Իշխանության առաջնահերթությունը հերթական պարտությունը «սվաղելն» է. Տիգրան Աբրահամյան

Դիտել նաև
Տիգրանը երկկողմանի ծնողազուրկ է, մայրը՝ մահացած, իսկ հայրն ու եղբայրը՝ զոհված. փաստաբան
Բաքվում Բակո Սահակյանը հայտարարել է, որ արցախյան հիմնախնդիրը քրեական և դատական քննարկման առարկա չէ. Տիգրան Աբրահամյան
Տիգրան Ավինյանի հոր դեմ հայցը վարույթ է ընդունվել
«Հայաստանը ոչ թե ԵՄ, այլ Թուրքիա է շարժվում»․ Տիգրան Աբրահամյան
«Մենք Քոչարյանի «հանձնած» Մեղրին մինչև հիմա հանգիստ գնում-գալիս ենք». Տիգրան Քոչարյան
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Մինչ Ադրբեջանն ու Թուրքիան անթաքույց պատրաստվում եմ Հայաստանի դեմ նոր ագրեսիային` դրա համար անհրաժեշտ արտաքին, քաղաքական, ռազմական, քարոզչական ֆոն ձևավորելով, Հայաստանի իշխանությունը պատրաստվում «ո՞ւմ նշանակել հաջորդ մեղավոր» օպերացիային:
Ի՞նչ է անում ՀՀ իշխանությունը. ոչնչացնում ինքնապաշտպանական վերջին հենասյունները, ներհասարակական հարաբերությունները սրում` երկիրը մոտեցնելով նոր քաոսի:
Իշխանությունն իր առաջ խնդիր չի դրել պաշտպանել սեփական երկիրն ու քաղաքացիներին, նրա առաջնահերթությունը հերթական պարտությունը «սվաղելն» է»: