Մոպեդով «Շտապ օգնությունը» և ջրային պարեկները կճանաչվեն «քույր» կառույցներ
Առաջիկայում Երևանի «Շտապ օգնությունը» ծառայություն կմատուցի նաև մոպեդներով։
Ինչպես հաղորդում է tert.am-ը, այս մասին քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Կարապետյանը․ «Այստեղ աշխատանք ունենք անելու՝ համապատասխան մասնագետներ գտնելու։ Նրանք ծառայություն կմատուցեն ոչ հիվանդանոցային պայմաններում բուժում իրականցվող, պահանջվող դեպքերի, այլ միայն առաջին բուժօգնության պարագայում»,- նշել է Կարապետյանը։
Նրա խոսքով՝ առողջապահության նախարարի հրամանով՝ շտապ օգնության ծառայության չափորոշիչները հաստատելու մասին յուրաքանչյուր 20 հազար բնակչին նախատեսված է մեկ շարժակազմ․ «Պաշտոնական տվյալներով Երևան քաղաքի մեկ միլիոն 75 հազար բնակչության պարագայում արդեն իսկ 53-55 շարժակազմ է պետք, այս պահին աշխատում ենք 43 շարժակազմով, դիմել ենք առողջապահության նախարարին՝ ավելացնել մեր շարժակազմերը»,- ասել է նա։
Դե ինչ, ջրային պարեկներ, մոպեդներով՝ շտապօգնություն: Երևի մոպեդներով շտապօգնության «բրիգադներն» էլ կազմված են լինելու բժշկական համալսարանի՝ ազգությամբ հնդիկ շրջանավարտերից կամ ավարտական կուրսերի ներկայացուցիչներից: