Կհանդիպենք եզրափակչում․ Հենրիխ Մխիթարյանի գրառումը (տեսանյութ)
Իտալիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչում «Ինտերը» 3։0 հաշվով հաղթել է «Լացիոյին»։ Հանդիպումից հետո միլանյան թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել սոց․ ցանցերի իր էջերում։
«Կհանդիպենք եզրափակիչում»,-գրել է 34-ամյա կիսապաշտպանը։
Մխիթարյանն այս խաղում դարձել էր գոլային փոխանցման հեղինակ։
Ինչպես հաղորդում է tert.am-ը, Իտալիայի Սուպերգավաթի «Նապոլի»-«Ինտեր» եզրափակիչ հանդիպումը կկայանա երկուշաբթի՝ հունվարի 22-ին։ Խաղի սկիզբը՝ Երևանի ժամանակով 23։00։
Հավելենք, որ Մխիթարյանը «Լացիոյի» հետ կիսաեզրափակիչ հանդիպմանը մասնակցեց առանց փոխարինման և, ֆուտբոլային մեկնաբաններից շատերի կարծիքով, խաղադաշտում լավագույններից մեկն էր իր թիմի կազմում: Հարկավ, Մխիթարյանը կարող էր ոչ թե մեկ, այլ այլ առնվազն երկու գոլային փոխանցման հեղինակ դառնալ, եթե խաղընկերներն ավելի դիպուկ գտնվեին: Նշանք նաև, որ Հենրիխ Մխիթարյանը սուպերգավաթակիր է դարձել բոլոր այն առաջնություններում, որտեղ հանդես է եկել. Հայաստան, Ուկրաինա, Գերմանիա, Անգլիա, Իտալիա: Սա յուրօրինակ նվաճում է համաշխարհային ֆուտբոլում:
«Ինտեր»-«Լացիո» հանդիպման գոլային դրվագները՝ «Ինտերի« յութուբյան ալիքում զետեղված տեսանյութում: