Հայաստանի համար ի՞նչ «ուկրաինական ուղու» մասին է խոսում Պեսկովը Տիգրան Ավինյանի կկուն կանչե՞ց Մեր պարտության գործոնները (տեսանյութ)
27
Սյունիք մեկնելու ճանապարհին պատահաբար նկատեցի՝ այդ հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը․ Ասլանյան Լավրովը հանդիպել է Ֆիդանին Իրանի և Հայաստանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը Իրանի դեսպանը հերքել է Աղոթքի մեջ մնացեք մեր սիրելի Հրանտ Թոխատյանի առողջության համար Կիրանցում մոլեգնում է Փաշինյանի երազած ապագան, զուգահեռդասարանցին էլ մոլորեցնում է «միամիտ խալխին» Նիկոլ Փաշինյանը կրկին Տավուշի մարզ կայցելի. «Ժողովուրդ» 515.430 արձանագրություն կես տարում. քաղաքացին «տուգանքի մատերյալ է», իսկ ՔՊ-ականները անձեռնմխելի. «Ժողովուրդ» Դավթաշենի այգու վիճակը արտացոլում է ՔՊԿ իշխանության 6 տարիների պատկերը... (տեսանյութ, լուսանկարներ) Սրբազանը վստահեցրեց՝ պայքարը շարունակվելու է «Էս ինչքան շատացաք, այ ժողովուրդ»․ Բագրատ Սրբազանը Երևանի Ավան համայնքում հանդիպում է բնակիչներին Պատերազմ Արցախում
Վարչապետն ու ՔՊ-ականները Գյումրիում եւ Հրազդանում միջոցառումների կմասնակցեն Կիրանցի բնակիչներին ԱԱԾ աշխատակիցները վախեցնում են, թույլ չեն տալիս շփվել լրագրողների հետ․ Անի Գևորգյան Սյունիք մեկնելու ճանապարհին պատահաբար նկատեցի՝ այդ հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը․ Ասլանյան Վրաստանի վարչապետը հայտնել է Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացելու՝ արտաքին ուժերի փորձերի մասին Փոքր Վեդիում երեխային ծեծի ենթարկած մանկապարտեզի աշխատակիցը ձերբակալվեց 2019-ից Երևանում աղբահանությունը կազմակերպելու համար ստեղծվում է ՀՈԱԿ, որի միայն պահպանման համար նախատեսվել է 5,6-ից 7,5 մլրդ դրամ Փաշինյանն անում է այն, ինչի մասին գրել է դեռ 2001-ին․ «Կարճ ասած» Հայաստանի համար ի՞նչ «ուկրաինական ուղու» մասին է խոսում Պեսկովը Այս 3+3-ը մեր համար իրոք հնարավորություն է հակազդելու ադրբեջանական, թուրքական ուժեղ ազդեցությունը՝ տեսնելով ռուս-իրանական հարաբերությունների ստրատեգիական բնույթը․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Լուծարվում է Հայաստանի ամենամեծ գրադարանը Արարատ Միրզոյանին երկրորդ անգամ տրամադրվել է արձակուրդ Արգելվում է միայն կարանտին վնասակար օրգանիզմներով վարակված բեռների արտահանումը․ ՍԱՏՄ ԱՄՆ-ի և ԵՄ-ի նպատակն է խզել Հայաստանի և Ռուսաստանի կապերը. Ալեքսեյ Գրոմիկո (տեսանյութ) Լավրովը հանդիպել է Ֆիդանին Հայաստանի բուհ-երում կրթության ստանալու նկատմամբ հետաքրքրությունն անկում է ապրում Իրանի և Հայաստանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը Իրանի դեսպանը հերքել է Աղոթքի մեջ մնացեք մեր սիրելի Հրանտ Թոխատյանի առողջության համար Տիգրան Ավինյանի կկուն կանչե՞ց Իրանական կողմն էլ է հերքում Հայաստանի՝ զենք ձեռք բերելու մասին լուրերը «Ռուսաստանը փորձում է փրկօղակ նետել Հայաստանին. կկարողանա՞նք օգտվել՝ կունենանք շանս». Նաիրա Կարապետյան Բերքաբերի վարելահողերը շարունակում են մնալ Ադրբեջանի հսկողության տակ. Ադրբեջանն այդ տարածքներից դուրս կգա, երբ նրա վրա ճնշում լինի. Ռուբեն Գալչյան Հայաստանի պաշտպանական դոկտրինը՝ «Դաչես ու ես» Կառավարությունը վաղաժամկետ դադարեցրել է սահմանամերձ գյուղերում պետական աջակցությամբ տների կառուցման ծրագիրը. լրագրող ՀՀ-ն հանձնառու է պայմանավորվածությունների կատարմանը և նույնն ակնկալում է Թուրքիայից. ԱԳՆ Ակադեմիական քաղաքը կլինի քաղաք՝ առանց ուսանողների Կիրանցում մոլեգնում է Փաշինյանի երազած ապագան, զուգահեռդասարանցին էլ մոլորեցնում է «միամիտ խալխին» Նիկոլ Փաշինյանը կրկին Տավուշի մարզ կայցելի. «Ժողովուրդ» Բուհերում թափուր տեղեր են մնացել, իսկ նախարարությունը արհեստական Ակադեմիական քաղաքի ծրագիրն է առաջ տանում. «Ժողովուրդ» 515.430 արձանագրություն կես տարում. քաղաքացին «տուգանքի մատերյալ է», իսկ ՔՊ-ականները անձեռնմխելի. «Ժողովուրդ» Պիտի «Հայկական ժամանակին» հիասթափեցնեմ․ դղյակներ ու ապարանքներ չունեմ. Արթուր Խաչատրյան

Երևանի ավագանիում առկա ճգնաժամը կարող է հաղթահարվել միայն նոր ընտրություններով. Անդրանիկ Թևանյան

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Երևանի ավագանիում առկա ճգնաժամը կարող է հաղթահարվել միայն նոր ընտրություններով

Երևանի կառավարման համակարգը ճգնաժամի մեջ է։ Ունենք փոքրամասնության իշխանություն, ինչը լեգիտիմության և կառավարման խնդիրներ է առաջացնում։ Ինչու է այդպես ստացվել և ինչ պետք է անել։

  1. «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու ընտրությունները դիտարկում էր որպես Հայաստանում ամբողջական իշխանափոխության հնարավորություն։ Մեր նվազագույն խնդիրը մայրաքաղաքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերարտադրություն թույլ չտալն էր, ինչի հնարավորությունը 2023թ․ սեպտեմբերի 17–ի ընտրության արդյունքում ստեղծվել էր, սակայն ոչ իշխանական հատվածում, մեր կամքից անկախ, ընդհանուր հայտարար չեղավ։ Արդյունքում՝ ՔՊԿ + «Հանրապետություն» փոքրամասնության կոալիցիան «Հանրային ձայն» խմբակցության անուղղակի աջակցությամբ Երևանում ձևավորեց իշխանություն, ընտրեց ՔՊԿ–ական քաղաքապետ։
  2. «Մայր Հայաստանն» անցած տարվա սեպտեմբերից առաջարկում է Երևանում գնալ նոր ընտրությունների։ Եթե քաղաքապետ չընտրվեր կամ եթե 3 ամիս շարունակ ավագանու նիստերը չկայանային, ապա օրենսդրության համաձայն պետք է նշանակվեին նոր ընտրություններ։ Սակայն «Հանրային ձայն» խմբակցության վարքագծի պատճառով և՛ քաղաքապետ ընտրվեց, և՛ նիստերը բոյկոտելու մարտավարությունը չաշխատեց, և՛ տեղական տուրքերի ու վճարների թանկացումներն անցան։
  3. Երևանի ավագանու վերջին ընտրությունների արդյունքներով ՔՊԿ–ն ու իր քույր կուսակցությունը ստացել են 32 մանդատ։ «Մայր Հայաստանը», «Ազգային առաջընթացը», «Հանրային ձայնը» միասին ունեն 33 մանդատ, սակայն «Հանրային ձայնից» 2–ը օբյեկտիվորեն չեն կարող մասնակցել նիստերին։ Դա նշանակում է, որ Երևանի ավագանիում ոչ իշխանական հատվածը դե ֆակտո ունի 31 մանդատ, այսինքն՝ ավելի քիչ, քան իշխանություն ձևավորած կոալիցիան։ Դա էլ իր հերթին նշանակում է, որ մենք չենք կարող ՔՊԿ+«Հանրապետություն» կոալիցիայի հակաժողովրդական ու թալանչիական որոշումները տորպեդահարել՝ «դեմ» քվեարկելով, բայց կարող ենք դրանց ընդունումը թույլ չտալ՝ նիստերը բոյկոտելով։ Այսինքն՝ եթե մենք դեմ ենք որևէ որոշման (օրինակ՝ կարմիր կետագծերով ավտոկայանատեղիների կամ տրանսպորտի թանկացմանը), ապա ոչ թե պետք է մասնակցենք նիստին ու «դեմ» քվեարկենք, այլ պետք է նիստին չմասնակցենք, քվորում չապահովենք, ինչի հետևանքով նիստը չի կայանա ու վիճահարույց որոշումն էլ չի ընդունվի։ Այս մարտավարությունը, սակայն, մինչև այժմ չի հաջողվել կիրառել, քանզի «Հանրային ձայնը» միշտ գործել է իշխանությունների օգտին՝ դառնալով Երևանում իշխող կոալիցիայի փաստացի անդամ։
  4. ՔՊԿ–ն ու «Հանրաապետությունը» մշտապես կանգնած են Երևանի ավագանու նիստերին քվորում ապահովելու խնդրի առաջ և վիճահարույց հարցերում ստիպված կուլիսային առևտրի մեջ են մտնում «Հանրային ձայնի» հետ։

Հիմա նրանք նախաձեռնել են ավագանու «Մայր Հայաստան» և «Ազգային առաջընթաց» խմբակցությունների 5 անդամի՝ Սոնա Աղեկյան, Գևորգ Ստեփանյան, Նարինե Հայրապետյան, Զարուհի Փոստանջյան, Հայկ Մարության, մանդատազրկման գործընթաց։ Որպես հիմնավորում ներկայացվում է նրանց՝ քվեարկությունների կեսից ավելին բացակայելը։ Իրավական–տեխնիկական դետալների մեջ չմտնելով նկատենք, որ քվեարկություններին չմասնակցելը, քվորում չապահովելը հակաիշխանական խմբակցությունների միակ արդյունավետ գործիքն է և դեմ լինելու քաղաքականության դրսևորման միակ ձևը։

Ավագանու ընդդիմադիր անդամների դեմ սանկցիաներ կիրառելով՝ իշխող կոալիցիան փորձում է ճնշումների միջոցով ստիպել «Մայր Հայաստանին» ու «Ազգային առաջընթացին» հրաժարվել բոյկոտի գործիքից, քանզի ամեն անգամ «Հանրային ձայնի» հետ կուլիսային առևտուրն, ըստ ամենայնի, թանկ է նստում ու տհաճություններ պատճառում։

  1. Ավագանու 5 անդամի մանդատից զրկելու նախաձեռնությունը ոչ լեգիտիմ է։ Այդ նախաձեռնությունը չեզոքացնելու արդյունավետ գործիքը նիստը բոյկոտելն է, որպեսզի քվորում չապահովվի, նիստը չկայանա ու նիկոլփաշինյանական ծրագիրը կյանքի չկոչվի։

«Մայր Հայաստանը» չի մասնակցելու այդ նիստին և համընդհանուր բոյկոտի կոչ է անում։ Բայց եթե մեր կամքից անկախ («Հանրային ձայնի» որևէ ներկայացուցչի կամ ներկայացուցիչների մասնակցության դեպքում) այդ նիստը կայանա, ապա մեր խմբակցության անդամները կմտնեն նիստերի դահլիճ, որպեսզի իրենց ասելիքն ասեն ՔՊԿ–ի, «Հանրապետության» ու «Հանրային ձայնի» ծախված անդամի/անդամների երեսներին։ Բուն մանդատազրկման քվեարկությանն այդ դեպքում «Մայր Հայաստանը» կրկին չի մասնակցի։

  1. Ակնհայտ է, որ ընդդիմադիր ավագանիների դեմ հարձակվել են ու նրանց ուզում են մանդատից զրկել, որպեսզի կարողանան մարսել քաղաքային տրանսպորտի թանկացման և հետագա այլ թանկացումների որոշումները։

Այս պահին դժվար է ասել, թե ինչպիսի ընթացք կստանա փետրվարի 7–ին նշանակված Երևանի ավագանու արտահերթ նիստը։ Քաղաքական կյանքն այնքան է այլասերվել ու գռեհիկ դարձել, որ բոլորը նստած սպասում են, թե արդյոք «Հանրային ձայնի» այս կամ այն անդամը/անդամները կծախվի/կծախվեն, թե ոչ։ Այսինքն՝ բոլորը գիտեն, որ նիկոլենք ապօրինի եղանակներով ուզում են «անասնագողությամբ» զբաղվել։

«Ժողովրդավարության բաստիոն» կոչվածում ոչնչացվում է ՏԻՄ–ը։ Նախկին արատավոր բարքերը քննադատողներն այսօր այնպիսի բարքեր են ներմուծում, որ նախկին իշխանությունները բարի փերիներ կարող են թվալ սրանց ֆոնին։

  1. Ստեղծված ճգնաժամային իրավիճակում քաղաքական հանգուցալուծումը Երևանի ավագանու նոր ընտրություններն են։

Նախորդ տարվա սեպտեմբերին մենք առաջարկում էինք Երևանի քաղաքապետի ընտրության նիստերը բոյկոտել և այդպիսով նպաստել ավագանու նոր ընտրությունների անցկացմանը, սակայն հայտնի գործարքի արդյունքում փաշինյանենց հաջողվեց քաղաքապետի պաշտոնը պահել իրենց մոտ և խուսափել նոր ընտրություններից։

Հիմա կա հնարավորություն թույլ չտալ տրանսպորտի թանկացումները, մյուս հակաժողովրդական որոշումները՝ նիստերը բոյկոտելու միջոցով։ Ավագանու նիստերի բոյկոտը նաև նոր ընտրությունների գնալու հնարավորություն կտա։ Եթե առնվազն 3 ամիս ավագանու նիստերը չկայանան, ապա կառավարությունը պետք է նշանակի Երևանի ավագանու նոր ընտրություններ։

Մենք կողմ ենք նոր ընտրություններին։ Թե ինչպիսի զարգացումներ կունենանք, պարզ կդառնա փետրվարի 7–ին։ Եթե «անասնագողությունը» ստացվել է, ուրեմն նիստերի բոյկոտը չի ստացվի։ Եթե «անասնագողությունը» չի ստացվել, ուրեմն պետք է բոյկոտել բոլոր նիստերն ու գնալ նոր ընտրությունների»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan