«Դուխով» իշխանությունը, վախենալով ժողովրդական ցասումից, հետ է քաշել իր որոշումը. Անդրանիկ Թևանյան

Դիտել նաև
Ի՞նչ եզրակացություն կանեն Հայաստանի իշխանությունները
Հովիկ Աղազարյանը իշխանության «Գիքորի» դերն է կատարում՝ նշելով, որ իշխանության «բալը թանկ է»
Ոչ թե նոր սահմանադրություն է պետք, այլ նոր վարչապետ. «Կարճ ասած» (տեսանյութ)
Քա՞նի միլիարդ դոլարի վնաս է տալիս Փաշինյանի չագուչը Հայաստանին
Երբ այս իշխանություններն ապացուցեցին, որ ստեղծել են «Գեստապո», հասկանալի էր, որ շարժմանը պետք է քաղաքական հարթակ. Կարեն Քոչարյան (տեսանյութ)
«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը գրել է. «Հարգելի՛ քաղաքացիներ, ինչպես հայտնի է, Երևանի ոչ լեգիտիմ իշխանությունը գիշատչական ու հակաժողովրդական նախագիծ էր ներկայացրել՝ քաղաքային տրանսպորտի թանկացման նպատակով:
Այսօր պարզվեց, որ «դուխով» իշխանությունը, վախենալով ժողովրդական ցասումից, հետ է քաշել իր որոշումը՝ իբր լրամշակելու համար: Նրանք այդ քայլով խոստովանել են, որ «օդից վերցրած» որոշումներ են կայացնում, միայն թանկացումներ են բերում ու անգրագետ են կառավարում:
«Մայր Հայաստանը» հետևողական է լինելու այս հարցում, մենք մեր առաջարկներն ու մոդելն ունենք քաղաքային տրանսպորտի վերաբերյալ: Այդ մոդելը մենք կներկայացնենք հանրության դատին և կապացուցենք, որ հնարավոր է ունենալ արժանապատիվ ուղևորափոխադրում, բարեփոխված տրանսպորտային համակարգ և էժան գներ: Քաղաքային տրանսպորտը սոցիալական ծրագիր է և չպետք է դիտարկվի որպես քաղաքացիներից փող կլպելու ոլորտ:
Ժողովուրդ ջան, միասնական ջանքերով մենք կարող ենք ամեն ինչի հասնել, այդ թվում՝ ամբողջական իշխանափոխության, ինչը անվտանգության, խաղաղության և բարեկեցիկ կյանքի ապահովման գլխավոր նախապայմանն է»: