սահմանափակվում ու չեն սահմանափակվելու միայն Սահմանադրությամբ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այն, որ, այսպես կոչված, «սահմանադրական փոփոխությունները» Նիկոլ Փաշինյանի իշխանությունը նախաձեռնել է ադրբեջանական պարտադրանքով, բանիմաց ու ողջախոհ մարդկանց համար ակնհայտ է: Ում էլ որ դա ակնհայտ չէր, կարծում ենք, այս ընթացքում պարզ դարձավ՝ անկախ այն բանից, թե ինչեր են խոսում կամ հայտարարում Փաշինյանն ու նրա կարկառունները ԱԺ ամբիոնից կամ այլ հարթակներում: Առավել ևս, որ Ալիևն ու ադրբեջանական հանցագործ և թշնամի իշխանությունները արդեն խաղում են «բաց քարտերով»:

Ալիևը պահանջում է՝ Հայաստանի Սահմանադրությունը փոխեք, քանի որ այն հղում է անում Անկախության հռչակագրին, որը հստակ արծարծում է Արցախն ու Հայաստան-Արցախ միասնությունը, իսկ Փաշինյանն անմիջապես սկսում է խոսել հենց դրա մասին: Տեսեք-տեսեք՝ Սահմանադրությունը, Հայաստանի Անկախության հռչակագիրը... հակասում են (մեղա, մեղա) Հայաստանի ինքնիշխան պետականությանը, պետության անվտանգությանը և այլ նմանօրինակ քպական «բլա-բլա»-ներ: Մինչև հիմա ոչ մի բան ոչ մի բանի չէր հակասում, մինչև հիմա Հայաստանը, իր գործող Սահմանադրությամբ, իր Անկախության հռչակագրով ճանաչված էր, ՄԱԿ-ի, ԵԽ-ի, ԵԱՀԿ-ի ու այլ միջազգային կազմակերպությունների անդամ էր դարձել, ոչ մեկը մի անգամ չէր ասել, թե ձեր Անկախության հռչակագրի աչքի վերևը հոնք կա, մինչև չեկավ Փաշինյան Նիկոլն ու իր «բարձունքներից» չհայտնաբերեց, որ...

Շատ մեկնաբաններ, փորձագետներ նույնպես հրապարակավ կասկածներ են հայտնում առ այն, որ ամեն հայկականի դեմ այս իշխանությունների ծավալած մոլեռանդ պայքարը ևս թելադրված է կա՛մ Բաքվից, կա՛մ Անկարայից: Այդ թվում՝ Արցախն ուրանալը, այդ թվում՝ «Հայոց պատմություն» առարկայի անվանումը վերանայելը, այդ թվում՝ Արարատն ուրանալն ու ժխտելը, պետությունը հայրենիքին հակադրելը, անվտանգությունը՝ պատմական արդարությանը: Դե, չենք խոսում արդեն Հայոց ցեղասպանությունն ուրանալուն նպատակաուղղված՝ առայժմ թեթևակի քողարկված դրսևորումների մասին: Բայց բանից պարզվում է, որ վերը նշվածները ամենևին էլ վերջը չեն: Չէին էլ կարող լինել, ի դեպ: Վերջին հրապարակումներից մեկում նկատել էինք, որ ինչքան շարունակվեն Փաշինյանի զիջումները, այնքան ավելանալու են Ալիևի ու Էրդողանի պահանջները: Դա օրինաչափ ու սպասելի է:

Տվյալ դեպքում խոսքն այն մասին է, որ Ալիևի պահանջ-պարտադրանքով Հայաստանը կարող է հրաժարվել միջազգային դատական ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացրած գանգատներից ու հայցերից կամ, առնվազն, կարող է պետականորեն չաջակցել դրանց քննության հետագա ընթացքին: Նման հետևության են մղում, օրինակ՝ իրավապաշտպան, «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» նախագահ Սիրանուշ Սահակյանի՝ օրերս մամուլում արտահայտած մտքերն ու հայտնած տեղեկությունները: Մասնավորապես, անդրադառնալով Ադրբեջանի կողմից պատանդառված և բանտում պահվող Արցախի նախկին բարձրաստիճան ղեկավարների խնդրին՝ իրավապաշտպանը նկատել է, որ նրանց ազատությանը հասնելու համար Հայաստանի Հանրապետությունը այլ գործելակերպի հնարավորություն ուներ, այսինքն՝ ոչ թե գերիների կամ ռազմագերիներին վերաբերող ընդհանուր հիմունքներով կարող էր հարցը բարձրացնել, այլ հենց պատանդառության:

Այսպես, փորձագետը վկայում է. «Տարբերակ կարող էր լինել 8 բարձրաստիճան պաշտոնյաների մասով նոր միջպետական գանգատի ներկայացումը, ինչը, այո, քաղաքական առումով միգուցե անցանկալի ազդակ կլիներ Ադրբեջանին, բայց ավելի արդյունավետ կպաշտպաներ այդ քաղաքացիների իրավունքները: Այստեղ գործի քննությունը կարող էր ավելի կարճ լինել, որովհետև գանգատի առարկան շատ որոշակի էր, և մենք որոշ գործընթացներ արագացնելու ճանապարհով կարող էինք, օրինակ՝ միջպետական գանգատով ունենալ իրավունքների խախտման արձանագրման դատական ակտեր: Եվ իհարկե, ՀՀ-ն հնարավորություն ունի ՄԱԿ-ի Միջազգային դատարանում պատանդառության կոնվենցիայի հիմքով գանգատ ներկայացնել, և ես կարծում եմ՝ թե՛ նախկինում ռազմագերիները և թե՛ ներկայում հատկապես բարձրաստիճան ղեկավարները առավելապես ունեն առևանգվածի, պատանդի կարգավիճակ, և նրանց պատանդառությունը կապված է քաղաքական օրակարգի հարցերի բավարարման պահանջների հետ: Սա շատ ազդեցիկ միջոց կլիներ, սակայն ՀՀ-ն նոր միջպետական գանգատ չի ներկայացնում, և ես կարծում եմ, որ այս հարցում Հայաստանի իշխանությունները ենթարկվում են ադրբեջանական ճնշումներին»:

Այստեղ «բանալի արտահայտությունը» այն է, որ «ենթարկվում են ադրբեջանական ճնշումներին»: Ըստ որում, սա ոչ միայն փորձագետի ընդհանրական տպավորությունը կամ կարծիքն է, այլև նա վկայակոչում է որոշ տեղեկություններ, որոնք իրենք ստանում են: Նրա խոսքով, ըստ այդ տեղեկությունների, «հայ-ադրբեջանական» բանակցություններում շատ բացասաբար է գնահատվում Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը միջազգային իրավական գործընթացներում, և որպես խաղաղության օրակարգի նախապայման՝ կարծես թե դիտարկվում է Հայաստանի կողմից միջպետական գործերից հրաժարվելը:

Ադրբեջանական իշխանությունները (դե, հասկանալի է) հատկապես թիրախավորում են կամ թիրախավորելու են ՄԱԿ-ի դատարանում խտրականության հիմքով գործընթացը: Բնականաբար, Եվրոպական դատարանի գործընթացներն էլ ռիսկի են ենթարկված: Այնպես որ, հարցը միայն Սահմանադրությունը կամ Անկախության հռչակագիրը չեն: Հարցը, ի դեպ, միայն միջազգային ատյաններում ՀՀ-ի անունից ներկայացված գանգատներով գործերը չեն: Չմոռանանք՝ Ալիևը խոսում էր նաև բազմաթիվ օրենսդրական ու ենթաօրենսդրական ակտեր վերանայելու մասին: Վաղը, մյուս օրը, չկասկածեք, Ալիևը նորանոր պահանջներ է դնելու: Ու Նիկոլ Փաշինյանը, «հանուն խաղաղության», «հանուն ինքնիշխանության», «հանուն» նման այլ բաների, իսկ իրականում հանուն իր իշխանությունը պահելու կկատարի այդ պահանջները:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan